Դիլիջան, տակ Դիլիջան
– Դիլիջա՞ն ինչ ես կորցրե:
Հարցնում եմ, որ փոշմանեմ, ու գնաց նույն կասետը. հովանանք, զովանանք, աղջկերք, խմել, անվերջ սեքս… Ով խոսար սեքսից, այ անվերջ կույս: Խմելը հա, խմելը լավ ա ստացվում: Է՜հ, Դիլիջան, տակ Դիլիջան:
Տռաս, բարդիներ, Փինք Ֆլոյդ, պիվեքի չխչխկոցը, քամի, լավ ա:
– Ապե՛, ծծվանք Ֆլոյդիցդ:
– Բա ի՞նչ, Ծիմըծի՞:
Հեհ, փախավ շախից:
– Թեկուզ:
Վայ չփախավ. մատ: Քոքեց Ծիմըծի: Քունեմ:
Սևանը, չայկեքը, զրուցները սրանց, մոյ լուչշի դռուգ պրեզիձենտ Պուծին:
Ծովագյուղ ու մտանք թունելը, մտանք չոր վառված Հայաստանից, դուրս եկանք կանաչ կենդանի Հայաստան: Ու ամեն պավառոտը նոր տեսարաններ ա բացում՝ նոր անտառոտ սարեր, ու նոր շնչառություն ա բացվում մոտդ: Ու կուկուռուզներ: Բայց գայթակղվել չկա, դու գիտես՝ ուր ես գնում, ու երվոր արդեն թվում ա՝ էլ պավառոտները խաբեցին քեզ, դիմացդ դուս ա գալիս հին ու բարի կնիկը՝ հետևը, բանը, ցցած կուկուռուզներով, ու թեքում ենք ավտոն:
Տաք, համով, աղ, ցելաֆան, բիսեդկա, պուլպուլակ, համով, զիբիլը որտե՞ղ ա: Պուճուր քաղաքի մաշված հյուղակները:
– Մի տեղ հաց չուտե՞նք:
– Նոր կերանք, քշի տունը:
– Մեկդ գտեք էլի:
Տունը, սիրուն, քարից, փայտյա, մեջը փայտ, խալիներ, փայտից արձաններ, հարմար, սիրուն, սաղ կա:
– Մնում ա աղջկերքի հարցը:
Վայ քունեմ քո հարցը:
– Հլը զանգի տիրոջը կարող ա ճարում ա:
Փնտրողը կգտնի՝ ասում ա: Մինչև էտ մանղալը, փեդերը, պիվա փըշշ, շամփուրին հագցնելը, ճպճպոցը, մսոտ, միս, ՄԻՍ: Ու եկան իրեք հատ, մեկը մյուսից գեշ, մյուսը մեկից գեղ, գեշ, տգեղ:
– Հա լավ, որ տոպրակ քցես գլխներին, լավ էլ պուց են:
– Վայ քունեմ լավը…ը չեն:
Արաղը բաց: Կոլան արաղի հետ, արաղը կոլայի, ու խորովածը, խոզի, խոզավարի, յուղ, քեզ ի՞նչ լցնեմ: Լավ, խիստ էի շատ, վատը չեն, հումորով նույնիսկ, սիրու՞ն: Ծխել: Նարդի՞: Բեր նարդի, կարճ եմ խաղում բայց: Երգելը, զրուցները սրանց, մինչև փորացավ խնդալը:
– Մաֆիա չքցե՞նք…. Ապե մաֆիա խաղացող:
– Հաջող:
– Գյոթ: Սու՛ր, մաֆիա խաղու՞մ ես:
– Չէ բռատ, ավելի ուշ կարող ա:
– Մնացա՞ծն ուր են:
– Ախախ, երևի վերևը շինվում են:
Ա՜հ, ա՜հ, վայ չէ՛, չէ՜ խնդրում եմ, աչքերս հանե՛ք, աա՜, արաղ, շուտ արաղ աչքերիս, կոկորդս: Մութ ա, հանգիստ: Քել դուս, ծխենք: Լա՞վ ես:
– Կա՛ր, բան ասեմ, բայց երդում կեր մարդու չես ասի:
– Ասա՛:
– Չէ՛, երդվի սկզբից:
– Երկարցնում ես արդեն:
– Ապե ոբշըմ էն կարմիր շորով աղջիկը կա՞:
– Մարգուլը՞:
– Հա՛, Մարգո, ճիշտ ա, ոբշըմ բարձանամ տենամ Լյովը իրան կունի ա անում:
– Ի՞նչ:
– Լսեցիր:
– Չէ՜:
– Հա՛:
– …,- սառել ա:- Ի՞նչ ասեմ, քունեմ էս շրջապատը, ապեր. մեկը գյոթ էր քիչ ա, մեկն է պուց ծծող եկավ գլխներիս, սատկցնելու եմ ես դրան, արա, լա՜վ արա, Լյովից որ չէի սպասում, պուց ծծող ագառկա բերա՛նդ ժաժ տամ, արա էտի միշտ է ուներ տենց բան հա մեջը:
– Հա, բայց ապե, իրա մոտ սուս:
– Արա ես քեզ սենց ասեմ, դու էսի մոռանում ես, ջոգա՞ր, էսի խլեշի պես բան ա, ջոգում ե՞ս:
Պիվա, գլուխս տրաքում ա, բլոտ, քաղցր, մառախուղ:
– Քնողը գյոթ ա:
– Ապե կամաց, աղջիկ կա:
– Տո քունեմ սրանց աղջիկ ասողին:
– Վա՞տ ես:
– Հես ա ասեմ՝ վատը ով ա, այ ֆուցն, արի ստե, հալդ քունեմ:
Բլյադը, էս էր պակաս, պահեք սրանց, Արս մի բան արա, քթին, փորին, ժաժ տամ, Ա՛րս, էս ով եք դուք, արունլվիկ, եկեք երեխեք ջան, եկեք ձեզ ճամփեմ՝ լավ ա, ինչքա՞ն եմ տալի, ինչքա՞ն, վայ մերը քունեմ, առե՛ք, ա՛ռ, սի՛կտիր սի՛կտիր: Արա Լյովը լացում ա.
– Ապե լավ վսյո, եղել եղել ա:
– Ներող եք տղեք, էլ սենց պռապուսկատ չեմ անի:
– Հա լա՛վ դու է, եսիմ ինչ չի:
– Տո բա ի՞նչ ա, որ ինչ չի, քունեմ սենց բանը:
– Կա՛ր, լավ ապե, հասկացանք:
– Ներող եք տղեք:
Թե բա քնողը… Սաղս քնեցինք:
Առավոտվա ծխելը, յուղոտ բաժակից ֆանտա խմելը, օդը, խորովածի լավաշը, համով, կայֆ:
– Տի՛կ, երեկ շատ խմեցիր. քել լուչշե Արսը քշի:
Ճամփին սաղս սուս, քամի, Փինք Ֆլոյդ, լավ ա:
ktktktkt kt
Կարկուտների կտկտոցից սովորում եմ տպել լատինատառ: Առաջին գրածներս շուտ մոռանում եմ, հիշում եմ՝ ինչ լավ էր, երբ խելոքությունիցս էի ջղայնանում, իսկ հիմա՝ չէ, ու գրում եմ «V»: Պապիկիս ձեռքերը քարից էին, «քարի մեջ արյուն կա»,- ասում էր, իսկ ես երազում էի տեսնում արյուն, իսկ ես վախենում էի արյունից, ու սովորեցի գրել երկու ցուցամատով, հետո կոնյակ էլ սիրեցի: Կոնյակ էլ սիրեցի: Աշուն: Գույները իրավունք չունեն, գույները պարտավոր չեն. երգելով մենակ չես ուրախանա, երգերով չես ուրախանա, պետք են մարդիկ, իսկ ինձ պետք ա ուրախություն առանց մարդկանց: Ու էս խառը վիճակին պայմանական Պողոսը, թե բա՝ ախպե՜ր, լսի՛…
Երկար կապակցված տուֆտեր, ծանր դատարկություններ, որ մտնում են ճակատիս տակ, դմբում աչքերիս: Մեռնե՛ս դու, Պողոս, մեռնես քո կապակցված տուֆտերով դատարկ ծանրությունների ազատ անկման արագացումից: Իսկ ես գցում եմ վերարկուն ուսերիս, որ ինձնից առաջ դեռ պապաս ա գցել՝ փորձելով անել էտ ավելի գռասիո, քան ինքը կաներ երևի, զգալ ինձ ավելի վստահ, քան ինքը կարար երազեր, պտտում սիգարետը ու սեղմում ատամներս ու հիանում ինձնով: Վառում եմ ու քունքով զգում՝ ոնց են ուրիշները հիանում ինձնով. բայց ընկերնե՞րս ուր են, ու՞ր է իրանց հիացմունքը, քմծիծաղը, ժպիտը, նախանձը, էն պարտք մնացած ուրախությունը: Պողո՛ս, հե՛տ արի, արի խմենք:
Առաջին բաժակով հանդիպման կենացը.
Հանդիպումները դեմ դիմաց հայելիներ են
Երկրորդ բաժակով ծնողների կենացը.
Անարդար ա խղճալը իրանց
Երրորդ բաժակով սահմանին կանգնած տղեքի կենացը.
Սահմանի տղերքը պետականության մատաղն են, Աստվա՛ծ ջան, չընդունե՛ս տենց մատաղ
Չորորրդ բաժակով խմենք, Պողոս, քո՛ կենացը: Քիչ ենք ճանաչում իրար, բայց մի տեսակ մաքուր բան կա, անկեղծություն կա մեջդ, որ ուրիշ տեղ չեմ տեսել, ու շատ սիրում եմ քեզ: Ու գլուխս նորից պտտվում ա ու ցավում քո հիմար անկեղծություններից. դժվար քեզ իրոք սիրեմ. նենց, ոնց ընկերներիս եմ սիրել, որտև դու իրանց ճկույտն էլ չարժես, իրանց ճկույտի եղունգն էլ չարժես, իրանց ճկույտի եղունգի տակի կեղտն էլ հազիվ արժենաս՝ էնքան եմ իրանց իմ սիրուց տվել ու դատարկվել եմ մենակ: Մենակ, դնում եմ սիրածս երգը, հետո backspace, alt-shift, «Վաղաժամկետ ազատում»:
ճակատի լուսանկարը armeniasputnik.am կայքից