Ծնվել եմ Երեւանում, մի օր առաջին անգամ սեղանի վրա անունս եմ փորել, վնուշկվել եմ, որ վերջին զանգիս առթիվ առածս կոշիկը խփել եմ քարին՝ գյոռել, հերթական յարիս եմ ճամփե ու հասկացել, որ տղամարդիկ մարդ չեն, հետո երկուսս մեկ չի դառել կամ հակառակը, ուզեցել եմ 13 տարեկան լինեմ, որ «Խաթաբալադան» էլի առաջին անգամ նայեմ, մի հատ տեխնիկական բուհ եմ ավարտել, էս մայիսին 22 տարեկան եմ դառել, գիշերները ICQ եմ արել, սկսել եմ ծխել, ծխելուց դենը բան չկա (thats not Agitation!), սիգարետը դնում եմ բերանս, վառում եմ, հաճույքով քաշում եմ, գիտեմ, որ դանդաղ մեռցնում ա։ Բայց դե էլ ի՞նչը պտի ամեն անգամ էսքան հաճույքով դնեմ ու վառեմ։ Գիտեմ հաստատ՝ բողոքներ ու դժգոհություններ չկան, խորանալ չկա, մի խոսքով, խոսքը խոսք ա բերում, ձեռը՝ ձեռ լվում, ձեռը՝ ոտ, ոտի թաթն էլ մեկ-մեկ գնում կպնում ա ականջին, էդ ժամանակ ասում են՝ մողեսի պես ճկուն ա… Մի խոսքով, մի ժամանակ պարել եմ, մի շրջան՝ նկարել, 1 հատ գիրք եմ տպել («Աստիճաններին նստած մարդը»), մնացածն էլ պտի ապրեմ։
Պտի սկսեմ կմախքի սարքելուց, հետո ներքին օրգանները կսարքեմ, հետո մաշկը, գլուխը, մազերը հերթականությամբ, վերջում էլ մնացած պակաս-պռատ մանրուքները՝ մատներ, չլեն, խալեր (կուկլա սարքելու ադաթ կա, բան կա)։
Կոֆֆե Արա, դե ոնց առավոտ շուտ մի հատ սուրճ չխմենք։ Զանգում եմ. – Ռիտուլ, դե մի հատ կոֆֆե։ Ջան, բաժակս կնայես, չէ՞։ Խմում եմ, շուռ եմ տալիս, թող չորանա։...