Ալինա Պողոսյան

2008թ. մայիսի 21-ի կեսօրին ես մտածեցի`վատ չէր լինի ունենալ բացօթյա, փայտաշեն բար` ծովի ափին, որտեղ կաշխատեն գեղեցիկ ն կենսուրախ աղջիկներ ու տղաներ: Ես ցերեկները կնստեի այդ բարում, կծխեի, կխմեի կամպարի ն գեղարվեստական գիրք կգրեի: Այսօր 2008թ. հոկտեմբերի 10-ն է: Ունեմ որոշ նվաճումներ. սկսել եմ գրել ն նվեր եմ ստացել աշխարհի ամենասիրուն պարեոն: Իսկ մինչ այս` 1982 թվականի ձմռանը ես ծնվեցի: 1999 թվականին ամռանը ընդունվեցի ԵՊՀ սոցիոլոգիայի բաժին, որովհետն մանուկ հասակից չէի երազել բժիշկ դառնալու մասին: Ներկայումս ասպիրանտ եմ Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հնագիտության ն ազգագրության ինստիտուտում, ինչպես նան աշխատում եմ «Առաջադեմ սոցիոլոգիական տեխնոլոգիաներ» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնում: Ես նշում եմ այս մանրամասները, որպեսզի տեսանելի դառնա, որ զբաղված եմ ստեղծագործական գործունեությամբ. գրում եմ գիտական հոդվածներ ն հետազոտություններ: Սակայն դեռ ուսանողական տարիներից ինձ կաշկանդված եմ զգացել այն առումով, որ գիտական խիստ ն կանոնիկ գրելաոճը հաճախ սահմանափակել է մտքերիս ազատ, անկաշկանդ արտահայտումը: Հաճախ գլխումս պտտվել են մտքեր ն մտահղացումներ, տարբեր պատմությունների տարբեր իրադարձություններ, տարբեր կերպարների մասին, որոնց վերաբերյալ ցանկացել եմ գրել գեղարվեստական ոճով: Այսպես անցյալ տարի ես գրեցի իմ առաջին վիպակը` «Մի ակնթարթ հավերժություն»: Համը բերանս ընկավ:

Բնագրեր

Հատվածներ կույսի օրագրից 01.09.1996թ. Այսօր առաջին անգամ գնացի համալսարան: Դեռ ոչ մեկի հետ չեմ ծանոթացել: Ոչ մի նորություն չունեմ: Երևի համալսարանում սովորելը ձանձրալի կլինի: 05.09.1996թ. Այսօր ես ծանոթացա մի...