1.սկիզբ
ամեն ինչ սկսվում ա
ամեն ինչ սկսվում ա հիմա երբ տառերի տեղերը նոր եմ սովորում
գրում եմ դանդաղ որովհետեւ մինչև գտնում եմ տառը երկար ժամանակ ա անցնում
ա)
ամեն ինչ սկսվում ա երբ տղամարդը մոտենում ա կնոջը
չէ ամեն ինչ սկսվում ա երբ կինը լսում ա տղամարդու ձայնը
չէ ամեն ինչ սկսվում ա երբ կինը գտնում ա տղամարդու համարը
չէ ամեն ինչ սկսվում ա երբ կոֆե են խմում իրար հետ
չէ ամեն ինչ սկսվում ա երբ տղամարդը ասում ա մնա
չէ ամեն ինչ սկսվում ա երբ կինը տղամարդուն մերկ ա տեսնում
չէ ամեն ինչ սկսվում ա երբ կինը իմանում ա որ տղամարդը կա
չէ ամեն ինչ սկսվում ա երբ տղամարդը իմանում ա կնոջ մասնագիտությունը
չէ ամեն ինչ սկսվում ա երբ կինը ինչու հարցին պատասխանում ա որովհետեւ չեմ ուզում
չէ ամեն ինչ սկսվում ա երբ տղամարդը քաղաքավարի ա խոսում
չէ ամեն ինչ սկսվում ա երբ տղամարդը թռնելուց առաջ խոսում ա կնոջ հետ
չէ ամեն ինչ սկսվում ա երբ տղամարդը կնոջը ասում ա հանդիպենք
չէ ամեն ինչ սկսվում ա երբ կինը գրում ա ժպիտով
չէ ամեն ինչ սկսվում ա երբ կնոջը ասում են որ տղամարդը վատն ա
չէ ամեն ինչ սկսվում ա երբ տղամարդը բոլորին ցույց ա տալիս որ իրանց մեջ մի բան կա
չէ ամեն ինչ սկսվում ա երբ տղամարդը ասում ա ինչ անեմ քո համար
չէ ամեն ինչ սկսվում ա երբ կնոջ ձայնը դողում ա
չէ ամեն ինչ սկսվում ա երբ կինը ոչինչ չի ասում
չէ ամեն ինչ սկսվում ա երբ տղամարդն էլ կնոջ նման մատը թողնում ա դռան տակ
չէ ամեն ինչ սկսվում ա երբ կինը գրգռվում ա տղամարդու դե խոսա խոսա ասելուց
չէ ամեն ինչ սկսվում ա երբ կինը տեսնում ա տղամարդու ամոթը
չէ ամեն ինչ սկսվում ա երբ կինը ասում ա մեռնեմ ջանիդ
չէ ամեն ինչ սկսվում ա երբ տղամարդը բռունցքը խփում ա պատին
չէ ամեն ինչ սկսվում ա երբ կինը ծիծաղում ա տղամարդու կոպիտ արտահայտությունից
չէ ամեն ինչ սկսվում ա երբ կես տարի չեն հանդիպում
չէ ամեն ինչ սկսվում ա երբ տղամարդը գրում ա կարոտել եմ
չէ ամեն ինչ սկսվում ա երբ կինը երազում տեսնում ա տղամարդուն
չէ ամեն ինչ սկսվում ա երբ կինը թաքուն կպնում ա տղամարդու արյան հետքին
չէ ամեն ինչ սկսվում ա երբ չեն քնում իրար հետ
չէ ամեն ինչ սկսվում ա երբ տղամարդը շատ մոտ ա գալիս
բ)
մնալ ցանկության մեջ ու չիրականացնել
ուզել ու չանել
մնալ ուզելու մեջ
ձգել ձգել տանել
պահել մոտ բաց չթողնել
մեջ մեջը մնա
ուզի դուրս գա ու մնա
մոտիկ մոտիկ մոտիկից ավել
սարսափել
կորցնել
կորցնել
դառնալ
լինել
կորցնել
փնտրել
հոտոտել
գտնել
տեսնել
ու լինել
ուզած չուզած
ուզած չուզած
գ)
լեղին ոսկեգույն հեղուկ է
զզվում ես զզվում ես
զզվում ես զզվում ես
մեռնեմ ջանիդ հազար անգամ
զզվի զզվի ինչքան ուզում ես
հետ տուր հետ տուր
հանկարծ չմարսես
իմ տվածը հետ տուր
հետ տուր մինչև վերջ
համս հոտս մնա
բերանիդ քթիդ մեջ
կոկորդդ վառեմ
զզվելի եմ ես
ինձնից չմնա քո մեջ
ինձ լրիվ հետ տուր
մեռնեմ զզվելուդ
զզվելի եմ ես
հետ տուր հանի դուրս
ինձ չպիտի մարսես
խառնում եմ սիրտդ
զզվելի եմ ես
հետ տուր հետ տուր
չպիտի մարսես
չընդունես ինձ ներս
հանկարծ չընդունես
զզվելի եմ զզվելի եմ զզվելի եմ ես
դ)
հույս ունես որ քեզ ցավացնեմ
չեմ անելու
խոցեմ իջացնեմ
չեմ անելու
թքեմ վատիդ վրա
չեմ անելու
լավդ անտեսեմ
չեմ անելու
մամադ լացացնեմ
չեմ անելու
լեզուդ կտրեմ
չեմ անելու
դեմքդ խարանով այլանդակեմ
չեմ անելու
հրեշավորիցդ վախենամ
չեմ անելու
ծալեմ դնեմ մի կողմ
չեմ անելու
վտարեմ
չեմ անելու
բանտարկեմ
չեմ անելու
քառասուն հարված ձաղկեմ
չեմ անելու
սպանեմ ոչնչացնեմ
չեմ անելու
ստրկացնեմ
չեմ անելու
ամորձատեմ
չեմ անելու
մեռնեմ ջանիդ
ուրիշ մի ուրիշ բան եմ անելու
ե)
հակամարմիններդ գործի ես դրել
որ օտարիս հաղթես
չի լինելու
քո ուզած չուզածն եմ
իսկական տաբու
դրա համար հեռվից հեռվից
չվարակվես հանկարծ
արտակարգ դրությունդ վկա
ես անծանոթ եմ
2. վերջ
ամեն ինչ վերջանում ա
ամեն ինչ վերջանում ա հիմա երբ բառեր եմ դասավորում տառերը հեշտ գտնում շատ արագ որովհետև չեմ համբերում
ա)
ամեն ինչ վերջանում ա երբ կինը ասում ա չեմ կարող
վերջանում ա երբ տղամարդը ասում ա քնած էի
վերջանում ա երբ կինը ցույց ա տալիս հույզերը
չէ վերջանում ա երբ տղամարդը ուշանում ա
վերջանում ա երբ տղամարդը ասում ա որ դեռ լինելու ա
վերջանում ա երբ կինը բառը ուրիշ նշանակությամբ ա օգտագործում վերջանում ա երբ տղամարդը խոսում ա կնոջ մասին
չէ վերջանում ա երբ կինը ասում ա մյուս շաբաթ
երբ կինը չեղարկում ա
երբ կինը չի կարողանում պարզ բաներ ասի
երբ կնոջ խոսալը չի գալիս
վերջանում ա երբ կինը կարծում ա որ հնարավոր ա առանց բառերի
վերջանում ա երբ կինը նայում ա նստած ձևին
երբ կինը չի մոռանում բառերը
վերջանում ա երբ կինը ուզում ա տեսնի տղամարդուն վատը
վերջանում ա երբ կինը խղճում ա տղամարդուն
վերջանում ա երբ տղամարդը զգույշ ա լինում
վերջանում ա երբ տղամարդը ասում ա չես թողնում որ
վերջանում ա երբ տղամարդը լռում ա
երբ կինը վախենում ա տղամարդուց
երբ կինը ասում ա կներես
երբ տղամարդը պատասխանում ա բոլոր հարցերին
բ)
….
3. սկիզբ
ամեն ինչ սկսվում ա
ուզում ա չի ուզում մի տղամարդ ա ուզում հանդիպում ա մի կնոջ նայում ա հեռվից նայում ա ծանոթ ա թվում մոտ ա գնում տեսնում ա