Անի Ասատրյան

  • լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

ենթադրում եմ, որ ինչ-որ պատահարի արդյունքում կորցրել եմ հիշողությունս, որովհետև չգիտեմ՝ ես ով եմ, որտեղ եմ ծնվել, երբ ու հատկապես ինչու: ես մոռացել եմ, թե որտեղ է իմ տունը, որովհետև տուն չունեմ, ու չգիտեմ՝ ովքեր են նախորդներս, որովհետև չեմ հանդիպել նրանց: չեմ հիշում, թե որն է եղել իմ հարազատ լեզուն, որովհետև լեզուն, որով գրում եմ հիմա, ինձ խորթ է թվում, բառերը դժվար եմ իրար կապակցում ու միշտ մոռանում եմ ճիշտ բառերը: ենթադրում եմ, որ այնուհանդերձ ինչ-որ կրթություն ունեմ: երևի արվեստի հետ կապ ունեցող կրթություն: աղոտ հիշում եմ սպիտակ պատերով փոքր սենյակ, որտեղ միշտ ցուրտ էր, լույսերը մարած, ու սպիտակ պատին արդիության շրջանի արվեստագետների աշխատանքների ցածրորակ արտապատկերումներ էին իրար հաջորդում: ընդհատ հիշողությանս աղոտ պատառները, որ միակ ունեցածներս են, հենց էդ սենյակից են սկսվում: նույն սենյակում եմ գտել ընկերներիս: հույս ունեի իմ մասին ինչ-որ բաներ նրանցից իմանալ, բայց պարզեցի, որ իրենք էլ են հիշողությունը կորցրել: չեմ հիշում, թե երբվանից եմ գրել սկսել: հիշողությանս կորստից հետո՞, թե՞ դրանից առաջ: մի գիրք ունեմ՝ սպիտակ շապիկով: անվերնագիր: առաջին էջի տառերի հերթականությունը անվանս հետ է համընկնում: հույս ունեի այնտեղ իմ մասին ինչ-որ բան իմանալու, բայց ծայրից ծայր ջնջված է:  ենթադրում եմ, որ գիրքն էլ է կորցրել հիշողությունը: միակ բանը, որ գիտեմ իմ մասին, գրելու անտիրապետելի ցանկությունն է: ոչինչ չի կարողանում ինձ կանգնեցնել: ենթադրում եմ, որ էդքան շատ գրելս էլ հիշողության կորստի հետ կապ ունի: երևի ինչ-որ պահի սկսել եմ ամեն ինչ գրառել, որ չմոռանամ: հիմա ամեն բան, ինչ գիտեմ իմ մասին, գրվածքներիցս եմ իմանում: գրում եմ, որ էլ չմոռանամ ու կարդում եմ, որ կարողանամ հիշել:

Բնագրեր

Հիմա արդեն քնի մասին մոռանալով՝ կլանվել էր մաշկի տակ թաքնված փոքրիկ թղթե թռչուններին հաղթելու խաղով: Մինչև լուսաբաց հազարումի դիրք էր փորձել՝ նրանց խորամանկելով շրջանցելու համար, բայց բան դուրս չէր...

Մեկը ֆեմինիստ էր, մյուսս՝ չէ:
Մեկը թարգմանիչ էր, մյուսս՝ չէ:
Մեկն ինստիտուցիոնալ կրթություն ուներ, մյուսս՝ չէ:
«Բայց միասին «կջանայինք դարման մը գտնել մեզ հուզող հարցերուն»:

Բառեր

Հիշողություններ - նյութեր, որոնք կրում են օրգանիզմի համար գենետիկորեն օտար ինֆորմացիա և օրգանիզմ ներթափանցելիս առաջացնում են սպեցիֆիկ իմուն պատասխան՝ հակամարմինների և T-լիմֆոցիտների միջոցով: «Հիշողություն» անվանվում են այն բոլոր նյութերը,...

մակուկաչուն մարմին է ստանում միայն ընթերցվելիս և ցրիվ է գալիս դրա ավարտից հետո: մակուկաչուն կրծող որդ է հիշեցնում: ամեն նոր հյուսվածքի հանդիպելիս այս որդը կրծոտում է այն ու բառերի...