Անահիտ Ղազարյան

Փոքր ժամանակ երազում էի դերասան դառնալ, հետո ընդունվեցի պետհամալսարանի բանասիրական ու սկսեցի բառերի քննություն հանձնել, նույն ռիթմով շարունակեցի մագիստրատուրան համաշխարհային գրականության ու գրականության տեսության բաժնում։ Ավարտեցի ու սկսեցի աշխատել Լրատվական ռադիոյում, հաղորդավարություն էի անում, տեքստեր կարդում, հարցազրույցներ և այլն։ Լավ մշակութային լրագրող դառնալու ցանկությունը ինձ տարավ Ժամանակակից արվեստի ինստիտուտ, որն էլ ինձնից խլեց էդ ցանկությունը, ձևափոխեց ու տվեց մեծ սեր խորհրդային արվեստի, արվեստաբանության ու փիլիսոփայության հանդեպ։

Բնագրեր

Հլը սրան նայի, փոքր ա, բայց գրել ա, որ 30 տարեկան ա։ Հա, աղջիկ ա ուզում կապի, բայց խի՞, ընկերուհի ունի ու հաստատ հետը սեքս էլ կանի։ Բա խի՞...

Տանտիրուհիս սառն ու երկար ժպտաց, հայացը ցած սահեցրեց ու նայեց կոշիկներիս: Ես կարգի մասին չգիտեի, բայց հասկացա ու ամաչեցի: Արագ հանեցի կոշիկներս ու նեղ, սպիտակ միջանցքով անցնելու ընթացքում տեսա...