Վարդան Ջալոյանը մշակութաբան է, զբաղվում է արվեստի, գրականության և կինոյի քննադատությամբ։ Ավարտել է Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտը: Արվեստի և փիլիսոփայության մի շարք միջազգային կոնֆերանսների մասնակից է, հրապարակել է հարյուրից ավելի հոդվածներ արվեստի մասին։ Գրում է նաև քաղաքական վերլուծական հոդվածներ, որոնք վերաբերում են նեոլիբերալիզմին, ազգայնականությանը, ժողովրդավարությանը և այլն: