Ասում ես՝ պիտի կատվիկներին խեղդեմ։ Շատ գարշահոտ են։
Ասում ես՝ պիտի աղջկաս էլ խեղդեմ։
Երկու տարեկանում որ գիժ է, տասում կոկորդը հաստատ կկտրի։
Սիլվիա Փլաթ
Սիլվիա Փլաթն ամերիկյան խոստովանական գրականության ամենավառ ու առանցքային ներկայացուցիչներից է: Փլաթը ծնվել է Բոսթոնում 1932թ. հոկտեմբերի 27-ին: Քեմբրիջում սովորելու տարիներին ծանոթացել և ամուսնացել է անգլիացի բանաստեղծ Թեդ Հյուզի հետ: Փլաթն առաջին բանաստեղծն է, որ հետմահու պարգևատրվել է Պուլիցերյան մրցանակով: Երեսնամյա տարիքում ինքնասպանություն է գործում: Նա արդեն հասցրել էր որոշակի համբավ ձեռք բերել՝ հրատարակելով «Կոլոսուսը և այլ բանաստեղծություններ» ժողովածուն և «Ապակե զանգի տակ» վեպը: Սակայն Փլաթի պոեզիայի ողջ ներուժն ու թանձրությունն գագաթնակետին հասան նրա մահվանից հետո՝ 1965թ., հրատարակված «Արիել» ժողովածուում, որտեղ ներառված բանաստեղծությունների մեծ մասը հեղինակ գրել է իր կյանքի վերջին՝ փոթորկալից ու ողբերգական ամիսներին: Փլաթի ողջ պոեզիան հեղինակի ներքին, չհանգուցալուծված կոնֆլիկտները, ամուսնու հետ բարդ ու անհանգիստ փոխհարաբերությունները, հոր մահը, մոր հետ ունեցած խորքային խնդիրները և այդ ամենով պայմանավորված՝ նրա խորը ընկճախտը, հուսահատությունն ու ինքնասպանության հանդեպ հակումը ներկայացնող համարձակ խոստովանություն է: