Ազատություն

 

Պոետներին,

«Ազատությունը»

Պետք չէ:

Նրանք կե՛տ են,

Որսում…

Ծովացուլը

 

Պառկել է ինչպես, ծովացու՜լը…

Ի՜ր..պառկելատե՜ղը…

Կաչաղակը

 

Դուրս է տալիս

Կաչաղակը…

Պղպջակների

Պե՜ս:

Գառը

 

Գառը,

Փակագծերով

Շողոքորթ է,

Առանց փակագծի

Գա՜ռ է…

Առանց մտածելու

 

Այն ինչ

Ասվո՜ւմ է,

Առանց մտածելու

Ինքնահերձում է…

Առանց բառերի

 

Եթե բանաստեղծները,

Չեն որոճում

Առանց բառերի,

Անկարող են

Մեռնե՜լ…

Ձոն

 

(թիթեռին)

Թե խղճում ես

Թիթեռին,

Պոկիր

Թևե՜րը…

Զրնգում են

 

Զրնգում են,

Օրերը

Ականջ ծակող,

Օրենքների՜ պես…

Ձկները

 

Եթե ձկները,

Բանաստեղծ լինեին

Եկեղեցի կկառուցեին,

Որ ցերեկը փախչեին

Գիշերը հատուցեի՜ն…

Ձյութի մեջ

 

Վայրենու տեսանկյունից

Նայելու համար,

Պետք է ձեռքերը կոխել

Թանձր ձյութի մե՜ջ…

Ինչպես փրփուր

 

Փլուզվեց,

Աշտարակը

Բաբելոնի,

Բազմալեզու

Ինչպես

Փրփուր,

Գարեջրի՜…

Խոսելու համար

 

Ես,

Այնքա՜ն

Քիչ բան գիտեմ,

Իմ մասին:

Բայց դա

Այնքա՜ն շատ է…

Խոսելու համար:

Էվոլյուցիա

 

Աստված ստիպված է,

Նորից արարել

Կամ ժխտել

Էվոլյուցիա՜ն…

Դեկոր

 

Լուսինը

Բարձ է,

Կատուն

Դեկո՜ր…

Անփութ թիթեռ

 

Ծաղիկը,

Ազատ

Մահիճ է,

Ժամանակը

Անփույթ,

Թիթե՜ռ…

Ինչպես դերասանը

 

Բանաստեղծությունս

«Իմաստ» չունի,

Բայց նա իր դերն է խաղում

Ինչպես դերասա՜նը…

Ծառը

 

Անընդհատ աճող

հարգանքի պես,

Ծառը իրեն

Տղամա՜րդ է զգում…

Ձկնորսները

 

Ձկնորսները

Նետվում են,

Դեպի

«Հեռախոսնե՜րը»…

Հայելին

 

Ժամանակի

Սառցե հայելին,

Ցույց է տալիս

Միայն ինքն,

Իրե՜ն…

Ինքնագիր

 

Այդպես էլ չբացեց

Աչքերը,

Որ ինքն-իր

Սեփական աչքից,

Չընկնի՜…

Եղեռերգ

 

Արևը երեսին

Մուր քսեց,

Լուսինը գլխին

Մոխիր ցանեց,

Ապրողներին

Մեռելները,

Ձայնակցեցի՜ն…

7 դեկտեմբ. 1988թ.

Կարոտ

 

Կար մի ժամանակ

Երբ արև չկար,

Կար մի կարոտ

Երբ արևից էլ

Առա՜ջ էր…

Ժամացույցը

 

Ժամացույցը

Եզի պես,

Քաշում է

Ժամանա՜կը…

Գարունը

 

Եկավ գարունը,

Դատարկ գրպանով

Լրագրողի պես,

Ու հարցուփորձ արեց

Բոլո՜ր…ծառերի՜ն…

Ճշմարտությունը

 

«Ճշմարտությունը»

Անսյուն,

Սյունակյա՜ց է…

Մահը

 

Անվերջ

Փախչում ենք

Մահից,

Այնինչ

Միշտ նա է,

Օգնության

Գալու՜…

Ձյան վրա

 

Սագերը,

Ձյան վրա

Գուլպաներով են,

Քայլու՜մ…

Դագաղը

 

Անբարո է,

Երեսով տալ

Մեռնելը…

Դագաղը,

Կանխադրված

Վերջաբա՜ն է:

Ստամոքսի ցավը

 

Ստամոքսի ցավը,

Կանխատեսված

Հեղափոխությու՜ն է…

Իլյիչին

 

Մեր ցուցամատը,

Մեզ մեծամտությա՜ն է…

Դրդում…

Հավերժություն

 

Հավերժության

Ճանապարհին,

Մահը

Ստորակետ է,

Ավելացնու՜մ…

Ժողովուրդը

 

Ժողովուրդը այն է,

Ինչի մասին

Չարժե մտածել:

Դա նրա

Առավելությու՜նն է…

Ճայերը

 

Ճայերը ծովից

Փրփուր են առնում,

Թռչում են վերև

Աստծուն փնտրելու՜…

Թաքնված տաղանդ

 

«Թաքնված տաղանդը»

Տաղանդի,

Խարխլված

Տարբերա՜կն է…

Երկու բառ

 

Աղոթելուց առաջ

Մի բացիկ է պետք,

Ու մի երկու բա՜ռ…

* * *

Եթե աստված

Իմ տեղը լիներ,

Սոսկ ողնաշարավոր

Կլինե՜ր…

Թղթերը

 

Ստեղծագործելու

Համար,

Լավ է լուսինը

Բարձով խեղդել,

Քան գերածախսել

Թղթե՜րը…

Իշխանության չափը

 

Ժամացույցը կքվեարկի

Այնքան, ինչքան

Իշխանության չափն է,

Մահվա՜ն վրա…

Դիակը

 

Դիակը,

Պետք է մարդուն

(Կրած վիրավորանքները)

Արհամարհելու՜

Համար…

Ռեքվիեմ

 

Աստված որպես

Հանճարեղ կտրիչ(ճ)

Մեծ սխալ գործեց,

Որ ստեղծեց մարդու՜ն…

Մեկնաբանները

 

Մեկնաբանները,

Թռչում են

Տիեզերք,

Որովհետև

Ոչինչ չեն բացատրում,

Մեկնաբանում ե՜ն…

Թղթի վրա

 

Բառերը,

Նապաստակ են

Թղթի վրա…

Պոետները

Պպզած

Որսո՜րդ:

Աղոթիր

 

Եթե Աստված

Քեզ չի լսում,

Ուրի՜շ տեղ…

Աղոթիր:

Քարածխի վրա

 

Տերևի դրոշմը,

Քարածխի վրա…

Առաջին խաչ բարձրացած,

Մա՜րդն է:

Անցյալ դարից

 

Քսանմեկերորդ դարը,

Քարշ է տալիս կորամեջք

Ինչ մնացել է դեռ,

Անցյա՜լ դարից…

Անձրևը

 

Թափվում է,

Անձրևը

Անձրևի վրա,

Սրտիս

Լայն բացած,

Աչքերի՜ց…

Բեմի վրա

 

Կուզեի ծնվել

Հենց բեմի վրա:

Որովհետև

Այնտեղ են

Միայն,

Ազատությու՜ն

Տալիս…

Էյֆորիայի մեջ

 

Մարդը կմնա էյֆորիայի մեջ,

Եթե խելագարության

Նկատմամբ փոքր ինչ,

Հակու՜մ չունենա…

Մայրիկիս

 

Իմ արևը վառվում է

Քո սրտում:

Իսկ դու՜…իսկ դու՛

Մայր ես մտնում

Իմ…արև…

Ցայտաղբյուրը

 

Ցայտում է աղբյուրը,

Ինչպես տեղ չհասած

Կոտրվա՜ծ նիզակ…

Ամպերը

 

Հավաքվեցին ամպերը

Ողբացող կանանց պես:

Բայց անձրևը

Հրաժարակա՜ն տվեց…

Պատվանդանին

 

Լավ քայլել,

Քայլել առաջ

Թեկուզ այսպես,

Քան կանգնել

Պատվանդանի՜ն…

Ականջի մեջ

 

Մարդը

Մեռավ,

Անկողնում…

Ինչպես

Ձայնը

Ականջի մե՜ջ:

Հողմացույցը

 

…Կանգնած է,

Կտուրի հողմացույցը…

Ճակատագրի պես:

Աչքերը դրախտին

Հառա՜ծ…

Կեսգիշերից հետո

 

Թաղման երկու տեսակ կա,

Ցերեկային և գիշերային

Երբ բոլորը քնած են,

Կեսգիշերից հետո

Սկսում են հավասարվե՜լ…

Շունն ու քամին

 

Գիշերվա կեսին,

Շունը դիպավ

Քամուն,

Ցեմենտից ավելի

Ամու՜ր…

Մոր պես

 

Եկավ գարունը

Պաշտոնապես,

Սրբացվող

Մո՜ր պես…

Տերևը

 

Քամին քշեց

Տերևը եզրին,

Եթե աստված

Լինեի,

Վերջին դոլարս

Կտայի՜…

Եկեղեցին

 

Ինչ օգուտ

Այս փակագծից,

Եթե հիմարություններ

Էլ չի՜ քարոզում…

Մենք

 

Մենք աշխարհի

Խորթ մարդիկ ենք,

«Ի տարբերություն»

Միօրինակությա~նը…

Սիմֆոնիա

 

Խելագարությունը,

Դա մեր ներսի

Սիմֆոնիա՜ն է…

Սպրն(դ)ած:

Գլադիատոր

 

Գրել նրանց մասին,

Ովքեր մարմինները

Քարշ են տալիս,

Նշանակում է լինել

Գլադիատո՜ր…

Քամին

 

Փչում է

Քամին,

Առանց

Մատը

Մատին,

Խփելու՜…

Ծիծաղս

 

Լարվեց ծիծաղս,

Բախտի վրա

Զսպանակի պես,

Որ հետո անհագ

Քրքիջ…դառնա՜…

Ամենամաքուր

 

Երբ ափս դնում եմ

Քո մի ափ հողին,

Դա ձեռքիս

Ամենամաքու՜ր…

Կողմն է:

Գլուխգովանը

 

Արևը:

Մեծատառ,

Գլուխգովա՜ն է…

Անտոմս ուղևոր

 

Կյանքը նավ է,

Վշտերը ծով

Հույսը այնտեղ,

Անտո՜մս ուղևոր…

Ամենահարգված մարդը

 

Աստված

Իմ կողմից

Ամենահարգված,

Մա՜րդն է…

Վայրկյանները

 

Վայրկյանները,

Ատամների

Արանքից,

Անիծում են

Ժամանա՜կը…

Դատարկ տողեր

 

Լավ է լինել

Դատա՜րկ տողեր,

Քան շինծու

Շքերթ…

Երանգը

 

Երանգը,

Եղանակ է

Փոխում,

Դա

Աստվածներին

Դու՜ր է գալիս…

Խփված խաղաքարտ

 

Հոգին

Սեփական է,

Լուսանկարը

Խփված խաղաքա՜րտ…

Ճապոնական եղանակով

 

Մեռնել,

Ճապոնական

Եղանակով,

Նշանակում է

Հանդիպել,

Նոր ծնվողի

Հե՜տ…

Բլիթների պես

 

Կեղտոտված սրբիչը

Բլիթների պես,

Մի կողմ

Շպրտի՜ր…

Խարույկի մոտ

 

Սառել է հիշողությունն

Աշխարհի,

Հարկավոր է քարշ տալ

Խարույկի մոտ,

Ու հալեցնե՜լ…

Լուսինը

 

Հրճվում է լուսինը

Ինչպե ոսկոր,

Շան բերանն

Ընկա՜ծ…

Սպիտակ չէ

 

Ես անջատում եմ

Սպիտակից

Սպիտակը

Այն ինչ…

Սպիտա՜կ չէ:

Մատը

 

Փուշը ծնվել է

Մարդուց առաջ:

Դա է վկայում

Մա՜տը…

Ձանձրույթը

 

Ապաշխարել

Նշանակում է

Ապուշացնել

Ձանձրո՜ւյթը…

Անարդարությունը

 

Անարդարությունը

Փոխարինում է

Աստծուն և այլ

Ամե՜ն ինչի…

Բնությունը

 

Բնությունը,

ներում է

երեխաներին,

իսկ խելագարներին

պարտք տալիս,

Միա՜յն…

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.