Գագիկ Կիլիկյան

Գրել սկսել եմ քառասուն տարեկանում։ Մինչ այդ ավելի զգայացունց գործերով եմ զբաղվել՝ պատերազմ, հեղափոխություն… Երեք բանաստեղծական ժողովածուներ եմ հրատարակել, որոնցից ոչ մեկը լույս տեսնելուց հետո չեմ կարդացել։ Փորձում եմ արձակ գրել՝ տեսնես ի՞նչ դուրս կգա… Ձեռքի հետ, ընկերներով խմբագրում ենք «ա» ամսագիրը՝ ահագին հետաքրքիր զբաղմունք է։   Գրածներիցս հիշողությանս մեջ աֆղանական պատերազմի մարտըկերներիս նվիրված պատմվածքն է միայն, որ ժամանակին տպվել է «Գարունում»։ Ներկայացվող պատմվածքի հիմքում այդ տղաներից մեկի պատմածն է։

Բնագրեր

IDIOTIA

Ոգիները դեմքս էլ են քերել. տեղը օտար մեկի կիսացնոր աչքերն էին: Չհասկացա՝ ոնց էին կարողացել ներխուժել երակներս, դիվական ձվերը դրել արյանս մեջ: Ձվերից ելած դևի ճտերը բեղմնավորվում էին, ձվադրում՝...

Կակտուս

Ա. Բեժանյանին Քարե շենք, առաջին հարկ։ Հարմար բնակարան էր, թեև կապիտալ նորոգման հարց կար։ Ծախողը՝ շատախոս մի ջահել, գինը պահելու համար, գլխից ելածը դուրս էր տալիս։ Պատերն էի տնտղում՝...