Նարե Գրիգորյան

1987-ին ծնվեցի

Երկու տարեկանից սկսած հիշում եմ բաներ, մի հուշ էլ ամենայն հավանականությամբ մինչև երկու տարեկանը

Առաջին անգամ ամուսնացել եմ մանկապարտեզում, քողս յասամանի տերևներից էր

Դպրոցում մի շրջան ամեն գիշեր Չարենց էի կարդում, լինում էր գիրքը բարձիս տակ դնեի քնելուց

Վեցերորդում կարդացի ֆրոյդ, մի քանի տարի չմոտեցա, հետո սկսեցի ու էլ չդադարեցի

Ընտրեցի հոգեբանությունը ու մեկ-մեկ նորից ընտրում եմ

Երկրորդ կուրսից գործ ունեցա ուրիշների երազների հետ ու էլ չդադարեցի

Չորրոդում առաջին անգամ գիտակցված լսեցի ուրիշին ու դեռ լսում եմ

Էրեխուս ծնվելուց հետո հիվանդանոցում թուղթ տվեցին ու գրիչ, բան պետք ա գրեի, թվաց առաջին անգամ եմ գրում

Մի քանի տարի առաջ նորից երազեցի ու սկսեցի իրականացնել

Մոտ մի ամիս առաջ Սթինգի երգ գտա, որ չէի լսել, ուրախացա

Բաներ կան հիմա չեմ գրի

Պատահում ա հիշում եմ երազ ու չեմ տարբերում ես եմ տեսել, թե ուրիշն ա պատմել։

Էս վերևի տողը հանգիստ կարող էր լինել մնացած բոլորի փոխարեն, բայց պարտավորված զգացի մնացածն էլ գրեմ։

Բնագրեր

չէ ամեն ինչ սկսվում ա երբ տղամարդը քաղաքավարի ա խոսում չէ ամեն ինչ սկսվում ա երբ տղամարդը թռնելուց առաջ խոսում ա կնոջ հետ չէ ամեն ինչ սկսվում ա երբ տղամարդը կնոջը...

Քնքշանք

հասնում ա շենքի մոտ, բացվում ա դուռը, մտնում ա, բարձրանում ա աստիճաններով, զգում ա հոտը տղամարդու` գնալով ավելի սուր, մոտենում ա դռանը, նստում ա դռան մոտ, սպասում ա, հանգիստ,...