Միսաք Խոստիկյանի վերջին դասախսության նյութն է՝ թարգմանություն և ճարտարապետություն:Այստեղ էլ խոսքը գնում է մի բնագավաառից դեպի մյուսը թարգմանության մասին, այստեղ ուղղակիորեն պատկերը բառերի թարգմանելու մասին է. նաև կարևոր է այն իմաստով, ինչպես Միսաքի դասախաոսության մեջ մեջբերված Դլիոզի մտքի, որ յուրաքանչյուր բնագավառ ինքնուրույն մտածելու ձև է, որոնք մեկը մյուսին չի կարող արտահայտել (կամ եթե այլ բան էր ասվում, խնդրեմ, ուղղեք) այստեղ թարգմանվում է, ու նաև հեգնանքով գիտակցության դասկարգումներ է արվում, թե բառերից հրաժարվելն ու պատկերներով մտածելը մարդուն համրացնում դարձնում է անասուն, կամ էլ այլ ձևով՝ հաստատում, թե արդյոք անցած դարաշրջանի մարդը կպատկրեցներ որ միտքը կարտահայտեն առանց բառերի: ուրեմն, վերադարձ նախագրային, ժայռապատկերների կամ սրանից դեպի գրային անցման մտածողություն կամ այն ժամանակ երբ միտքը նկարվում էր, միայն թե այն ժամանակ մարդիկ համր չէին 🙂 «պատկերներ» էին խոսում: Բայց արդյո՞ք մի մտքի տեսակը մյուսին պիտի անպայման հաղթի ու իշխի, ասենք տառն ու բառը՝ պատկերին հետո հակառակը, պատկերը՝ բառին, զուգահեռ չե՞ն լինում և պատկերային և բառային և երաժշտական մտքերը, դրանք կարո՞ղ են թարգմանվել մեկը մյուսի, ինչպես պնդում է Միսաքը, եթե թարգմանվում են ուրեմն մի գերագույն մտքի արտահայտությո՞ւններ են, մի աստծո խոսք որ մեկ կարող է երաժշտություն լինել, մեկ խոսք, մեկ գեղանկարչություն: թե՞ անթարգմանելի են քանի որ մի բնագվառի միտքը մյուսին չի առնչվում կամ գուցե չի կարող հասկանալ, քանի որ մի գերագույն մտքի արդյունք չեն, առաջացել են հենց այդ մտածողության մեջ:
Ուրեմն, ֆանտաստիկական պատմումը հաստատում է, որ միտքը միայն բառերի ու նախադասությունների լեզվով չի, որ բազմազան արտահայտություններ է ունենում, որ ինչպես միտք են գիտությունները, գրականությունն ու փիլիսոփայությունը, այնպես էլ գեղանկարչությունը և երաժշտությունը, բայց հարցն այն է տարբեր բնագավառները մի մտքի արտահայտման տարբեր ձևե՞րն են(եթե ընդնում ես դա, ուրեմն, առաջ է գալիս նաև մտքի արտահայտման բարձր ու ցածր ձևերի գաղափարը), թե՞ իրարից անկախ մտքեր են, որոնք չեն կարող նույն բանը մտածել: այստեղ ուղղակի հարցը դառնում է հաղորդակցությունը:
Իսկ գործը նրանով է նաև տպավորիչ որ մեզ հիշեցնելով, որ ընդամենը տասը տարի, քսան տարի առաջ, երբ համակարգիչներ չունեինք, մենք նկարում էինք, և ինչքան էլ դպրոցում ստիպեին միատեսակ սիրուն ձեռագիր ունենալ, չէր ստացվում, յուրաքանչյուրս իր գրել-նկարելու ոճն ուներ, մենք տարբեր էինք, ինչպես ինքնագրում այժմ տարբեր է Սիրանույշը մյուս բոլոր միատեսակ ձեռագրով գրող հեղինակներից՝ իր ձեռագիր-նկար ոճով: և այսպիսով, մենք մեկ էլ կապվում ենք անցյալի՝ քարանձավների մեր եղբայրների, կամ, ինչպես կուզեք՝ հայրերի հետ և ապագայի մեր եղբայրների կամ զավակների հետ, զգում եմ որ բոլորս մի սերունդ ենք: