Հրայր Խաչատրյան

Ծնվել է1995 ապրիլի 26-ին , սովորում եմ ԵՊՀ-ում, մասնագիտությամբ մշակութաբան:

Բնագրեր

Կերեք մաշկս Ձեր բերանը կլցվի ինձնով, Բայց ծամել հնարավոր չի լինի։ Ես կնկարեմ բոլորիդ կոկորդները իմ շնչառությամբ, Դուք կխեղդվեք, Կփորձեք փսխել, Որպես ավելորդ, Մնացուկ, Սակայն ես արդեն կուլ եմ տվել տարածքը, և թթվածնի փոխարեն հանդես կգան ոսկորներս․ դուրս պրծում...
Տերև ընկավ ոտքիս տակ, հիշեցի, Որ ինձ էլ են ճզմել:
Ժողով էր. հավաքվել էին պոետները (Բոդլերը, Փաունդը և Բրոդսկին): Պճնված ֆրանսիացին արտասանեց իր ճառը՝ ազդարարելով մոդեռնի գալուստը։ Ֆաշիստական համազգեստով ծերուկը գոռում էր (Ստեղծե՜ք նորը)… Էմիգրանտը, նայելով երկուսին, վերցրեց գրիչը. նամակ ուղարկեց Մարիային: