Մայրս տանը հայտնաբերեց բաբինա ձայներիզներ (bobine, ֆրանսերեն բառ, որ թարգմանվում է ճախարակ) , այն ձայներիզները, որոնք օգտագործվում էին մինչ կոմպակտ կասետների ստեղծվելը։ Դրանք բոլորը կարծես հորս՝ Ռաֆայել Իշխանյանի ձայնագրություններն են։ Դրանցից մեկը Իշխանյանի Հակոբ Մեղապարտի և հայ տպագրության սկզբնավորման մասին պատմող խոսքն է՝ հավանաբար հեռարձակված Խորհդային Հայաստանի հեռուստատեսությամբ։ Հայտնի չի թե արդյոք այս խոսքի տեսագրությունը կամ ձայնագրությունը պահպանվել է Հանրային Հեռուստատեսության արխիվում։
Ձայներիզի տուփին հետևյալ մակագրությունն է.
Նվիրում եմ հարգելի ընկ. Ռաֆայել Իշխանյանին՝ լավագույն ցանկություններով ու բարեմաղթություններով։ Հ. Դ. Զաքարյանից
22հոկտեմբերի 1982
ԵՐԵՎԱՆ
«Հակոբ Մեղապարտ» Ռաֆայել Իշխանյան
ելույթ հեռուստատեսությամբ
Ձայնագրությունը թվայնացրել և ձևավորել է կրտսեր Ռաֆայել Իշխանյանը։ Առաջին պատկերը ձայներիզի տուփն է, հաջորդը՝ սլայդով իմ արած 70֊ականների վերջին Իշխանյանի լուսանկարը։
Վահան Իշխանյան