Հասմիկ Ամիրաղյան

ծնվել է 1989-ին Երևանում: ԵՊՀ իսպաներենի բաժինն ավարտելուց հետո շարունակել է ուսումն արտասահմանյան գրականության բաժնի մագիստրատուրայում՝ ներկայացնելով «Բորխեսը և արևելքը» թեմայով թեզը: 2015-ին, պաշտպանել է «20-րդ դարի իսպանական պոեզիան և Գուստավո Ադոլֆո Բեկկերի ռոմանտիկական ավանդույթը» ատենախոսությունը, ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Նույն թվականի հոկտեմբերից սովորում է Բարսելոնայի Պոմպեու Ֆաբրա համալսարանի դոկտորանտուրայում` ուսումնասիրելով Անտոն Չեխովի թատրոնի թարգմանությունները Կատալոնիայում: Թարգմանել է Խորխե Լուիս Բորխեսի, Խուլիո Կորտասարի, Խոսե Մարիա Ֆոնոլյոսայի, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Միկայել Գոմես Գութարի, Գաբրիելա Միստրալի տարբեր գործեր, որոնք տպագրվել են «Գարուն», «Արտասահմանյան գրականություն», «Ինքնագիր», «Անդին» հանդեսներում: Ամիրաղյանի թարգմանությամբ 2016 թ. լույս է տեսել Բորխեսի 7 ժողովածու ընդգրկող «Հավերժության պատմություն» հատորը, 2017-ին՝ արգենտինահայ գրող Պաբլո Քաչաջյանի «Ինչ անել» վեպը:

Բնագրեր

Թարգմանություններ