Да будет могуч и прекрасен
бой,
гремящий в твоей груди.

Иосиф Бродский

Տերև ընկավ ոտքիս տակ, հիշեցի,

Որ ինձ էլ են ճզմել:

***

Քո պուցը մեղրախորիսխ էր,

նրա մեջից հոսում էր ոսկե հյութը.

Նախանձելի էր իմ վիճակը:

Ես իմ սարքած ջրվեժին էի նայում,

որ գեղեցկացնում էր քո մաշկը:

Ինձ խնդրեցիր,

որ բացեմ իմ գաղտնիքը և ես դա արեցի՝

նրան տեղավորեցի փոսիդ մեջ:

***

Կյանքս վաճառում եմ մեկ ուրիշին,

Ով կկարողանա ինձ կապել իր երջանկության հետ,

Եթե չի ուզում, թող ինձ հետ տա ինձ.

Մի բան կանեմ հետը

***

Հաճախ եմ հարցնում ինձ,

Թե երբ կբավարարեմ ծարավը քո,

Հետո հասկանում, որ ամեն անգամ`

Մսխելով քո մեջ պաշարս`

Մթերելով մինչև խորքերդ,

Էլի քիչ է ներսդ օվկիանոս սարքելու համար;

***

Մատներովս քո վարդը բացում եմ,

Դիպչելուց քեզ ուղարկում քեզնից դուրս,

Ու եթե չլիներ հասարակական ամոթը,

Երբեք չէիր հանի նրանց քո փոսից:

***

Պուրպուր շուրթերդ գայթակղության ընդերք են,

Ասես ժողովված լինի նրա մեջ տղամարդկային թուլությունը.

Ում համբուրես թմրամոլ կդառնա :

***

Սենյակի բազկաթոռին կողքի պառկած ննջում էիր,

ցույց էիր տալիս ձգված հետույքդ.

Քնած էիր ու չնկատեցիր,

որ իմ մեջ էլ մի բան ձգվեց:

***

Ոտքերիդ արանքում նեղվածություն ու ցուրտ է տիրում,

Իմ մեջ էլ բորբոքված հոսանքն է շրջում,

Երկուստեք միայնությունն է մեր մոտ.

Քեզ կրակ է պետք, ինձ` հանգստություն:

Ե՛կ, օթևանեմ գրկումդ՝

Քշեմ քեզնից անտանելի ձմեռը:

***

Թող քո արևագալը լինեմ,

Երբ կողպես քեզ աշխարհից դուրս

Կուզեմ միայն իմ շողը լինի քո մեջ

***

Պցիդ մեջ ողողված թանաքը իմ,

Ձեռագիր է առանց գրչի,

Որտեղ գրում եմ իմ բանաստեղծությունը:

***

Հետույք կոչվող արահետներում

Մի անգամ չէ, որ կորցնում եմ իրականությունը՝

Գնալով մի տեղ, ուր հազար անգամ եղել եմ

Ծանոթ, ինչպես մեր փողոցը,

չեմ կշտացել այդ վայրից:

***

Անկողնում խառնված ձայները

Պար էին բռնում…

Ո՛չ մի Մոցարտ,

Ո՛չ մի Բախ,

Միայն քո տնքոցն էր

Իմ համար դասական:

***

Կոնքերիցդ բռնած ելումուտ էի անում մեջդ,

Իսկ դու կատվի նազանքով

Ճանկռոտում էիր գոտկատեղս:

***

Պատշգամբում Լիզան պաղպաղակ էր լիզում՝

Շոկոլադե դեմքով ֆալոսը ձեռքին։

Նա գլուխը   հանգիստ մոտեցնում էր՝

հպելով լեզվի քիմքին,

ետ ու առաջ էր տանում՝ բերանով մեկ

ծանոթ պատկեր հիշեցնելով:

Մոռանում էր,

որ իր բերանի մեջ հավաքվում էր

անծանոթ տղաների մտքերը:

Հեծյալի դիրքում քեզ լավ էիր զգում.

Հարմար էր մարմինդ բեմադրելու համար…

Մեր արանքում գտնվող փոքրիկները խոսում էին զվարթ:

***

Դերասաններին քրֆում ենք ,

թե լավ չեն խաղում…

Մենք մեզ ենք քրֆում ուրիշի դիմակով։

Հեշտ չէ նայես դեմքիդ ու փսխես ճշմարտությունը քո մասին…

Հայելինները զզվել են մեզնից,

Վաղուց չենք լվացել մեր դեմքը։

Կեղտոտ ենք փողոցի աղբամանի նման,

Որ հոտելու դեպքում միայն ճանճերն են հավաքվում:

***

Ամեն տեղ ցեխ ու փիլիսոփայություն է,

Երկուսից պոկվել հնարավոր չէ,

Որովհետև մենք ստրուկն ենք`

Մեդալի երկերեսանիության:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.