Հանկարծ ուղիղ նստեց, հայհոյեց ինքն իրեն ու կատաղած՝ կենդանուն շրջեց դեպի հետ: Հենց այդ պահին քեռիները կարող էին նստած լինել իրենց ճամբարում Մունգարիի հետ, խարույկ վառել ու մեչավի պատրաստել՝...
Պոլ Բոուլզ
Պոլ Բոուլզ (Paul Bowles 1910 – 1999) ամերիկացի արձակագիր և կոմպոզիտոր, համարվում է 20-րդ դարի ամերիկյան գրականության դասականներից մեկը: Մտերիմ է եղել Բիթնիկների հետ: Ծնվել է դեկտեմբերի 30-ին, Նյու-Յորքում, բավականին պահպանողական ընտանիքում: Նա միակ երեխան էր: 1928 թվականի սկզբին Բոուլզն առաջին անգամ տպագրվում է դպրոցական գրական թերթում: Տասնութ տարեկանում Բոուլզը սկսում է ճամփորդել` Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մեքսիկայում և Կենտրոնական Ամերիկայում: Վերադառնալով տուն՝ սկսում է երաժշտություն ուսումնասիրել: 1931 թվականին առաջին անգամ գնում է Տանժեր (Մարոկկոյի հյուսիս): Քաղաքն ու իր բնակիչներն անջնջելի հետք են թողնում գրողի վրա: Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո Բոուլզը կրկին մեկնում է Տանժեր, ուր և անցկացնում է գրեթե ողջ կյանքը: Այստեղ Բոուլզը գրում է իր ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երկնքի հովանու ներքո», որի հիման վրա իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչչին ֆիլմ է նկարահանում: Մահացել է 1999 թվականին, Տանժերում, 88 տարեկան հասակում: Թաղված է Նյու Յորք նահանգում: