Դօրիան .

Էն ժամանակ գրել չգիտեի, համոզելով էին խոսացնում, տունը մարդ գալուց էլ փախնում, մտնում էի սենյակս: Հիմա ոչ փախնում եմ, ոչ մտնում, սաղից շատ եմ խոսում ու, ինչն ամենասարսափելին ա, գրում եմ: Դպրոցին զուգահեռ (ավելի ճիշտ՝ դրա փոխարեն) հաճախելով Կայարանի վակզալը ու 10 տարեկանից ծխող, կլեյ ու վաքս շնչող, բազարներ անող, միևնույն ժամանակ էլ մանր-մունր գողություններ անելով ու շուկայի ժողովրդի համար կաշկա քշել – վեշ տանելով «տուն պահող» էրեխեքի դպրոցն անցնելու հետ մեկտեղ նաև սերիալներով ու կարդացածս հատ ու կենտ գրքերով ոգեշնչված՝ գրում էի, պատկերացնելով, թե ոնց եմ մի օր դառնալու հայտնի հեղինակ: Տենց էլ, աստղային ժամի սպասումով, նախ ծնվեցին բանաստեղծություններս, հետո վեպերս ու պատմվածքներս, վերջում էլ Դօրիանը, որը 2009-ին հայտնվեց համացանցում ու սևեռելով իր վրա ավելի շատ ուշադրություն, քան իր ստեղծագործությունները՝ երևի թե, դարձավ իմ լավագույն աշխատանքը: Ինչի ապացույցն էլ ինքս իմ մասին գրած պատմվածքների ավելի մեծ պոպուլյարությունն է, քան իմ որևէ այլ ստեղծագործության…

Բնագրեր

Այլևս այդպես է, Դավիթ: Վաղը ևեթ կտեղափոխվեք այս տանից: Կարգին կյանքով կապրեք, առանց կարիքի ու զրկանքների: Եթե կա ինչ-որ մեկը, ում համար իմ քրտինքը, իմ աշխատանքի արդյունքը չեմ...