Սիլվիա Փլաթն ամերիկյան խոստովանական գրականության ամենավառ ու առանցքային ներկայացուցիչներից է: Փլաթը ծնվել է Բոսթոնում 1932թ. հոկտեմբերի 27-ին: Քեմբրիջում սովորելու տարիներին ծանոթացել և ամուսնացել է անգլիացի բանաստեղծ Թեդ Հյուզի հետ: Փլաթն առաջին բանաստեղծն է, որ հետմահու պարգևատրվել է Պուլիցերյան մրցանակով: Երեսնամյա տարիքում ինքնասպանություն է գործում: Նա արդեն հասցրել էր որոշակի համբավ ձեռք բերել՝ հրատարակելով «Կոլոսուսը և այլ բանաստեղծություններ» ժողովածուն և «Ապակե զանգի տակ» վեպը: Սակայն Փլաթի պոեզիայի ողջ ներուժն ու թանձրությունն գագաթնակետին հասան նրա մահվանից հետո՝ 1965թ., հրատարակված «Արիել» ժողովածուում, որտեղ ներառված բանաստեղծությունների մեծ մասը հեղինակ գրել է իր կյանքի վերջին՝ փոթորկալից ու ողբերգական ամիսներին:  Փլաթի ողջ պոեզիան հեղինակի ներքին, չհանգուցալուծված կոնֆլիկտները, ամուսնու հետ բարդ ու անհանգիստ փոխհարաբերությունները, հոր մահը, մոր հետ ունեցած խորքային խնդիրները և այդ ամենով պայմանավորված՝ նրա խորը ընկճախտը, հուսահատությունն ու ինքնասպանության հանդեպ հակումը ներկայացնող համարձակ խոստովանություն է:

Լեսբոս

թարգմանիչ. Ռուզաննա Սուքիասյան

Ասում ես՝ պիտի կատվիկներին խեղդեմ։ Շատ գարշահոտ են։
Ասում ես՝ պիտի աղջկաս էլ խեղդեմ։
Երկու տարեկանում որ գիժ է, տասում կոկորդը հաստատ կկտրի։