Արամ Մամիկոնյան

  • լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Սիրում եմ բանաստեղծությունները, որտեղ մահացու վթարված բառեր կան, որոնց ուրիշ ոչ մի տեղ չես հանդիպի, բառեր, որոնք հոգնել են իրենց իմաստներից, ու ընդհատումներ, որ կիսատություններ չեն: Ամենն, ինչ կարող եմ տեսնել դետալայինն է՝ մայթի ողորկ երեսաքարերը, ծառը՝ իր նախանձելի անշարժության մեջ, արևածագի անանուն թռչունը: Սրանք ու մնացած ամենը չընդհատվող շարունակություններ են: Ընդհանուր իմաստով կա մի բացարձակ անհաղորդություն այն համընդհանրությանը, որից պատռվել ենք մի անգամ: Ի՞նչ կարող է տալ երկխոսությունը, եթե երկու մարդու հաղորդակցության ցանկացած ճիգ ի սկզբանե ձախողման է դատապարտված: Կարծում եմ` բանաստեղծությունը հնարավոր է միայն այնտեղ, որտեղ բառերը այլևս չեն կատարում իրենց ֆունկցիաները,  ինչպես նկարված ձեռքը, որն անցնում է բաժակի միջով ու չի կարողանում բարձարցնել այն: Կոպերը փակ են, մատները՝ թմրած: Եթե շրթունքները բաժանվում են միմյանցից բանաստեղծություն ընթերցելիս, ուրեմն երկու մարդու համրությունը հաղթահարված է կամ դրա պես մի բան: Բացակայությունը ինձ միշտ գերել է: Սակայն մարդն արդեն իսկ սխալ է, երբ խոսում է բացակայությունից: Ի՞նչ է մահը: Բանաստեղծությունը մետաֆիզկա չէ, ոչ էլ ճշմարտության կամ ազնվության որս: Փառք աստծու, որ պոեզիան տարբերվում է փիլիսոփայությունից: Սիլվիա Փլաթն ասում էր՝ մեռնելը արվետ է: Ես ծնվել եմ 1991թ. ու մեռնելու եմ խելքից դուրս սիրուն մի օր…

Բնագրեր

ու մենք մեր խոնավ մարմինները փռեցինք ավազին՝ պատրաստ նորից ծաղկելու,
անտարբեր, ասես մահը մեր միակ ընդհանուր բնավորությունն է,
ասես ուրիշ ոչինչ երբեք չի պատահում