Մհեր Ենոքյան

Մհեր Ենոքյանը 1996 թվին 19 տարեկանում մահապատժի է դատապարտվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու մեղադրանքով, 2003 թ. բոլոր 43 մահապատժի դատապարտվածների հետ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներում է ստացել ու դատավճիռը փոարինվել ցմահ ազատազրկամամբ։ Մեկ այլ ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի հետ նա բանտից երկու անգամ փախել է՝ 1֊ին անգամ 2004֊ին Գորիսի բանտից, 2֊րդ անգամ 2009 թվին Նուբարաշենի բանտեից։ Երկու անգամ էլ բռնվեցին։ Երկորդ բռնվելուց հետո Մհեր Ենոքյանը ինքնասպանության փորձ արեց, բժիշկները նրա կյանքը փրկեցին։ Սողոմոն Քոչարյանը մահացավ 2015֊ին, ծանր հիվանդության շնորհիվ ներում ստանալուց երկու շաբաթ անց հիվանդանոցում։

Մհեր Ենոքյանը իրեն մեղավոր չի ճանաչում, նրա գործի վերաբերյալ իրավապաշտպան Հայաստանի Հելսնկյան կոմիտեն մի շարք իրավախատումներ է գտել նրա գործում(տես՝ «Մահապատժի դատավճիռ՝ մեկ ցուցմունքով. Հելսինկյան կոմիտե»

Այս պատմվածքը ցմահ ազատազրկվածների նկատմամբ հետաքրքրություն է առաջացնում լրագրող Զարուհի Մեջլումյանի մոտ, ու նար սկսում է հետաքննել նրանցից շատերի գործերը, այս ընթացքում կապվում է Մհեր Ենոքյանի հետ ամուսնանում է, իսկ Ենոքյանն էլ նրա հետ կապվելով ապրելու իմաստ է ձեռք բերում՝՝ ընդունվում և ավարտում է Սլավոնական համալսարանի իրավաբանության բաժինը, գրքեր է գրում, արդեն 6 գիրք է հրատարակել, թղթակցումէ hetq.am թերթին, պայքարում է իր գործի վերաբացման համար (մի դատից հետո ուզել էր դիմել Եվրոպական մարդու իրավունքների դատարան, սակայն փաստաբանը տապելել էր դիմումը պահանջված ժակետում չուղարկելով)։

Անցյալ տարի Ներման հարցերի հանձնաժողովը Մհեր Ենոքյանի ներման դիմումին դրական եզրակացություն էր տվել և փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն սպանված Աղաջանովի հարզատները և նախկին իշխանություններին հարող շրջանաները բողոքի ալիք բարձրացրին, ցույց արեցին Կառավարության դիմաց, որը ստիպեց Փաշինանին մերժել դիմումը։

Ցմահ դատապարտյալների հոգևոր հովիվ Տեր Գրիգոր Քահանա Հովհաննիսյանը այս բողոքի ալիքի վերաբերյալ ասաց.

«Էս խնդիրը հանենք հրապարա՞կ: Հրապարակ հանեցին Քրիստոսի դատավարությունը, է ի՞նչ որոշվեց։ Դատավորն ասում էր՝ անմեղ է այս մարդը, ամբոխը պահանջեց, որ խաչվի եւ ի վերջո խաչվեց։ Խնդիրը միայն ներման մեջ չէ, եթե միայն ներման լինի, ապա ներում են մարդուն, որ մի բան է արել եւ պատիժ չի կրել եւ մենք իրեն պիտի ներենք, բայց չմոռանանք 20 տարի, 23, 25 տարի դրանք պատժաչափեր են, որոնք մարդիկ արդեն կրել են։

Բնագրեր

Ինչ ապրումներ կունենար նորածինը մոր արգանդից դուրս գալուց անմիջապես հետո, եթե ունենար «գիտակցություն»… Կվախենա՞ր թե՞ կհիանար, չգիտեմ, բայց հաստատ կզարմանար: Ես զարմացած էի, որ ամեն ինչ ստացվեց: Ես նորից...