Վաղարշի հետ օպերայից պլանի գլուխ ենք քայլում մաքուր օդ ֆիզիկական ակտիվություն համ էլ զրուցում ենք քայլելիս մտածելը լավ է ստացվում ու լավ է ստացվում հետ առաջ քայլելիս մտածելը բայց մենք հետ առաջ չենք քայլում շրջագծերով ենք քայլում Նաիրի կինոթատրոնի կողքով մտնում ենք ու հենց հասնում ենք Երիտասարդականի այգի ձախ ենք անում ու ես նկատում եմ որ Երիտասարդականի այգուց սկսած գիշերվա էս ժամերին շատ խախանդ է համարյա մարդ չկա ու այգու բովանդակությունն էլ ավելի պահպանողական է կաֆեները շատ ավելի տիգրովկա հագած կնոջ են հիշեցնում ու տաքսիստներն էլ ավելի արխային են քրֆում սպիտակ ձեռքերից դեպի Աբովյան արդեն քաղաքի շուկայական տեսքից խուրմայի ու քաղցր լավաշի համ եմ առնում Գեղարդի տակ ծախվող մեծ գաթաների էժան քաղցրություը զգում ու էդ չգծված սահման է Վաղոն էլ սահման բառի թելը բռնելով պատմում է որ էն օրը գիշերվա հազարին դատարկ Սարյանն էր ուզում անցնել կարմիրի տակ բայց ամաչեց նկատելով անցումի դիմաց կանգնած շանը որ համբերատար սպասում էր ու ինքն էլ սպասեց ու կանաչի տակ շան հետ միասին անցավ փողոցը հիացած պատմում էր ու ամաչելով էր պատմում ու էլի հիանում էր ու ես սկսեցի ջղայնանալ չգիտեմ ինչու ոգևորվեցի բայց ոգևորվեցի ու բառերը առաջս գցած բարձր բարձր ասում եմ որ է բա մարդը շնից տարբեր ա բա էդ անտեր կարմիր կանաչը մարդու համար ա ոչ թե հակառակը էդ շունը բնազդով գիտի որ կարմիրի տակ սատկում են դրա համար էլ չի անցնում դու էլ հոմ կարող ես կող ու կուշտդ նայես տեսնես որ ավտո չկա տարածքը ազատ ա ու անցնես բայց Վաղոն անդրդվելի չէր համաձայնվում ու ջղայնանում էր ու ոգևորվում ու ասում որ տենց ենք մտածում էլի որ պետություն չենք կառուցում օրենք ա սահման ա դրած ուրեմն պետք է պահել եթե ամեն մեկս պահենք ինչը պահենք հակադարձում եմ դատարկ փողոցում շան կողքը կանգնել ես կարմիրի տակ հիմա ամեն մեկի պահելու մասին ես խոսում մնում ա հիմա էլ ասես որ մենք մեզանից պետք է սկսենք է սկսենք օգուտը ես ինձանից սկսել եմ բան փոխվեց լավ ես ինձանից չեմ սկսել դու քեզանից սկսել ես գիտեմ որ սկսել ես ու ու ինչ ա լինում մեր նման հիերարխիկ ուղղահայաց երկրում երբ հորիզոնական կապեր համարյա չկան կամ ձևական բնույթ են կրում դիրքն ու ուժն են սկսում ու ավարտում մինչև ուժ ու դիրքը չսկսի դու ինչքան ուզում ես սկսիր չի լինելու իսկ քո ուժի կենտրոնը ինչ ա անում քեզ ասում ա մենք բոլորս պատասխանատու ենք ինչի համար է ես պատասխանատում եմ իմ արած չարածի համար իմ արածի ազդեցությունը նայիր իրենց արածինը ուժ ա պետք հավաքել ոչ թե շան բնազդի վրա գցել ամեն ինչ ու էդ պահին խոսքս բերանս մյուս մայթի տաքսու միջից լսվեց Տիմատիի слышь ты че такая дерзкая а ու Վաղոն լռում է ու հարցնում որտեղից ա ծանոթ ու տենց մի րոպեի չափ լուռ քայլում ենք մտքերով ու էդ պահին իմ մոտ փայլատակում է սև մերսեդես Լառայի հետույքին ու հիշում եմ որ էս երգը Դիվա սթրիփ բառում են շատ դնում ու տենց հայտնագործություն արածի հրճվանք է պատում ու Վաղոն առաջարկում է գնալ Դիվա մի ամսից ավել չենք եղել ու հավես կա ու էդ չդավաճանելու ամենաազնիվ ձևն է ու քնքշանք ստանալու ամենաուղիղ ու արդար առևտուրը բայց ես էլ հավես չունեմ ու համ էլ չեմ ուզում լոմկա անել ու համաձայնում եմ ու մինչ ես փողոցի վրայով արագ անցնում եմ ու դիմացի մայթի տաքսու մեջ տաք տաք վայելում պատից կախված ջութակի գլխին ընկնելու ու կոտրվելու պատմությունը Վաղոն ստորգետնյա անցումով սարսռած հասնում է մեզ ու տաքսիստը սկսում է հարցուփորձը ու պարզվում է որ մեր տաքսիստը նոր է Նոյեմբերյանից Երևան տեղափոխվել ու էլ երկար չենք խորանում գիշերը 2-ին հավես չկա լսել հերթական պատմությունը անգործ կյանքի մասին աշխարհից հոգնած դառնացած ու Ավանի մոտով Մոլդովական 100 մետրը մեկ աջ ու ձախ ասելով քշել ենք տալիս ՊՆ նոր ճոխ մասնաշենքի դիմացի Դիվան ում տերը ասում են գեներալ է ու կապել է սաղին ու մտնում ենք դահլիճ լիքը լույսերով պատված գունաերաժշտություն հռոմեական կամարների ներքո ու կենտրոնում ցից ու ցցի շուրջ պտտվում է լույսերի մեջ կնճիռները հարթեցրած մերկ մարմինը և կրծկալն ու ծիծեռնակը հագին չորս հինգ մարմիններ պտտվում են դահլիճում ու քսմսվում դատարկ դահլիճի անկյունում նստած հիսուն անց երկու տղամարդկանց որոնց ակնոցները քրտնել են և կոկիկ թրաշված մորուքները ծիկրակում են մարմինների արանքից և մենք նստում ենք հենց բեմին մոտ և ռեդ բուլն ու վիսկին տեղադրում բեմին և սպասում ենք հաջորդ համարին ու մեզ են մոտենում չորս հինգ կրծկալ և ծիծեռնակ ծիծեռնակ ծիծեռնակ բայց ես հավես չունեմ ժպտում եմ ու հետևում թե ոնց են Վաղոյի վերնաշապիկը հանում ու ոնց է ինքը ոգևորված պարում հենց նոր միացրած շալախոյի ներքո գրկած երկու կրծկալ և ծիծեռնակ ու ես հրաժարվում եմ հերթական քսմսոցից որովհետև հավես չունեմ ու մի տեսակ անհամ բան կա էս ամենի մեջ մենք մրցակցությունից դուրս ենք այս դահլիճում մեկ մենք ենք մեկ էլ դանդաղաշարժ ու քձիբ երկու բիձեքը ու էդ համ լավ է համ էլ արդար Վիկայի տեսանկյունից բայց ես հավես չունեմ ու Վիկան ընտրում է ինձ համոզելը ու ես հասկանում եմ որ ինքը շահավետ ընտրություն է կատարում ու խնդրում է իրեն մի բան ասեմ որ անի ու ես առաջարկում եմ չինգաչունգ խաղալ ու ինքը հարցնում է ինչի վրա ու ես առաջարկում եմ որ պարտվողը ինչ որ բանաստեղծություն արտասանի ու ինքը համաձայնում է ու ես հաղթում եմ ու Վիկան հանում է իր կրծկալն ու ծիծեռնակը աջ ձեռքը դնում ճակատին իսկ ձախ մեկնում հեռուները և արտասանում է մի մոռացիր որ շատ հաճախ ցանկալիս երբ հույս ցանում ու հավատ են շաղ տալիս չի կանաչում հիշիր որ միշտ ուշանում է ցանկալին իսկ երբեմն էլ իր ոտքով է երբ գալիս չեն ճանաչում ու ամեն հանգի հետ ձայնը կերկերում է անցնում գոռգոռոցի և շշուկի միջով և աչքիս առաջ են գալիս Արամ Խաչատրյանի համերգասրահում գրական գեղարվեստական խմբակների համերգներում ասմունքող դեռատի տիկինները ու ոչ այնքան դեռատի ու Յուզբաշյանն է աչքիս առաջ գալիս ու Վաղոն էլ ուշքի է գալիս ու կիսատ հանած շալվարը արագ արագ վեր բաձրացնում ու ես էլ գրկում եմ տկլոր Վիկային ու խմում ռեդ բուլն ու վիսկին ու երբ ոգևորված Դավիթին պատմում էի իմ սևակյան սթրիպտիզի պատմությունն ու բողոքում շան օրինակարգությունից ու Դավիթն էլ հետաքրքրությամբ լսում էր չէի սպասում որ վերջում կասի իսկ դու պատկերացնում ես ինչ ես արել ինչի ես մասնակցել ու ես հասկացա որ պատկերացնում էի ու կասկածամտությունը փոխանցվում է ինձ ու սկիզբը տենց էլ չորոշեցի ու գրեցի տեքստ որի վերնագիրը կարող է որոշակի զուգահեռների ու հատումների հանգեցնել որոնք ես չեմ էլ նախատեսում օրինակ շան և Վիկայի համեմատական վերլուծությունը ՀՀ քաղաքական համակարգի կազմավորման շրջագծում կամ զանգվածային մշակույթի ազդեցությունը ՀՀ բարոյահոգեբանական կամ գիտակրթական վիճակի վրա կամ չգիտեմ ինչ:

բարդ բան չկա,

անձեռոցիկը սեղանին և սիգարետի տուփը,

լռությունը, որ չի խախտում,

լռությունը, որ չի խախտում,

առ,

առ,

օրվա փոքրությունը:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.