Ինքնագիրը ներկայացնում է Մակուկաչու հաղարդաշարի 2֊րդ հաղորդումը նվիրված Պարույր Սևակի «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» տողին:
Ինչո՞ւ էր բանաստեղծը հակադրում այդ երկու՝ առաջին հայացքից հոմանիշ բառերը․ կանանց սիրահար տղամարդու յուրահատուկ փորձի՞ արդյունք էր դա, թե՞ բառարանների սիրահար լեզվաբանի՝ նրբիմաստների մեջ խորանալու բծախնդրություն։
Տարիներ առաջ այս թեման երկար բանավեճերի առիթ է եղել նույնական թվացող բառերի այս հակադրության գաղտնիքը բացահայտելու սիրույն, թեպետ և ոմանք դա բանաստեղծական պարզ քմահաճություն էին համարում։
Ահա այդ թեման նորից է արծարծվում այստեղ, քանի որ կրկնելու արժանի եզրահանգում չի արձանագրվել նախորդ բանավեճերի արդյունքում։ Եվ արծարծվում է հումանիտար ու ճշգրիտ գիտակարգերի դիտանկյուններից։ Զրուցողները (Նարինե Դիլբարյան, Գրիգ, Միսաք Խոստիկյան, Աղասի Լորսաբյան, Վիոլետ Գրիգորյան) փորձում են իրենց մասնագիտությունների՝ լեզվաբանության, գրականագիտության, ճարտարապետության, փիլիսոփայության, ֆիզիկայի ակնոցներով հասկանալ՝ արդյոք անփոխարինելին, անփոխատեղելին, անվերսկսելին նորի՞ց է լինում, թե՞ կրկին։
Տեսագրությունը կայքից բացելու պրոբլեմի դեպում, խնդրեմ այստեղ քիլիք անել «Նորից կրկին»