Արմինե Պետրոսյան

Ծնվել է 1986թ. Գե­ղարքունիքի մարզի Նորա­տուս  գյուղում: Մասնագիտությամբ բանասեր է: Հա­մալ­սա­րա­նա­կան տա­­րի­­նե­րին ար­դեն գրել է գրական ու գրա­կա­նա­գի­տա­կան հոդվածներ և տպագրվել ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածուներում: Արմինե Պետրոսյանի գրական ստեղծագործություններն ու գրականագիտական հոդվածներն ավելի ուշ սկսել են հրատարակվել հայաստանյան ու սփյուռքի մամուլում («Գրական թերթ», «Գրեթերթ», «Նարցիս», «Անդին», «Այլ քաղաք» թերթերը, «Կայարան», «Երիտասարդ գրողների անթոլոգիա», «17 անուն» ժողովածուներում, «Բագին»՝ Լիբանան, «Բառուբան»՝ ԿՀԳՄ, «Կամուրջ»՝ Թբիլիսի): 2015 թվականին «Երիտասարդ գրողներ» մատենաշարով տպագրվեց Արմինե Պետրոսյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն: Ա­մուս­նա­ցած է, ու­նի եր­կու ե­րե­խա: «Գրա­կան ա­կում­բ» խմբի և կայ­քի՝ http://www.armgrak.info/ , հիմ­նա­դիրն է:

Բնագրեր

Բո՛ւմ: Երկրագնդի կտորները՝հատ, 80 հատ, 99 հատ… 127890 հատ… պոռթկում են հոգնած,միապաղաղ վիճակից ու միանում սլացքին…հոսքին… քաոսին:Քաոսն ստեղծարար է: Նորին ձգտող:Հեղափոխախառն:-Դժվա՞ր է առանց Արթուրի: