և դու՛ մեծ աշխարհ
պետք չէ ինձ ներել ես չեմ մեղանչում …
տղամարդկանց ամբողջ կյանքում ասում են, թե ով պետք է նրանք լինեն
և նրանք այդպես էլ չեն գիտակցում թե ով պետք է լինեն իրականում …
ֆիզիոլոգիական նողկանք
ֆիզիոլոգիական նողկանք
ֆիզիոլոգիական նողկանք
հեղափոխության մեջ առաջին կրակոցը
բումերանգի նման հետ եկավ ու կպավ ինձ
անցավ միջովս
ու ոչինչ …
էլի նստած ծխում եմ լիալուսինին…
***
ուրիշի հիշողություններ հորինելով
հանգստացրու իմ անհանգիստ հոգին …
***
իսկական երջանիկ*
էս վերջերս էլի սկսել եմ լացել
էլի սկսել եմ զգայուն դառնալ …
չգիտեմ, երևի մարդը միայն մեկ անգամ է
երջանիկ լինում ամբողջ կյանքում
մեկ անգամ
և դրա համար նա պատժվում է
ամբողջ կյանքն.
պատիժը նրանում է
որ մենք երբեք չենք կարող մոռանալ այդ պահը …
***
ֆլամինգոների երամը հոսում է
չտեսնված վարդագույն ջրվեժի նման
իսկ դու սպասում ես մի բանի
լռելով ինչ-որ բանի մասին
որը երբեք տեղի չի ունենա հիմարիկ…
ինչ որ մեկը ինչ որ բանում լավ է, ու հաջողված
իսկ ես միայն լուռ լացել եմ կարող …
հարց. – ինչքան ժամանակ ես միայնակ
պատասխան. -ամբողջ կյանքս …
***
եկեք խմենք
մեր չկայացած երազանքների
բոլոր բոլոր խոհանոցների
բոլոր բոլոր խոսակցությունների կենացը …
չհերիքող գիշերների
բացարձակության հավատ ունեցողների
ու՞ր է սերը գոռացողնրի կենացը
ամերիկյան աստվածների կենացը
գոդոյին սպասողների կենացը
գինզբերգի ու քերուաքի կենացը
ջազ լսողների կենացը
բոլոր ձախերի կենացը …
խմենք մեր կենացը:
…քաղաքի անիմաստ մայթերով քայլում եմ
կոլայի շիշը ձեռքումս սիգարետը մյուս ձեռքումս
աչքերս չեն տեսնում ոչինչ միայն պատկերդ
գնացող ու եկող քամիները օրօրում են տեսիլքը
որում ես ու դու վազում ենք, անհնար կայտառ խելագարության մեջ
վարդագույն աստղերի նման և մեզնից մեկն ընկնում է
ինչ-որ սև փոսի մեջ
իսկ մյուսը շարունակում վազել
չնկատելով անգամ որ մնացել է մեն մենակ
իր հիմար վազքի մեջ …
մենք ապրում ենք մարդկանց հետ
չնկատելով թե ինչպես են նրանք խելագարվում …
***
անցնելով տան մի մասից մյուսը
դու փնտրում ես
մեր սերնդի իդեալական դիմանկարը
իմ թախծոտ աչքերում…
օգտագործել ատոմը խաղաղարար նպատակներով
միայն հաջողվում է պոեզիայում.
պատերազմներ պոեզիայո՞վ
միավորիկ կերպով անել դա գեղեցիկ
և կյանքի դանդաղության
ու անշտապության զգացողությամբ մատնել ամենը քամներին …
հուհ հահ
շունչ արտաշունչ …
***
…կարող է ինչոր մեկը խաղում
Է մեզ հետ
հեռվից
կպնում մեր զգացմունքներին
ու ճանապարհին, որով շարժվում ենք …
***
արևն առանց քեզ
սովորական շիկացած մի գունդ է
որի լույսը պարզապես աչք ծակող անիմաստություն է …
***
պոեզիան այն լեզուն է
որով մենք խոսում ենք ճգնաժամային իրավիճակներում
փնտրելով ելքեր …
***
*ազատվեք էս երկրից
էս երկիրը խաբում է ինձ ամեն օր ու ստիպում
օրական երկու տուփ թունդ սիգարետ ծխել
էս երկիրը իմ չեղած փողերը ստիպում է ծախսել
սիգերետի ու հանգստացնող թույնանյութերի վրա
էս երկիրը ինձ ստիպում է սենյակիցս դուրս չգալ տուն
և տնից դուրս չգալ դուրս, պահում է ինձ խավարում
և ստիպում է շատ կարդալ ու պայքարել իր դեմ
կպնելով ամենաթույլ տեղերին և ամենաչար մարդկանց
ազատվեք էս երկրից
(հետգրություն)
– Ինչ ա սա
– ինչ-որ միտք իրականությունից
– Ինձ էս երկիրը չի ստիպում ո’չ մի բան. սաղ ներսից ..
– ներսինդ, դրսինից ա տենց …
***
կյանքը շատ կարճ է
ինչի ամեն ինչ պահես քո մեջ… սովորիր գոռալ, օգնում է
կամ
թևեր առ կոպեկներով
և
մի դադարեցրու թռիչքը
մի դադարեցրու թռիչքը
մի դադարեցրու թռիչքը
երբեք
սավառնիր
երկինքը դատարկ է
բոլորը ներքևում են
բոլորը վաճառել են իրենց թևերը կոպեկներով …
բոլորը պնդեցին թե իրենք ու ր ի շ են
և հենց նույն այդ պնդումով բոլորը նմանվեցին բոլորին
ու մնացին առանց թևերի ներքևում …
***
դռնից էն կողմ 2018 թվականն է արդեն, երրորդ հազարամյակ
սակայն մարդիկ դարձյալ
կառուցում են բարիկադներ, փողոցներ են փակում
և հեղհեղում արյունով ամենը փնտրելով
վերջին հերոսին …
2018 թվականն է, սակայն բոլորը վազում են էնքան, որ
քաղաքները, փողոցները գորշության մեջ վազքից լղոզված են
վազքով ճզմել, տրորել, փշրել են ամեն ինչ, թե դրսում թե ներսում …
զրուցելու ժամանակ չկա, համբուրվելու ժամանակ չկա
մարդիկ վազում են, փող աշխատելու
2018 թվականն է, սակայն բոլորը վազում են գրողը տանի …
նստես կարմիր ֆերարի 1980 թվի ու սիրտդ տաս
կալիֆորնիա – նյու յորք ճանապահրներին հեռվի
խելառ կովբոյական ֆիլմերի գինովցած հերոսների պես …
***
մենք
կյանք ենք վերցրել
ու մնացել ենք տակը …
***
սա հասարակության սահմանին
ապրող մարդու դիմանկար է
հիմարիկ …
հենց էս տողը
աչքդ շոյող քնքշորեն …