Նաիրա Մկրտչյան

Ծնվել է Երեւանում: Ավարտել է Երեւանի Պետական Համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ հոգեբանության ֆակուլտետը: Փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդում է Երեւանի Պետական Համալսարանում: Ավելի քան քսան գիտական հրապարակումների հեղինակ է հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով, որոնց թվում Կոնֆլիկտների սոցիոմշակութային պայմանավորվածությունը փոխակերպվող հասարակություններում (2009), Ներածություն գրված Մենք՝ Փախստականներս` հայերենով Հաննահ Արենդթի ութ էսսեների ժողովածուի համար (2016), Սոցիալական ճանաչողություն (2019): Թարգմանել է Գ. Չ. Սպիվակի «Կարո՞ղ է ենթադասը խոսել. Մոտերումներ այրու զոհաբերության շուրջ» էսսեի առաջին տարբերակը, որն ընդգրկված է Ֆեմինիստական տեսության ժողովածու. 80 ականներ-ում: Քաղաքական տեսության գծով քսան տեսադասախոսություններից բաղկացած դասընթացի հեղինակն է (ցուցադրված է Բուն TV համացանցային հարթակում):

 

Բնագրեր

Թարգմանություններ

սիրո բներեւույթն իր սեփական տրամաբանությունից ինչ-որ բան ունի, որն արձակվում է կամ զարգանում ժամանակի մեջ եւ որը, ինչպես կտեսնենք, երբեք իրականում չի փթթում վերջնական ձեւում, այլ մնում է սահմանված...