Հարություն Հարությունյան

Ծնվել է Երևանում: Ժամանակների և դեպքերի բերում թողնելով մանկավարժի մասնագիտությունը, սկսել է զբաղվել լրագրությամբ: 1985-86 թթ դասավանդել է «Երևանի մանկապատանեկան և էսթետիկական դաստիարակության կենտրոնում»:

2007-2016թթ. Աշխատել է Երևանաի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի մարզական լրագրության ամբիոնում : Դասավանդել է հեռուստաժուռնալիստիկա և հետաքննական ժուռնալիստիկա առարկաները:

Թղթակցել է «Այժմ», «Իրավունք», «Մեդիամաքս», «Սիվիլնեթ» պարբերականներին և էլեկտրոնային կայքերին:

2010-2011թթ եղելմ է «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիրը:

1998-2010 և 2016-2018 թթ եղել է Հանրային հեռուստատեսության փոխտնօրեն, 2004-2010 և 2016-2018 թ լրատվական, վերլուծական հաղորդումների տնօրեն:

2018թ. «5-րդ ալիք» հեռուստատեսության գործադիր տնօրենն է:

«Շքամուտք» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի համասցենարիստ է, «Լուսին կերած նորածինը» գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմի՝ սցենարիստ: «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմի հեղինակն է: « Բարռերէն» և «Մեզնից մեկը» գրական անիմացիոն ֆիլմերի պրոդյուսր:

Պատմվածքները տպագրվել են «Գրական թերթ», «Անդին», «Литературная Армения», «Նորք» , ««Բնագիր», «Գրանիշ» գրական հանդեսներում: Հեղինակն է «Թաց առավոտ» (2008) և «Վերջին ջահելությունը» (2013) պատմվածքների ժողովածուների:

Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է :

 

 

Բնագրեր

Հիշողությունը դարձել էր նրա ոխերիմ թշնամին: Նա նախկիններից ավելի շատ ատում էր հիշողությունը: Հիշողության ոչ մի դրվագում ոչ մի դրական բան չկար: Նույնիսկ այն երջանիկ օրերի լուսանկարները, երբ հեղափոխությունը...