Աղջկա ոտքերը բացեցի`
մերկ էր,
վարդի պես բացվեց
կպա
կանգնեց
կարմրեցի
ու վերջ, հագնվեցինք։
Կարմիր խալին, պատից կախված, կապույտ նախշերով։
Սեղանի վրա սառած ուտելիք, թփովը համով էր, քեզ չեմ հիշում վաղուց էր,
բայց լավն ես։
Տան հերոսը խմած էր
սենյակում պառկած
առնական անգործությամբ իսկ մոր կարմիր շրթներկը ատամների վրա ժպտում էր։
Տղան չկար ում ոտքերը նույնպես բացեցի,
վարդ չկար
ուրիշ բան էր
էլի կանգնեց
փոքր էի
հագնվեցինք, գնացինք խալու մոտ` կարմիր գույնի, ծխի մեջ կորած, նման քեզ
երկուսդ եք
կարմիր վարդը և դու։
(Կարմիր վարդ)
Սիրեցիր ինձ
ես էլ քեզ բայց, ոչ քո նման
պառկած
դու վրաս հետո, ես քո վրա։
Լուռ էինք, շնչում էիր,
ուզում էիր, պետք է լիներ, մութ սենյակում, վարդդ էր փայլում ու ես կտրեցի այն,
հեռվում մեզ էր նայում ուրիշը` առանց ձախ ձեռքի։
Բայց մենք կարոտում էինք իրար՝ իմ ոչ վարդը և քո վարդը։
Ճիչ, ցավ կարմիր արյուն։
Հառած հայացք, երջանկության մեջ, սավանը կարմրեց, ծփում էր արյան մեջ, մեզ դեռ նայում էր ուրիշը` խանդում, դու ուզում էիր։
Մենք պառկել էինք կարմիրի մեջ, քո արյան մեջ որ հյուծում էր քեզ, սպանում, քամում, լացում էիր, պետք էր վերջացնել, թողնել քեզ անկողնու վրա արյունոտ ինչպես ես կանեմ ու հեռացա, անսեր որտև չսիրեցի քեզ ինչպես դու ինձ։
Թթվի հոտ
ջարդվել էր
ափսոս։
(Դու)
Դու շատ էիր սիրում քեզ ու ինձ, սև մազերդ
ես քեզ սիրել եմ երեկ, այսօր ոչ
վաղը անպայման։
Որոշում ես լռել, խոսելը կարոտում եմ, դու էլ չկաս, կծկվել դարձել սև գնդակ։
Ոտքերիցս հոտ է գալիս չես սիրում, բայց ոչ վարդս` սիրում ես։ Ես ինձ չեմ սիրում , մենք իրար այո։ Ծովը չտեսար ես պատմում եմ, դու տես ինձ։ Լիզեցի մարմինդ աղի էր, ջղայնացար կեղտոտ էի, ոչ վարդս կանգնել էր դու չէիր տեսնում ինձ որտև լռել էիր, ես քնեցի։
Կարմիր խալու առջև դուք նստած նայում եք ինձ
երկուսիդ մեջ ես կամ, երկուսիդ սիրում եմ և ատում։
Ես գրեցի։
***
խոստացել էի
բժիշկիս՝ ինձ չեմ
սպանի
չեմ խմի մի քանի տուփ դեղ ու չեմ մեռնի, առանձ ակացիաների շարված իմ կապույտ մարմնի մոտ,
ակացիաները որոնք քո քաղաքում ուշ են ծաղկում,
բայց ծաղկում են
ես որ նեխում եմ ու զզվում իմ մեռելից․
Խոստացել եմ
Դեղերս խմում եմ, ժպտում ու քայլում։
Հասա ծովի մոտ բայց մոտ չգնացի
չեմ ուզում,
հեռու ես,
ասում ես կաս, բայց չկաս։
Բայց կայիր իմ մոտ, իմ կողքին, իմ ողջ մարմնին կպած, իսկ մեջս կիսատ ձուկ, լացկան,
ու մեռած
Դեղերս որ պիտի օգնեն ինձ, ես որ պիտի օգնեմ ինձ
անսպառ եսս որ կորցրեց քեզ ու գնաց
գնաց քաղաք առանց քեզ, ուր աստիճաններին, մթի մեջ ուրիշին չտեսած քունեցի, լռության մեջ, ողջ մարմնովս քրտնեցի ու հպվեցի, թքեցի վրան բայց վրես եկավ,
լիֆտի ձայնը,
կծկվեցինք առանձ տնքալ գնացինք, դու չէիր,
ուզեցի մաքրել ինձ, չմաքրեցի
լացեցի, կեղտոտ մարմնիս վրա, ուր քսվել էր ոռ։
լացեցի լուռ մթության մեջ,
դեղերս խմած, բայց էլի լացկան
լացկան երեխա ով չի կարողանում սեքսը վերջացնել, ով փախնում է բայց էլի տեսնվում մթության մեջ, ով ուզում է լինել ուրախ,
երջանիկ մի մարդ ով կապրի նույնպես ողջ, կլինի զենքով հորս երջանկացնող մի ռազմիկ,
ժպտացող խոզ ով գիտի ապրել, խմել ու տնքալ
ով չի լա
լալ որ լվամ ինձ, խոստումս իմ մեջ, դու իմ մեջ,
դու խոստացար ինձ՝ չմեռնել նույնպես։
զզվեցի քեզնից բայց սիրեցի ամբողջությամբ։
կորցրեցի ինձ քաղաքում, ոչ մեկ չհավատաց տխրությանս․
Անմեռ մարմինս հեռվում ալիքների վրա։
Խոստումս ուժի մեջ
դեռ։
***
Սա գրեցի ես, գրեցի իմ մասին կամ դու գրեցիր իմ մասին։
Չգոռացիր այնպես որ ամբողջ քաղաքը լսեր, փոխարենը լսեցի ես, ով պետք է լսեր։
Քաղաքը ցուրտ էր, մեր սենյակը՝ ուր պիտի մնայինք խոնավ էր,
փող չկար։
Դու դուրս էիր եկել քո հազար տարվա ընկերոջ մոտ,
Հիշում էիք ինչպես եք սրան, նրան քունել, խմել ու ծխել,
Բեյրութն առաջ էր։
Հիմա կայի ես,
պառկել էի ու սպասում,
խոնավ օդը խառնվել էր իմ քրտինքի հոտի հետ,
Լարված էի դրա համար էի քրտնել,
սպասում էի իմ պատժիս,
ապուշ բառերս էին մեղավոր, ոչ ես։
Ստրուկդ էի ես ում պետք է պատժեիր այդ գիշեր, ես էի սխալ բառեր ասել, ես էի քեզ սխալ հասկացել, ես էի որ իմ ամբողջ էիությամբ կտրել էի քեզ վայելել անցյալիդ կաթիլները, խանգարել էի գտնել պուցը որին քունել էիք, ես էի քեզ ետ բերել քո իշխանական երազներից, որտեղ ստրուկներդ շատ են։
Ու հենց այդպես մտար խոնավ սենյակը, ծիծաղելով, չթքեցիր վրաս որովհետև վերմակի տակ էի մտել, չտեսար դեմքս որ պիտի քեզ նորից բերեր խոնավ սենյակ, իրականություն ուր դու բուրժուա չես այլ մարդ որը ընդամենը ունի մի ստրուկ, սպիտակ մաշկով, մի կին ով պառկած սպասում է պատժին։
Սենյակը ամբողջ լցրեցիր քեզնով, քո բեյրության իրականությունը բերեցիր խոնավ սենյակ, դու լցվել էիր, ուռել դարձել հենց դու ում դու երազել ես միշտ, հանել էիր սև հագուստներդ, հիմա հագիդ ոսկեգույն ու կարմիր հագուստներ էին, դու պաշտում էիր քեզ, հիանում քեզնով
Ահա հրեշի տեսքով շրջվեցիր իմ կողմ և սկսեցիր գոռալ, ամբողջ ոք ուժով, քո հպարտությամբ, դարձել էիր հրեշը մղձավանջիս, կարմիր աչքերով ում ես ժամանակին սիրել էի միամտությամբ, բոլոր ստրուկների մոտ է այդպես միշտ սիրում են իրենց տերերին։ Բայց քո գոռոցների մեջ սեր բառը անգամ կորցրեց իր ամբողջ իմաստը, որովհետև դարձել էի մի քած ում վրա բղավում են երբ ասում է վերջ։
Խոսել ինձ արգիլեցիր, մտածել նույնպես, բայց ես թաքուն մտածում էի իմ ազատության մասին որ վաղն էր գալու երբ ես կլինեի անտեր։
Լրբորեն կուլ տվեցի քնաբերը՝ ու լռեցի, դու էլ։
***
Մերկությունս ուշ տեսավ
Արդեն ձանձրացել էի մարմնիս նայելուց,
Կախված փորիս,
կրծքերիս որոնք չեն սազում տղային
հաստ ոտքերիս,
Տոթ էր, քրտնեցի ու
Տեսավ
Հարցրեց ինչու եմ մերկ, գիտեր թե ինչու
Բայց խաղացինք
Ափս հանգիստ դրել էի այնտեղ, նա չէր հանվում
Շարունակում էինք խաղալ,
Իր մերկությունն էլ ուներ հոտ, ուրիշ։
Տոթ էր, արդեն պետք է սկսվեր ամեն ինչ, մեր մարմինները պատրաստ էին
Բայց խաղը դեռ չէր ավարտվել,
Պետք էր երազել, պետք էր զգալ միայն դիմացինիդ, պետք էր խորամանկ նայել, պետք էր ամեն ինչ ինչ եղավ։ Համբույրը ես խնդրեցի:
Մարմնիս աղը շրթունքների վրա էր, ծովից չէր մնացել այդ աղը հենց նոր էի քրտնել իր ներկայությունից, քեզնից։ Բայց ես զգացի ծովը երբ կրկին ինձ համբուրեցիր, մարմնիս աղն էր որ հիշեցրեց ծովը ավազոտ ուր չկայիր դու, և իմաստ չուներ ծովը մեծ, բայց հենց նոր դու եղար ծովը, քո քրտինքով։
Հեշտոցի հոտ, մազերի հոտ, իմինի հոտը առնական, բոլոր տեղերից եկող հոտեր։ Մեծ կիրք, քրտինք և կսկիծ որ դարձա անհավատարիմ մի ապուշ, ուրիշի վրա կամ տակը, մանկական հուշեր ուր չկայիր դու, չկային հոտերը։Մերկ մարմինը միայն իմն էր, իսկ ուրիշինը իրը, հիմա քոնն էլ ու իմն էլ իմն էին, մերն էին։ Հաստատ սիրուն էինք կողքից, երկուսիս հաստ մարմինները, փայլող ու կարմիր։ Կարմիր որ ներկվում էր մեր ոտքերից ներքև, ներկվում դանդաղ, վառ արյան գույնով, շունչներս պահած, սպասելով ու նայելով կարմրին։ Ես վերջացել էի, մարմինս ու միտքս կորել էին՝ մարմինների ու քրտիքնի մեջ, դարձել էի ապուշ նրանց համար, օտար ինքս ինձ համար բայց զգում էի քեզ իմ մեջ։
Հերիք է (ես)
***
Հես ա հետ կգամ
բայց նորից կուզենամ գնալ,
գնալ որ հետ գամ։
Գիշերվա մեջ քեզ տեսա
ծածկվել էիր աստղերով, փակվել էիր իրանց տակը,
շատ էին
իսկ ես մենակ, բոլորին չէի տեսնում բոլորին, երկուսը նստել էին հենց քո վրա,
լողում էին ալիքներիդ հետ, իջնում ու բարձրանում,
երկուսն էին։
Մութ էր
դեռ գոռում էիր
բայց ոտքերիս չէիր հասնում
ալիքը քո, հեռվում էր։
Մութ էր
մենակ էի
վախ
միայն լսվում էր
քեզ էի սպասում
հանեցի տաբատս
կծկվեց, լարվեց
չեղավ հետ հագա։
Չորս կողմս ծով
ու նորից դու
չկաս
ալիքների ձայնը, քամին, թփերը ու մենակ ես, քո տաք մարմինը չկա
քո անխոս դեմքը աչքերդ որ խոսում են ինձ հետ բայց չեմ կարդում։
Նետվել եմ մի կղզում որտեղ սեր չկա, միայն ես եմ
փնրտում եմ կրկին
կորցրել եմ ինձ կղզու մեջ։
Ոչ դու կաս ոչ ուրիշը, քամին կա՝ սառը, այտերս նորից կարմիր։
Մի քանի գիժ անապատի մեջ ավազների վրա, դու չես։Առանձ սիրո անապատ ուր ծովը ոռնում է, գետինը շարժվում, խորտակում ինքն իրեն որտև սեր չկա։
Ավազը լցվում է աչքերս, լացում եմ որտև ցավում է։
Մնում է գրկվել ծովի հետ, համբուրել ափի վրայի փրփուրները, վազել մեջը, ալիքները կուլ տալ, ավազով ծածկել քեզ, սառել մինչև վերջ, հետո մերկանալ ու գնալ խորը, զգալ քեզ՝ աղի մեջ։ Արցունք չկա, ջղային եմ ու մերկ, սերս կիսում եմ ծովի հետ լողում խորը, կուլ տալիս ջուրը, սառում բայց արդեն ուշ է, ես ու ծովը սիրում ենք իրար, վայրենի ենք
հպվում ենք, համբուրվում, լիզում, թքում,
իջնում ներքև բարձրանում գոռում, ծիծաղում ինչպես քո հետ
հիշում քեզ ու տխրում բայց շարունակում գոռալ ալիքների չափ, գոռում ու վերջապես
դող
ծովի մեջտեղում հայացք վերև, ժպիտ
հանգստություն
ու նորից հագնվում եմ գնում քեզ փնտրելու։
կզղի առանց սիրո։
սա պետք էր կարդալ քո մոտ, կանաչ պատերի տակ, գինով
պետք էր երազել քո հետ,
ես՝ ում կորցրի
դու որ էլ չկաս
մենք որ էլ նույնը չենք լինի։
***
Բաց ափս
Վրան արյան հետքեր կան
Կատուն էր, կծել էր
Սիրուն էին կաթիլները, կարմիր փոքրիկ հաղարջներ էին, հեքիաթային հաղարջներ կարողացա նրանց ուտել, լեզվիս վրա զգալ թթվաշությունը, դեռ փոքր էի չկայիր դու, չկար ոչ մի ես։ Երազներ էին անուշ, մայրամուտ կապույտի մեջ որը չէր վերջանում, տունս էր։
Բայց հիմա հեքիաթը վերջացրել էի, բազմոցի վրա նստած էի, անարցունք տխրության մեջ
Մթության մեջ հեռվից վառվում էր սիգարետիտ ծայրը ու վերջ, ուզում էիր քնեինք իրար հետ, խառնվեինք իրար ու նորից գուցե երազեինք բայց ես դիվանի մեջ մեռած լսում էի թաղման երգս։ Որը հուսով եմ կլսեք վերջին անգամ, առանձ ինձ։
Տխրությունս նույնպես իրական դարձավ, հեքիաթը վերջացել էր, ես չեմ դառնում նա ով ինձ ծնեց, ապրում եմ հեռու փորձելով ապրել, բայց իրական չեն իմ երազները շինծու խաղեր որոնք մարդու նման չեն։
Սիրում եմ ես, սերս իմ նման անիրական, ուզում եմ միշտ սիրահարվեմ բայց միշտ սիրեմ քեզ, քեզ որովհետև դու էլ ինձ չես հասկանա, արցունքներս քեզնից էլ կսկեմ թաքցնել։