Մելիքսեթ Փանոսյան

Իրականությունն հետաքրքիր է: Բայց ո՞ր տեսանկյունից: Կարելի է անդրադառնալ նրան առավել ընտելացած, վերադառնալ իրականության երևութականությանը ընտելացած. չլինելուն կամ տեսնել այն լոկ սեփական լինելությամբ, տանել այն քարշ տալ որպես նոր ներկա, ներդաշնակությամբ ծնված ներկա: Ու թրծել կանոնավորություն, աշխատելով երկար: Կանոնը երբ մեծանում է, հոլովվում է նաև ինքնեկը: Հնարավոր է, որ այդ
գիրքը… Նույն տարին վերադարձա Հայաստան: Ամերիկյան համալսարանում թարգմանություն ուսանելու տարիներին տանը, երբ հատակի հին տախտակներն էինք փոխում, հողոտ մի կապոց գտա: Կապոցում ձեռագրեր էին կոճի թելով փաթած թերթի մեջ, գլանակներով կուլուլած: Կար նաև թանաքով գրելու սայր: Ձեռագրերի մի մասը թանաքով էր գրված: Մելիքսեթի՝ հորական պապիս ձեռագրերն էին, բայց, այ քեզ բան. պապս մահացել էր 1982-ի օգոստոսին Լենինականում, իսկ ես այդ նույն քաղաքում ծնվել եմ 1983 թվին, իսկ ձեռագրերում խոսում է իմ մասին…

Բնագրեր

Թարգմանություններ