Մերի Պետրոսյան
Ծնվել եմ 1983թվին Երևանում։ Սովորել եմ թիվ 172 դպրոցում: 1999ին ընդունվել եմ Բրյուսովի անվան պետական համալսարանի (օտար լեզուների բաժին), իսկ 2002ին ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Global UGRAD փոխանակման ծրագրի շրջանակներում ուսանել եմ ԱՄՆ Նեբրասկա նահանգի Լինկոլնի համալսարանի (UNL) կրթության հոգեբանության բաժնում և արժանացել այդ համալսարանի ռեկտորի կողմից շնորհվող ամենամյա հատուկ կրթաթոշակին։ 2004թվին, գերազանցությամբ ավարտելով Բրյուսովի անվան պետական համալսարանը, աշխատանքի եմ անցել նույն համալսարանում որպես անգլերենի քերականության և հնչյունաբանության ամբիոնի դասախոս։ 2007-ին և 2009-ին ուսանել եմ Իտալիայի Ջեմոնայի համալսարանում և Պերուջիայի օտարերկրացիների համար համալսարանում՝ երկրորդ օտար լեզվի դասավանդման հատուկ մասնագիտացված ծրագրում։ Այս ընթացքում մասնակցել եմ Եվրամիության կողմից կազմակերպված գիտաժողովների, որոնց շրջանակներում հանդես եմ եկել Հայաստանի՝ մասնավորապես Հայաստանի կրթական համակարգի խնդիրներին առնչվող մի շարք հոդվածներով։ 2015-2017թթ. դասավանդել եմ անգլերեն «Այբ» դպրոցում, իսկ 2017-2018թթ.՝ ETC լեզուների կենտրոնում։ 2019-2020թթ. պատիվ եմ ունեցել լինել ՀԱՀ թարգմանական ծրագրի ուսանող։
Ամուսնացած եմ, ունեմ երեք որդի։