default-backup

Երբ «քաղաքից» աղը պակասում ա, մնում ա քաքը:

Հենց էն պահին, որ պիտի պրծնեի, մեր բակի շինարարությունը սկսվում ա: Սվետային ասում եմ` կներես, բայց պիտի զարթնեմ: Զարթնում եմ խումhարի, քրտինքի ու փոշու մեջ, մի հատ էլ բժժած ճանճ կա ճակատիս: Զարթնում եմ, որովհետև մեր բակի շինարարները, մուրճերը ձեռքներին, սկսում են խփել գանգիս ուղիղ կենտրոնին: Մի նմանություն կա, անխոս, Սվետայի հետ իմ երազի ու մեր բակի շինարարության մեջ` երկու դեպքում էլ պրծնել չկա:

Մամային ասում եմ` մամ, բա մի հատ դիպուկահար զենք չլինե՞ր` կրակեի շինարարներին: Մաման ասում ա` բա մենք քեզ տենց ե՞նք դաստիարակել: Ասում եմ` հա՞, դե ուրեմն իջնում եմ քաղաք:

Իջնում եմ քաղաք:

Հանդիպում եմ ընկերներիս: Զբոսնում ենք: Պատմում եմ. «Մամային ասեցի` սնայպերը տուր` կրակեմ ինձ ամեն օր շինող շինարարներին. մաման էլ ջղայնացավ»: Ծիծաղում են: Մեքենա ա գալիս, կանգնում ա կողքներս, ու մեջից չորս հոգի սկսում են հռհռալ վրեքս` հըըըըընննննն: Ասում ենք` հըն: Ասում են` հըն: Ասում ենք` հըն: Ասում են` կայնեք, հեսա կգանք, կասենք: Կանգնում ենք: Գալիս են: Ասում են` հըն: Ասում ենք` հըն: Ասում են` շնորհք չունե՞ք, չգիտե՞ք, որ անծանոթներին ասում են` ի՞նչ, ոչ թե` հը՞ն: Հա, չէ չգիտեինք, բայց արդեն իմացանք: Տենց երկու ժամ: Հարցնում են` վռազ ե՞ք, ասում եմ՝ չէ, բայց նենց էլ չի, էլի, որ մեր հանդիպումը պիտի հարատևի:

Ներվայնացանք. գնանք փաբ` պիվա խմելու: Բարևում ենք անվտանգության աշխատողին.

-Բարի օր, ախպեր:

-Հայ ե՞ք:

-Հա, ինչի՞:

-Չէ, ապե, չի կարելի:

-Հը՞ն…. Կներես, ի՞նչ:

-Միայն պարսիկների համար:

-Հըըըըըըըը՞ն:

-Մուտքը` միայն պարսիկների համար: Համ էլ քեզ չասի՞ն` հըն չի, ինչ ա:

Տղերքը ինձ հետ են քաշում, պահակների հետ խաղաղ բանակցում, վերադառնում ինձ մոտ.

-Գնացինք ուրիշ փաբ:

Երեքով նստում ենք, խմում, հաշիվն ենք ուզում. «Hovo: Kotayk – 2x- 1600»: Մատուցողուհու հետ կատակում ենք` մենք լատինատառ չենք հասկանում, խնդրում ենք արտագրել հայերենով: Ասում են` չենք կարա, ասում եմ՝ ես էլ չեմ կարա վճարել, որովհետև չեմ հասկանում` էստեղ ինչ ա գրած: Փաբում եղած բոլոր մարդիկ մեզ փաբից դուրս են քաշում: Հայրենասիրության, լատինագիտության և կոնֆլիկտոլոգիայի թեմաների ինտելեկտուալ բուռն քննարկումներն ավարտվում են նրանով, որ քթիցս արյուն ա գալիս: Խաչմերուկից քաղմասն ա գալիս: Քաղմասը ասում ա` ինչ ա եղել, ասում եմ` դե ամեն ինչ սկսվեց նրանից, որ հաշիվ ուզեցինք, բերեցին՝ լատինատառ էր գրած: Ես էլ դպրոցում լատիներենի դասերից միշտ թռել եմ ու հիմա մեղքս եմ քավում: Ասում ա` ձեռ ես առնում, հեսա կտամ` քիթդ կջարդեմ: Ասում եմ` չէ, կներեք, կատակում եմ. ո՞նց կարող ա լատինատառ չհասկանալու համար տան քիթդ ջարդեն: Հեծանիվից եմ ընկել:

-Հա, էդ ուրիշ:

-Հա, լրիվ ուրիշ,- ճղված շապիկիցս մի կտոր եմ ճղում, ջրում ու կոխում քիթս:

Հոգնած եմ, գնում եմ տուն քնելու: Բայց քաղաքի տունը չէ` գյուղի տունը. գնամ` էս քաղաքից պրծնեմ:

Գիշերվա ժամը երեքն ա: Պառկում եմ: Զանգ ա գալիս:

-Ալո, բարև, ով ա՞:

-Դու՞ ես գրել sms:

-Հա, ի՞նչ կա:

-Կտամ, գլուխդ կջարդեմ, բոզի տղա:

-Ո՞վ ա:

Չէ, էստեղ էլ մենք քաղաքից չպրծանք: Հեռախոսը անջատում ա: Ուղեղս անջատվում ա: Քունս փախնում ա: Հայկական «Կամասուտրան» վերցնում եմ ու հետ եմ զանգում.

-Հորդ կդնեմ մորդ դոշին ու քրոջդ կտանեմ, մեր հայաթի բանվորները կշինեն, բոզի տղա:

Տենց մի հինգ րոպե գոռում եմ, մինչև մեկին մյուսի վրա դնելու ու էն մյուսին շինելու բոլոր տարբերակները ավարտվում են:

Հարևանները խփում են պատերիս:

-Գալիս եմ քեզ տենամ, ու՞ր ես:

-Ջհանդամի գյուղը: Արի՛,- ձեռքս եմ վերցնում դանակը:

Սպասում եմ. չկա: Չիմացա` ով էր: Իմացա` ինչ sms էր՝ «Բարև գեղեցկուհի»: Հա, բայց լուրջ, էնքան վատ բան եմ գրել, որ դրա համար գիշերը երեքին զանգում են ու առանց ներկայանալու` քրֆում, անջատում ե՞ն: Էդ աղջիկը սկի ընկեր չունի հիմա…

Զարթնել եմ, ներվային եմ: Զանգում եմ ախպորս.

-Ապե, մեկը զանգեց երեկ գիշերը, ասեց` բոզի տղա, ու անջատեց:

-Ո՞վ էր:

-Չասեց: Չիմացա:

Ախպերս զանգում ա տղերքին:

Գնում եմ Ավդալյանի մոտից մի շիշ արաղ եմ առնում:

Պիվի բանկեքը իրար հետևից 3 բանկա/ժամ արագությամբ դատարկելով` Ջհանդամի գյուղը Ջհանդամի քաղաքից բաժանող տարածքը անցնում եմ երեք ժամում:

Ախպերս ա զանգում: Ասում ա` դրան գտել ենք, տղերքով էթում ենք` գլուխը ջարդենք: Ասում եմ` սպասեք, առանց ինձ չջարդեք, ճամփին եմ:

Հասնում եմ քաղաք` ախպերս կա, տղերքը կան. սաղ ճիշտ ա: Մեկ էլ տենամ` մեր Գագոն.

-Իյա, Գագ ջան, ախպերս, բա ի՞նչ կա, քեզ էլ ե՞ն տղերքը ձեն տվել:

-Սովորական էլի, Տիկ ջան:

Տղերքը էշացած նայում են վրես: Ախպերս նայում ա վրես` ապե, ինքն ա:

-Իյա, Գագ ջա՞ն, էդ դու է՞իր երեկ զանգել ինձ:

-Հա:

-Բա, այ ախպե՛ր, զանգել ես ու չես էլ ասում, որ դու ես: Իյա: Բա իմանանք, որ մեր ախպերն ա զանգել, ասել` բոզի տղա, մեզ շատ վատ չզգանք էլի:

-Դե…

-Դե գնա` քու տիրոջ մերը:

Տալիս եմ բերնին: Մի քանի անգամ մի քանիսով տալիս ենք սրան, էսի փախնում ա:

Վազում ենք հետևից, որ էլի տանք, բայց չենք հասնում:

-Քաղմասը, քաղմասը:

Տղերքը ցրվում են: Մնում ենք մի քանիսս:

-Գնանք մի տեղ` խմենք, պարենք, լիցքաթափվենք:

Գնում ենք, խմում ենք, տղերքը գնում են պարելու, ես` լիցքաթափվելու: Դուրս եմ գալիս ակումբից, տենամ մի հատ տղա ա կանգնած.

-Բարի օր, ապեր:

-Բարի օր, ապեր:

-Ապե, ուրեմն երեկ զարթնում եմ էն բանից, որ էս մեր հայաթի բանվորները չագուչով տալիս են գանգիս մեջտեղին…

Էս տղեն կիսատ ա թողում խոսքս` գիժ ե՞ս:

-Չէ, լիցքաթափվում եմ, էշ,- ու տալիս եմ բերնին. չգիտեմ, հնարավոր ա` անքնությունն էր պատճառը:

Դուրսը հավաքվածները գալիս բաժանում են, տղերքը հասնում, ինձ բռնում, նստացնում են տաքսի:

-Ո՞ւր ենք գնում:

-Աերոպորտ:

«Ջան, գնում եմ Ջհանդամի գյոռից, փախնում եմ, պրծնում եմ… Կեթամ Անթվերպեն, Դրիսին կտենամ, կեթանք հանգիստ խմելու»:

Հասնում ենք աերոպորտ, տաքսիստը հիշում ա, որ ինքը մոռացել ա հաշվիչը միացնի ու մեկ էլ, որ մանր չունի:

«Ջան, գնում եմ, պրծնում եմ…»:

Քայլում եմ դեպի «Մեկնումներ»: Տղերքը ասում են` էդ ու՞ր, ասում եմ` չեմ մեկնու՞մ: Ասում են` արա, էս ինչ խմած ես. չենք եկել, որովհետև դու մեկնում ես, եկել ենք, որովհետև մեր Արմանն ա ժամանում:

-Իյաաա, Արմ ջա՞ն, էն ու՞մ ախպերն ա եկել, կարոտել էի՞ր:

Վազում եմ:

-Հա բա ո՞նց, ախպերներ, մանավանդ քաղաքն եմ կարոտել. գնա՞նք փաբեր տժժալու: Էս էն մեր մյուս ախպե՞րը ուր ա:

Հահա, տղերքը չեն ջոկել, որ «էս մեր մյուս ախպերը» վազում ա արդեն: Տենց վազելով ուզում եմ հասնել Անթվերպեն: Ճամփին մեկը ասում ա.

-Ապե, կամաց վազի հլը:

-Ի՞նչ:

-Հայ ե՞ս, ապե:

-Հա:

-Դե կայֆավատ էլի:

Վազելով հասնում եմ Անթվերպեն:

Մտնում եմ փաբ. Դրիսն ա, Փիթըրն ա (էս Փիթը՞րը տենաս ինչի ա Գրացից հետ եկել Անթվերպեն, կարող ա՞ իրանց քաղաքից էլ ա աղը պակասել):

-Hey bro, how come?! Welcome back!

-Hey guyzzzz!,- ուրախ թռնում եմ գիրկները:

Ուսանողական ընկերներս են: Կարոտել էի: Չէի մտածում, որ մի օր հետ կգամ, նորից կհանդիպեմ իրանց, մեր սիրած փաբերը կգնանք միասին: Ու մինչև տենց ինքնամոռաց ժպտում էի, ջոկեմ մեկը՝ սենց սափրած գլխով ու սպիտակ, կիպ մայկով, ջղային նայում ա վրես: Զգում եմ` հեսա գալու ա ու առանց խոսալու խփի: Ձեռիս գարեջուրը դնում եմ սեղանին: Էսի բռունցքը դնում ա բերնիս: Փաբի բոլոր այցելուներով երեքիս շպրտում են  փողոց: Ոնց որ էն լատինատառի դեպքը լինի` էլի երեքով, էլի սաղ փաբով. ուղղակի  էս անգամ թեման չիմացա: Դե հաստատ լատինատառը չի կարա լինի. սկի հայերեն էլ չենք խոսացել: Կատաղած հետ եմ վազում դեպի փաբը, երկու հատ հաստավիզ պահակ են կանգնած: Ասում եմ.

-Գժվել ե՞ք, չտեսա՞ք` ով սկսեց:

-Բա ասում էիր լատիներեն չե՞ս հասկանում,- ասում են պահակները:

-Հա, բայց նախ՝ անգլերեն էինք խոսում, լատիներեն չէր: Հետո էլ՝ խոսակցականը հասկանում եմ, տառերը չգիտեմ: Հետո էլ, որ վազելով գալիս էի, ճամփին սովորում էի ձեռի հետ, որ էլ տենց դեպք չլինի:

-Ձեռի հետ ես սովորել, դրա համար էլ չգիտես, որ guys-ը «s»-ով ա, ոչ թե «z»-ով:

-«Ս»-ով գիտե՞ք որն ա: ՍԻԿՏԻ՛Ր, ՍԻԿՏԻ՛Ր եղեք, արա՛, ՍԻԿՏԻ՛Ր:

Հարձակվում եմ… Փորձում եմ հարձակվել սրանց վրա: Տղերքը մտնում են թևերս ու քարշ են տալիս Անթվերպենի փողոցներով: Տենց քարշ տալով` ուզում են բերել ինձ հետ` Ջհանդամի քաղաքը: Հակառակվում եմ, փորձում եմ ազատվել ձեռներից: մի երկու անգամ ստացվում ա, բայց գալիս, էլի բռնում են.

-Տղերք, չի՞ լինի ձեր հետ մնամ:

-Չէ պիտի տանենք. Եվրոպայում ներգաղթյալները իրանց լավ չեն պահում. կռիվ-մռիվ են սարքում:

-Բայց դուք էլ հո տեսաք, որ ես բան չարեցի: Հազիվ հասցրել էի ձեզ բարևել:

-Հա, բայց էդ կապ չունի: Գնացինք:

-Հա բայց դու էլ, կարող ա, չէ՞, Ջհանդամի գյոռում ծնվեիր:

-Ձև չի:

-Հիշում ե՞ս, որ իրար հետ Պրահայում խմեցինք ու զարթնեցինք Բեռլինում:

-Հա:

-Մի օր Դավոյի հետ մեր քաղաքում խմում ենք ու ռեանիմացիայում եմ զարթնում:

-Պատմել ես արդեն: Հասանք: Մեկ-մեկ նամակ գրի: Գնացինք:

Գնացին: Ի~նչ անեմ: Էս քաղաքից չես փախնի: Գնում եմ փաբ: Մտնում եմ`Հովոն ա գետնին նստած: Երկուսով հարբած նստում ենք իրար կողքի:

-Հով, ի՞նչ կա:

-Սովորական էլի, ի՞նչ պիտի լինի:

-Արի գնանք Արգենտինա:

-Ինչի՞:

-Դե… հեռու ա էլի: Համ էլ կարծեմ` օվկիանոս կա էնտեղ. ոնց էլ չլինի` աղ կլինի:

-Արի:

Զարթնում եմ` խումհարի, քրտինքի ու փոշու մեջ, մի հատ էլ բժժած ճանճ կա ճակատիս: Զարթնում եմ, որովհետև մեր բակի շինարարները, մուրճերը ձեռքներին, սկսում են խփել գանգիս ուղիղ կենտրոնին: Սվետան էլ էլ չկար:

Print

6 Արձագանքներ Ջհանդամի գյոռը

  1. Լուսինե Վայաչյան -ը ասել է:

    շատ պատկերավոր, համարյա համով էր դառել ջհանդամի տակի քաքը, շնորհավորում եմ

  2. eve -ը ասել է:

    Գունավոր էր: Թեև ինքնակենսագրականն ավելի հետաքրքիր էր )

  3. Տիգրան Ալեքսանյան -ը ասել է:

    Շնորհակալ եմ:

  4. Նունե -ը ասել է:

    Տիկ, ինչ հավես ես գրում: Կիզիչ պահերը մանավանդ:

  5. Տիգրան Ալեքսանյան -ը ասել է:

    Մերսի, Նունե ջան:

  6. babgen Rostomian -ը ասել է:

    Պարսկերենով մի բանաստեղծություն կա, որ մոտավորապես այսպիսի է թարքմանվում. ինչոր փչանալու է, աղով է պաշտպանվում, վայ այն օրին, որ աղն է փչանալու:

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

12 − 7 =