Սեր և պատերազմ

Լուսինը՝ անցքը դանդաղորեն

մերկացող մարմնի,

մնացած երկինքը՝

դեռ չծնված որդուս սիրեկանը:

Ե՞րբ կսկսի նա փորձել,

որ հասկանա այս ոչ հեշտ

անցումները դեպի մեկ ուրիշը,

դեպի ուրիշները: Ե՞րբ կշարժվի

դեպի սիրտը: Աստղերը՝

գոհարներ, մոլորակները՝

հրանոթներ, շատ վտանգավոր

հրանոթներ:

Ինչպես տխուր հրեշ

Ինչպես վիշտ փնտրող տխուր հրեշ,

ինչպես հեթանոս տաճարների հողմահարված ավերակները,

ինչպես առանց կրակի այրվող մարմին,

իրենց աղյուսակը կորցրած միլիոնավոր ճչացող թվեր,

ինչպես փոսը հողի մեջ, որ վախենում է թաղումից,

ինչպես մոգությունն առանց դավանողի,

ինչպես հանցանքն ու դրա խորթ ծնողները,

ինչպես շերիֆի օգնական անդեմ քաղաքում,

որտեղ դիակիզման մի խարույկը հաջորդում է մյուսին,

ինչպես անհասկանալի բոցավառումներ,

ինչպես իր սիրուն հակառակ գնացող սիրահար,

ինչպես մեկ ուրիշ սիրահար, որն ընդառաջ է գնում իր սիրուն,

ինչպես անփույթ հողագործ, որ բերքի մասին մտածելու փոխարեն

տարփանքի մասին է մտածում ու գիշերների, ոչ թե ցերեկվա,

ինչպես ծովահեն, ինչպես գող, մարդասպան, ուրվական,

ինչպես աշխարհի ողջ չարիքը, որ ննջում է արկղի մեջ՝

անդառնալի մի գործողութան ճիշտ կողքին,

այդ գործողության ամենուր հասնող շոշափուկները,

երբեք չավարտվող ներկայացում, աթոռ, որին նստելն անհնար է,

ինչպես վարագույրը, մուգ կարմիր վարագույրը, որ վերջում ցած կիջնի

և միգուցե արդեն էլ չի բարձրանա, էլ չի բացվի,

մենք շարունակում ենք հավատալ նրան, ինչին անհնար է հավատալ,

շարունակում ենք անել այն, ինչ անպատկերացնելի է:

Ցեղասպանության թոռները

Ցեղասպանության մասին մտածելիս մենք մտածում ենք

ռմբահարված տարածքների մասին և մտածում ենք լայնորեն:

Մենք մտածում ենք զանգվածային զտումների մասին:

Մտածում ենք փոսից: Մտածում ենք ամբողջական էջը:

Մտածում ենք, թե ինչ կա դրա տակ, թե ինչ էին թաքցնում:

Մենք մտածում ենք, որ այդ էջերում կարող էին նաև մարդիկ լինել:

Ցեղասպանության մասին մտածելիս մենք մտածում ենք

խցիկների մասին: Մտածում ենք լացող մարդկանց մասին:

Մտածում ենք մագլցող մարդկանց մասին: Մտածում ենք մարդկանց մասին,

որոնք մագլցում են ու լացում, լացում են ու մագլցում: Մտածում ենք

թե մագլցող մարդկանց մասին, թե լացող մարդկանց մասին:

Մենք մտածում ենք խցիկներում: Ցեղասպանության մասին մտածելիս

մենք մտածում ենք այն սարսափելի խցիկներում: 20-րդ դարի

այն սարսափելի խցիկներում:

Ցեղասպանության մասին մտածելիս մենք չենք մտածում լեռների ու

անապատների մասին: Մենք չենք մտածում շուկաների մասին:

Իսկ երբ մտածում ենք դրանց մասին, չենք մտածում երիտասարդ ու ժողովրդավար

մարդկանց և նռների մասին: Ցեղասպանության մասին մտածելիս

մենք չենք մտածում երիտասարդ ու ժողովրդավար մարդկանց

և նռներով շուկաների մասին: Մենք չենք մտածում նրանց մասին՝

մեր պապերի կողքին: Նրանց կողքին մենք չենք մտածում:

Կան նաև երիտասարդ ու ժողովրդավար մարդիկ, որոնք նուռ չեն ուտում

և չեն մտածում ցեղասպանության մասին: Մենք սրանց մասին նույնպես

չենք մտածում:

Ցեղասպանության մասին մտածելիս մենք սրանց մասին չենք մտածում,

բայց բեղերի մասին մտածում ենք: Մենք երկար ու սիրուն բեղերի մասին չէ,

որ մտածում ենք: Բայց ցեղասպանության մասին մտածելիս մենք բեղերի մասին

մտածում ենք:

Ցեղասպանության մասին մտածելիս մենք մտածում ենք հարազատների մասին:

Մենք մտածում ենք հարազատների դեմքերի մասին, բայց չենք մտածում

ծնունդի մասին: Իսկ երբ ծնունդի մասին ենք մտածում, մենք չենք մտածում

նորածինների մասին: Մայրերի մասին ենք մտածում:

Ցեղասպանության մասին մտածելիս մենք մայրերի մասին ենք մտածում:

Մայրերի մասին մտածում ենք, բայց կանանց մասին չենք մտածում:

Մենք պարող կանանց մասին չենք մտածում:

Ցեղասպանության մասին մտածելիս մենք երաժշտությունը չենք լսում:

Սրանց մասին ենք մտածում և չենք լսում՝ ցեղասպանության մասին մտածելիս:

Մենք քաղաքացիական պատերազմի մասին չէ, որ մտածում ենք որպես

ցեղասպանության: Մենք լսում ենք սրա մասին: Մենք նման տեղեկատվությամբ

հաճախ չենք զանգահարում: Մենք մտածում ենք հաշտության մասին,

բայց մենք հաշտության մասին չենք մտածում ցեղասպանության մասին

մտածելիս: Մենք չենք ուսումնասիրում հուշարձանները,

չենք բացատրում խաղը թերթերում, չենք սեղմում իրար ձեռք ու հաշտվում:

Ցեղասպանության մասին մտածելիս մենք ուրիշ բան ենք անում ձեռքերով:

Տասներկու հնգյակ

Անվան կնիքը

Արմեն-

յանը կնիքն է

անունի, ժողովրդի

որ փնտրում է բաժանված

մյուսին:

Արարատ

Նրանք երբեք

չէին հասնի

սրան: Մեծագույն հաճույքը

մեռածների համար թողնված

լեռան լանջին:

Ներգաղթյալ

Ես լեզվի մեջ եմ

որ գողացված է

ու հեղափոխված

ոչ թե հորինված

կամ ժառանգված

Շպար

Նրանք կրում են

երկար, հյուծված դեմքեր,

ինչպես սիրիական լուսինը

շոգ օրվա մեջ,

հիշողության կարմիր մողեսը

շուրթերին:

Գործիք

Ուդի վիզը

կամ կողի ոսկոր,

կյանքի կոնքոսկրը

և մի լար,

որ բաժանում է այն

երկուսի:

Երեկոյան լուրեր

Չորս ժամ

հարազատները

հավատում էին միայն նրան

ինչին լուրերն էին ասում որ հավատան

մինչև որ:

Իմ ամերիկացի ընկերները

պապիս խորդանոցում

Նրանք դրան ասում են

գարշահոտությամբ լցված

տեղեր, չնայած ես հիշում եմ

քրտինքը այդ տեղերի,

և օդը, որ կար:

Կուբիստ – իմպրեսիոնիստ

Անապատի

ավազը աչքերում

նա նկարում է, որ գետնից պոկի,

ինչ որ տափակել է ու չորացել և

սոսկալի հիվանդ հորիզոնը:

Սեր

Քաղցկեղը

ստիպեց նրան բարձրանալ

վերջին շնչում, դուրս ցատկել

մահճակալից դեպի իր աղջիկը.

Ես չեմ ուզում մեռնել,

դեռ ոչ:

Արատավոր

Հայրը

ծխի մեջ կորած

ձիգ մկան է, և կյանքը

ձեռք է բերում ծանոթ

բուրմունք / հոտ:

Pressure Cooker

Սոխ,

իմ առաջին, ծեծված

սերը, լիզում էր մորս

մատը շոգուց խոնավացած

խոհանոցում:

Հրեշը Saburbia-ում

(տան շուրջբոլորը գիշերով)

Երբեք

Որևէ բան չի տեսնվում,

միայն դրա տևականությունը

որպես ուրվական, որ հենց հիմա

ներս կմտնի:

Show Comments Hide Comments

One thought on Բանաստեղծություններ

  1. Բաշմախչյան Աննա-Akopyan says:

    Բարեվ Ալան.
    հենց նոր ծանոթացա քո գրածին,կարէլի է ասել ըստ իս արձակ պոեզիա:
    Ես ինքս գրում եմ, ազատ եմ իմ թեմաների մեջ՝ հայրենասիրություն, մարդասիրություն,Փիլիսոփայություն,սեր եվ կյանք, չափածո եվ նովելներ ոճում:
    Շնորհավոր Ամանոր!

Leave a Reply

Your email address will not be published.