Մարինե Պետրոսյան

  • լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյան

Ծնվել եմ անցած դարում։ Երբ որ տպագրվեց բանաստեղծություններիս առաջին շարքը՝ Երևանը դեռ Սովետական Հայաստանի մայրաքաղաքն էր, ու «Գարունի» էդ համարի վրա գրված էր՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի ու ՀԳՄ վարչության ամսագիր։ Բայց խաղաղությանը մնացել էր մեկ տարի։ Հետո սկսվեց Երկրաշարժերի շրջանը։   Ու չնայած էս շրջանում հրատարակված երկու գրքերս տեկտոնական շարժումների արդյունքում մնացին հողի տակ, Երկրաշարժերի շրջանն ինձ համար երջանիկ ավարտ ունեցավ՝ նույն էդ տեկտոնական շարժումների արդյունքում ես հայտնվեցի ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՈՎԱՓԻՆ։

Բնագրեր

Մարքսը ջղայնություն ունի, ատելություն ունի և թիրախ,
և աշխարհում ինչ կա չկա դրանց շուրջն ա իրա համար կառուցված,
Աճեմօղլուն չի ջղայնանում, եթե տխուր էլ ա, առանձնապես ցույց չի տալիս,

իսկ էս որ սարքել եմ ապրանք չի
փող պետք չի դրա համար
տալիս եմ
դրել եմ ստեղ
եթե կարող ես վերցրու

ու քանի որ բեքեթը
էլ չի կարող գալ
ուրեմն էդ բառերը
իմ համար էին գրած
ես էլ կանգնել նայում էի
տուն չկա
կան անտուններ
ու կա նյու յորքը
սեմ...

քիչ էր մնում լացեմ / էնքան անհամ էր / խնձորը որ առա / հետո հիշեցի որ / ուրիշ խնձոր / փաստորեն չկար / ու լաց էղա / սպիտակ ականջներով...
Կալիֆորնիան Հայաստանի ամենամեծ նահանգն ա՝ 410 հազար քառակուսի կիլիմետր, 35 միլիոն բնակչություն։ Ու ամենահարուստ նահանգն ա իհարկե, իսկ հարուստ նահանգներում հեղափոխությունները քիչ հավանական են։ Ուզում եմ ասեմ՝ պատահական չի,...

Թարգմանություններ