Ծնվեցի 1965 թվականին։ Քայլեցի սովետական հանրակրթության բավիղներով, իսկ բարձրագույն կրթություն ստանալու երազս այդպես էլ մնաց անկատար, բայց գլուխս բարձիս դնելուց առաջ տասը րոպե մտածում եմ ազգիս մասին, որովհետեւ մինչեւ ճիշտը գա, սուտն աշխարհը կուտի։ Այսքանը։

ՎԻԱԳՐԱ

Մարդու տալու աղջիկ ունեցող տան
կտուրին դրված ավելի
պես է կանգնում
քաղաքը:

www.dzandzruit.am

Ձանձրույթը նման է
սեքսին նախորդող եւ հաջորդող
ժամանակահատվածին։

Պատմվածքներ

Նախորդ խաչբառի պատասխանները Բանաստեղծություններիս հերթական շարքը հերթական անգամ մերժվել էր գրական հեղինակավոր ամսագրի խմբագրությունում։ Աշխատանքի ընդունվելու հերթական փորձս ձախողվել էր։ Տաք աշնանային օր էր, ու ես` լիակատար ազատ։ Ազատ էի նույնիսկ բանաստեղծ դառնալու հավակնությունից և ազատ էի ինչ-որ տեղ հանուն մի քանի ռուբլու կամքիս հակառակ աշխատելու պարտադրանքից։ Բանաստեղծություններիս հերթական ...