Քորնել Ուեսթ

Քորնել Ուեսթը (Cornel West) ամերիկացի փիլիսոփա է, աստվածաբան, հրապարակախոս և քաղաքացիական իրավունքների պաշտպան։ Ավելի քան քսան գրքի հեղինակ է, որոնցից ամենակարևորներն են՝ «Race Matters» (1993թ.) և «Democracy Matters» (2004թ.) գրքերը։ Նկարահանվել է «The Matrix Reloaded» և «The Matrix Revolutions» գեղարվեստական ֆիլմերում, և «Examined Life» վավերագրական ֆիլմում (Ավիտալ Ռոնելի, Փիթեր Սինգերի, Քուամե Անթոնի Ափիայի, Մարթա Նուսբաումի, Մայքլ Հարդթի, Սլավոյ Ժիժեկի և Յուդիթ Բաթլերի հետ)։ Դասավանդում է Հարվարդի համալսարանում։ Ինքն իրեն անվանում է «մտավորական ազատամարտիկ»։

Բնագրեր

Եւ ուրեմն մենք՝ մէ՛կ ժողովուրդէ, մէկ մեծ ժողովուրդէ, մէ՛կ աշխարհա-պատմական ժողովուրդէ՝ կեցած ամերիկեան կայսրութեան մէջտեղ, կը բարձրացնեմ ձայնս ահա՝ մէ՛կ ձայն. ձայն մը սակայն համերաշխ զօրավիգի՝ աշխարհա-պատմական ուրիշ ժողովուրդի...

Ամերիկյան հասարակության ընդհանուր հակամտավորական տրամադրվածությունից բացի, սև մտավորականների նկատմամբ խորը անվստահություն ու կասկած կա հենց սև համայնքի ներսում։ Այս անվստահությունն ու կասկածը բխում են ոչ միայն սովորական մարդկանց հանդեպ...