Փարիզում 13 աստիճան է, արև է,

Ժամը` 10:26,

Երևանում` 11 աստիճան ու անձրև:

Երեք տողը գրեցի մեկ րոպեում.

Երևանում 13:27 է:

Աշուն է:

Աշխատանքային չորեքշաբթի,

Երեկոն կանցնի ցուրտ ու անձրևային,

Երեկոն կանցնի մենակ,

Երեխան հայ գրականություն կսովորի,

Ես հայերեն-ֆրանսերեն զրուցարան կթերթեմ,

Տաղտկալի կլինի Վան Գոգում,

Ավելի քիչ մարդիկ, քան ուրբաթ օրերին,

Ավելի շատ մարդիկ, քան այլ փաբերում:

Փարիզյան փաբերում մեղրամիսներ կանցնեն:

Մենք կգնանք տներ,

Մեղր կուտենք ու թեյ կպատրաստենք,

Թեյախմությունը ծես չի դառնա.

Կպարենք,

Միայնակ կպարենք,

Տեխնո կհնչի,

Տարբեր տներում

Կպարենք

Միայնակ:

Փարիզում Բղուելը կմոտեցնի անծանոթների,

Մի ձեռաչափ հեռավորությամբ կկանգնեն,

Կպարեն:

Երևանում Բղուել կլսենք, երբ լքված ենք:

Ես հոգնում եմ,

Բանաստեղություն գրելու հոգնածություն եմ զգում,

Այդպես էլ է լինում,

Եթե ամեն մյուս գործողությունները հոգնեցնող են:

13:35 է,

Բանաստեղծություն գրելու համար 11 րոպե,

Բանաստեղծություն դառնալու համար մի կյանք`

Երևանի կայարան, միտինգ, մարդիկ,

Ու Փարիզ` Էյֆելյանից անդին,

Ստացված ու չստացված սերեր,

Ու հիմարության չափաբաժին, որ գրվեր նախորդ տողը,

Սերը ճաշ չէ, որ ստացվի կամ չէ,

Ու էլի բաներ, որ կան մյուս բանաստեղծություններում,

Այսքան ու էլի բանաստեղծության համար,

Իսկ ինձ համար դառը սուրճ, խնդրում եմ,

appelez le garcon

25 րոպե` Երևան-Փարիզ ուղիղ չվերթ,

Կամ ծայրամասից Կոմայգի հասնելու ժամանակ:

Այս աշունն էլ ապրվեց,

Մարգարտե անձրև չեկավ

Անգամ այստեղ` Երևանում,

Ուր անձրևները երես առած են ու պաթետիկ,

Ու քայլում եմ` մենակ, ֆրանսախոս ու պոետիկ,

ֆրանսախոս այնքան, որ Ne me Quitte Pas…

Բանաստեղծությունը հասավ մինչ 30-ը նոյեմբերի

Ու վերջացավ…

Իսկ նոյեմբերը ես եմ

Անվերջ:

Վերջ:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.