– Մո՛շ ջան, Մո՛ս ջան, Վլո՛ ջան, ախպերնե՛ր իմ: Եքա վախտ իրար հետ ծառայեցինք: Իրար հետ համ նեղում էղանք, համ լենում: Ավելի շատ նեղում, որտև ծառայությունը նեղ կյանք ա, բայց նեղ կյանքում ապրելով` իրար նեղության մեջ նեղություն չստեղծինք: Մենք միշտ էլ, ա՛յ էս հավաքված տղերքով նեղության մեջ լենն ենք արել: Բայց ես ուժե ուվալնյատ եմ ըլնում ու ընդեղ սպասելու եմ ձեզ: Արա՛, էրկու տարի առաջ էր` մտա չաստ, ասի` ֆսյո, ստից ես հաստատ էլ դուս չեմ գա: Մտածս օրը մի 20 հոգի ուվալնյատ էլավ ու դուք ջոգում եք իմ լոմկեն, ստե սաղս էլ էդ լոմկի մեջով անցել ենք: Բայց դե հիմա մալադոները մեզ նայելով են լոմկվում, հա՛, հա՛, հա՛: Տղե՛ք ջան իրար հետ կառանտին էլ ենք անցել, կուբախտել ենք նստել, ծեծել ենք կերել, ծեծել էլ ենք, մի խոսքով ախպերներս, հավատս չի գալի, որ էս ախմախ կյանքից պրծնում եմ, դաժե ես ավելին կասեի, պրծնում ենք, ու էս մեր ախպերները, որ մեր հետ նստած էսօր խմում են ու որ իրանք 6 ամիս կամ մի տարի ունեն ծառայելու կամ էս մեր թազա մալադո ընգերը, որ հըլը 730 օր ունի ծառայելու, մի օր իրանք էլ են պրծնելու, կապեպե-ի դռնից սաղ էլ նավսիգդա դուս են գալու, սաղ էլ ցմահ օտպուսկ են ստանալու:

Ախպերներ, մենք էս էրկու տարվա մեջ ծառայողական կյանքում էնքան բան տեսանք, որ գռաժդանսկի կյանքում սկի 20 տարվա մեջ էդքան չէինք տեսնի: Որտև ծառայությունը գռաժդանսկի կյանքի արագացված տեսակն ա: Ստե ամեն ինչ ավելի շուտ ա ըլնում:
Արա՛, ախպերնե՛ր, ոնց որ էրեկ ըլներ: Պլացում կայնած շարային էինք անում, ես ֆռռացել էի, չաստից դուս էի նայում, գռաժդանսկի կյանքին էի նայում ու լոմկվում էի, առաջին օրերս քիչ էր մնում վենա գցեի, մազերս պռճոկում էի, չէի դիմանում, էն վախտ 700 եսիմ քանի օր էր մնացել, հիմա` մի քանի ժամ ու հավատս հըլը չի գալի, որ վաղը տանն եմ լինելու, որ պն-ի հետ անմիջական կապ չեմ ունենալու, որ աֆիցեռի պագոն էլ չեմ տենալու, նենց որ, ախպերնե՛ր, էս մի բաժակով էլ, մեր ուվալնյատի օրերի կենացը: Տղու կյանքում կա էրկու ամենաերջանիկ օր, մեկը առաջին սեքսն ա, մյուսը` ուվալնյատի օրը: Ուվալնյատի օրից ավելի շատ առգազմ ես ստանում, քան 3 թույն աղջկերքի հետ ըլնելուց: Հա՛, հա՛, հա՛: Ձեր կենացը ախպերնե՛ր, ձեր ու ձեր հարազատների ուվալնյատի օրերի կենացը:

– Կենացդ Ա՛մ ջան:

– Կենացդ ախպերս: Արի՛ մի հատ պաչեմ:

– Երկար ասիր, բայց էլի լավ ասիր: Կենացդ Ամս:

– Կենացդ ցավդ տանեմ, գռժդանսկի միշտ ճոխ սեղաններին թամադա լինես:

– Կենացդ իմ կյանք ախպեր: Կսպասես գալու եմ կայֆավատ ըլնենք ախպերըըըըըըս:
– Անո~ւշ:

– Օ~խ:

– Ա՛մ ջան, կենացդ:

– Արա էս ինչ թունդն էր: Մի հատ սոկը թափով տվե՛ք:

– Արա դե դու վեչնի էլ խմել չես իմացել, բանակն էլ չսովորացրեց:

– Դե լավ տղեք ջան, ես մանրից հելնեմ պառկեմ: Մի քիչ մենակով լռվեմ իմ ու իմ մտքերի հետ: Թե չէ վաղը կյանքիս ամենաերջանիկ օրն ա: Շուտ քնեմ, որ քնած չանցկացնեմ էդ օրս: Հա՛, հա՛, հա՛:

– հը՛, հը՛, հը՛:

– Հաաաաա:

– Կարճ ասիր, բայց լավ ասիր, բըհըհըհը:

– Բարի գիշեր, Ա՛մ ջան:

– Դավայ , ախպե՛րըըըըս:

– Ա՛զ, գալու եմ խորը չքնես աաաահա՛հա՛:

– Դե դավայտյու տղերք, հելա: Շատ չխմեք ոռիդ ծակները կորցնեք, հետո գնդից սոչ տան, որ գտնեն ծակներդ:

2

Ուա՜հ, հելնեմ կարգին քնեմ: Արա՛, նիուժելի ուվալնյատ եմ ըլնում, նիուժելի պն-ից պրծնում եմ: Ռազվոդներից, պաչիվ կարելուց, աֆիցեռներին չեստ տալուց, աֆիցեռներից` ավագ լեյտենանտներից, կապիտաններից, մայորներից, փոխգնդապետ ու գնդապետներից, կորպուսի ու նախարարությունի կամիսիաներից, հավայի զրուցներից, շարքով հաց ուտելու գնալուց, 5 հոգով մի հատիկ սիգարետ ծխելուց, սաղ գնդով զուգարանի թուղթ ման գալուց, որ նստեմ նորմալ քաքեմ, տարբեր տուֆտա պատասխանատվություններից, ամեն օր թրաշվելուց ու ամեն օր չթրաշվելու համար ծեծ ուտելուց, ամեն օր տեղերս զապռավկա անելուց, կազառմում, կոյիկին քնելուց, ամեն օր նույն շորերն ու բատինկեքը հագնելուց, 50 հոգով ու մի դուշի տակ 5 հոգով լողնալուց, նարյադներ փակելուց, ամեն օր նույն դեմքեր, ու պրիտոմ` տղու տենալուց, գիշերը քնելուց առաջ հիմնը երգելուց, շռելու ու քաքելու համար 200 մետր քայլելուց: Ու էլի սենց լիքը-լիքը բաներից, նիուժելի պրծնում եմ: Չէ՛, հավատս չի գալիս, մնաց 11 ժամ, 11 ժամից հետո կարամ առանց վախենալու սոտվիս պահեմ, հետո էլ ոչ մի ոստիկան, ոչ մի աֆիցեռ ձեռիցս չի վերցնի: Բայց դե մեկ ա, մի տեսակ անհավանական ա, որ պրծնում եմ, ֆանտաստիկ ա, ես կասեի, բանակի ամենահետաքրքիր բանը էն ա, որ մի օր բանակից պրծնում ես: Ի~նչ օրեր են է~ էղել: Հեսա տեղերս բացեմ. մի էրկու բան հիշեմ անցյալից: Էս ադյալի ու սավանի տակ, էս դոշակի ու էս մի սավանի վրա վերջին անգամն եմ պառկում:

Առաջին օրը ստեղ մտա, սաղ բեսամթ թարս էին նայում: Քայլելով գնում էի ու մի 1000 աչք, առանց աչքը թարթելու ինձ էին նայում, նենց էին նայում, ոնց որ մեսիան լինեի, բայց դե էդ աչքերը որ տեսա, մտածեցի` արա՛, էս ինչքան կռիվ պիտի ստեղ անեմ:
Առաջին մի շաբաթը ինձ ծանր էի պահում, ոչ մեկի հետ չէի շփվում, ոչ մեկին չէի վստահում, դրա համար ով տենում էր հարցնում էր` էս խի ես տխուր: Ես էլ հո մտքինս չէ՞ի ասելու, դրա փոխարեն ասում էի` հոգնած եմ:

Օրերս դեմից չէին անցնում: Մի օր գիշերը, որ սաղ պառկած էին, բայց հըլը քնած չէին, մի հատ աֆիցեռի հետ հագա, խելոք չպահեց իրան: Հաջորդ օրը ինձ ոռ էին մտնում: Հարցնում էին, թե էրեկ ինչ էր էղել, ես էլ ինձ վերևում էի պահում, ասում էի` ոչ մի լուրջ բան, աֆիցեռները պռոստը իրանց խելոք չեն պահում: Տենց անցան առաջին օրերս, մանրից մոտիկությունն էլ սկսվեց:

Արդեն էդքան էլ թթված չէին օրերս, դանդաղ էին էլի անցնում, բայց առաջին օրերի կարգի չէ:

Հետո սկսվան սամավոլկեքը, մալադո վախտվանից: Մի անգամ էլ պալիտ էլա, մալադո էի, բան չարին:

Է՜, ինչ օրեր են էղել: Պրիսյագից հետո էլի սամավոլկիս սեզոնը բացվավ: Ու մի օր էլի պալիտ էլա: Արա՛, էդ ինչ մի տփել տփեց էդ վախտ կամբատս, 7 օր 7 գիշեր հաց չէի կարում ուտեի. բերանս չէր բացվում: Տարան կուբախտ` 10 օր: Ինչ ոռի օրեր էին, ինքս ինձնից զզվում էի, շորերս դառել էին պոլի շոր, ձեռներս ցեխի լապատկա, մազերս փոշու շոր: Հանում էին փողոց, փողոցն ավլելու: Արա՛, էդ ինչ ամոթով էինք անում: Կողից սիրուն աղջկերք էին անցնում, իսկ մենք ավելները ձեռներս գործ էինք անում: Ձև չունեինք չանելու, ոստիկանությունում էինք: Մի անգամ էլ էրկու ընգերուհի քայլում էին, տեսան ավել եմ անում, դրանցից մեկը` սիրուն էր, բայց լիրբ, ֆռռաց ընգերուհուն ասեց` հլա էս զինվորչիկ-զիբիլչիկին նայի: Չդիմացա, ավելը շպրտեցի հետևից: Էս վայնասունը կապեց, ես ըտե ջոգի, որ թքած պահ ա մոտս: Ու էդ օրը մլիցեքը հո տփել չտփին: Վերքերիցս էդ խոնավ գետնին չէի կարում քնեի: Բայց լավ մարդիկ էլ էին լինում: Գալիս կողքներովս անցնում, մի բան կտային, մի ուտելու բան, մի զբաղվելու բան: Բայց դե ոստիկանները ձեռներիցս վերցնում էին: Մի անգամ մի բարի տատիկ պաչկով պեչենի տվեց, թե ինչ խելքս կտրեց, որոշեցի էս անգամ չեմ տալու ոստիկանի: Ուզում էր վերցներ, քացով տվի փորին: Էդ ա պատճառը, որ հիմա աչքիս տեղը ապակի ա: Էդ էլ հերիք չի, քիչ էր մնում դատեին, ոնց պրծա դատից, էդ էլ չիմացա: Բայց էդ 10 օրից էլ պրծանք: Ամեն ինչից էլ պրծանք: Բայց դե լավ օրեր էլ են էղել: Օրինակ, որ Հադուգի գնացել էինք դասերի, սարի վրա կով կթեցինք: Արա, բայց էդի բոց էր, հա՛, հա՛, հա՛: Կովին կոխել ենք ուգլ, մեկս կոտոշից ա բռնել, մյուսն էլ էս հայվանի պտուկներն ա ճզմում: Ճզմինք-ճզմինք պրծավ, թողինք մի 15 րոպե էլ արածի, հետո էլի բռնինք ու էս հարիֆին սկսանք կթել: Հետո պարզվեց էդ կովի տիրոջ ախպոր տղեն էլ ա մեր հետ դասերի էկել: Եսիմ ուրդուց իմացել էր, որ կովին կթել ենք: Էկել զրուց էր անում, յանմ էդ կովը իմ հոպարի կովն ա, էդ կովին էլ չկթեք: Հիմա որ հիշում եմ խնդալուց մեռնում եմ հա՛, հա՛, հա՛: Հա՛, տենց հետաքրքիր բաներ են էղել:

Է՛հ, գիտեի, որ գալու ա, վաղվա օրը, ձև չուներ, պիտի գար, բայց չէի հավատում: Է՛հ, քնեմ: Վաղը վերջին պադյոմս ա, վերջին 6-ից 10 պակաս զարթնելս ա:

3

– Մարտկոց վե՛ր կաց: Պադյո՜մ, հելե՛ք հըլը, թափո՛վ:

Էսի էլի սկսեց պադյոմ-մադյոմը: Արա՛, ես պադյոմ անեմ քու ընտանիքին, նենց պադյոմ անեմ, որ ատբոյ չկարենան անեն:

Արա՜, ջա՛ն, մոռացել էի` էսօր գնում եմ: Ժամը 9-ին պրծնում եմ: Հելնեմ թափով հագնվեմ: Ամերիկանեցը ուվալնյատ ա ըլնում, ջա՛ն, ուռա՛, ուռա՛, ուռա՛, հա՛, հա՛, հա՛:
– Ա՛մ, ազիզ շնորհավոր, արի՛ պաչեմ մի հատ:

– Մերսի ցավդ էլ տանեմ, տարոսը քեզ իմ մալադո ընգեր հա՛, հա՛:

– Հե՛, հե՛:

– Ա՛մ շնորհավոր:

– Աբրի՛ս ապեր:

– Շնորհավոր:

– Աբրի՛ք տղեք ջան:

– Արա՛, Ամերիկանեց, ասում են ուվալնյատ ես ըլնմ, հը՞ն արա:

– Ճիշտ այդպես պարո՛ն կապիտան, ճիշտ եք լսել:

– Նենց կարո՞ղ ա ջոգել ես մեզնից պրծնում ես:

– Դե ժամը 9-ին պրծնում եմ էլի:

– Ուզո՞ւմ ես նենց անեմ ժամը 9-ին չպրծնես:

– Դե, ոչ մի կերպ պարո՛ն կապիտան:

– Նայի՛ հա, հենց ուզես ասա:

– Լսում եմ, պարո՛ն կապիտան:

Էսի էր մնում էս ազիզ օրով պակաս, անպայման պտի լոմկեն էլի: Բայց ես քեզ հըլը կբռնեմ գռաժդանսկի: Էնքան եմ տփելու, որ ուստավը բերնիցդ թափի, որ փոշմանես, որ աֆիցեռ ես դառել: Է՛, արա՛, էս բանակի վերջին օրով էլ չեն ուզում ջան-ջիգյար ասեն: Տո՛ թքած իրանց վրա, հագնվեմ, հելնեմ տենամ` ինչ եմ անում: Ֆիզո չեմ իջնի, վերջին օրով ի՞նչ ֆիզո: Լուչշե պառկեմ քնեմ, մինչև տենց ութանց կես: 9-ին կիջնեմ ռազվոդ ու ուվալնյատ:

– Ապե՜ր, ես քնում եմ ութանց կես կարթնացնեք:

– Ճաշարան չես գալո՞ւ:

– Չէ՛, բայց որ կապիտանը հետ գա էլի ձեն կտաք:

4

– Հե՛լ ապեր, արդեն շարժվում ենք:

Բան չմնաց, մի քանի րոպե: Վերջին անգամն եմ հելնում պլաց:

– Մարգարյա՛ն, գնո՞ւմ ես, շնորհավոր:

– Մերսի պարոն մայոր:

Էսի կարգին փափկել ա, աչքիս ապագայի մասին ա մտծում, որ հանկարծ գռաժդանսկի չբռնեմ ցխեմ: Տենց հեշտ չես պրծնի, մոռացել ես ոնց էիր ուզում զորքին իմ դեմ լարես, յանմ ես երգող եմ, յանմ Մանչուկի վրով ծակվել եմ, լավ ա զորքը քեզնից խելոք ա: Ըհը, էս էլ պալկան: Հեսա շոուն սկսվում ա, ինձ համար վերջին անգամ ա սկսվում:

– Գո՜ւնդ, հավսա՛ր, զգա՛ստ, հավասրությունը դեպի ձախ:

– Պարոն Գնդապե՛տ, գնդի անձնակազմը շարված է առավոտյան տողանի: Գնդի շտաբի պետ, փոխգնդապետ Իսահակ-մարտինով:

Դավայ, պալկա՛ ջան, ողջունի ու սկսի` նախագահի եսիմ որ հրամանով տռա տա տա, տռա տա տա, վոբշմ, դու ինձնից լավ գիտես:

– Ողջո՛ւյն ձեզ:

– Ողջույն, պարո՛ն գնդապետ:

Հա՛, հազար բարին, անցի առաջ: Սկսի ազգանունները կարդալ:

– Շարքային Մինասյան:

Մոռացել էի, Մինոն էլ ա էսօր էթում, բայց շատ կռիս գյադա դուս էկավ, հենց տուլիկ էր գալիս, սաղից թաքուն նենց էր ուտում մարդ չջոգի, շկոտնիկ մեռնում էր:

– Սերժանտ Չոբանյան:

Էս Չոբոն էլ սիգարետի ժալետ էր: Երբ ուզում էիր մոտը սիգարետ չկար, էրկու րոպե հետո բռերով էր ծխում: Բայց դե մի անգամ պալիտ արինք, նենց օրը գցինք, սաղ ծառայությունը թթվավ վրեն, մի հատիկ սիգարետի պատճառով: Արա ես էդ սիգարետի էժան ինչն եմ ասել, ոչ թանկ էր, ոչ տանկ էր, ոչ էլ առավել ևս Դ-30 էր:

– Կրտսեր սերժանտ Մարտիրոսյա՜ն:

Էս էլ էր շկոտնիկ: Վեչնի զորքի հացը տանում էր: Գռաժդանսկի բռնեմ հիշացնելու եմ: Մի անգամ սրան դաժե պալկան պալիտ արեց շկոտ անելուց: Տան համարը վերցրեց սրա: Զանգեց տնեցիքին: Մերն էր վայթեմ վերցրել: Ասեց` բա գիտեք ձեր տղան շկոտնիկ ա: Մերն էլ ի՞նչ իմանար էդ ի՞նչ ա, ասեց` բայց իմ տղան նախկինում տենց հիվանդություն չի ունեցել: Հա՛, հա՛, հա՛, ինչ բոցեր են լինում բանակում, հա՛, հա՛, հա՛:

– Շարքային Հակոբջանյան:

Արա՛, էս դո՞ւ էլ ես ուվալնյատ ըլնում: Տալիքներդ փակել ես, որ էթում ես: Սաղ ծառայությանդ վախտ ֆուֆլո ֆռացիր, դաժե էդ կապակցությամբ ուզում էին քեզ ֆուֆլանդիա ատպռավկա անեին ծառայելու:

– Շարքային Մարգարյա՜ն:

Էս էլ ես եմ: Ծառայությունից հոգնած ու դավադիտ էլած: Գնում եմ տուն, հայրենիքին պարտքս տված, բայց հայրենքի պարտքը չստացած: Հայրենիքի մեր պարտքը տանջվելն էր, բայց հայրենիքի պարտքը մեզ տանջելը չէր: Էն հայրենքի, որի առջև դու պիտի տանջվես նրան պարտք տալու համար, ուրեմն էդ հայրենիքի ներսում ինչ-որ սխալ բան ա կատարվում: Ա՛, թքած ամեն ինչի վրա, հես ա բիլետս եմ ստանում:

– Պարո՛ն գնդապետ, շարքային Մարգարյանը ներկայացավ զորացրվելու համար:
Արա՛, էս աչքիս ինչ-որ բան սխալ ասի: Համար պիտի ասեի, թե կապակցությամբ, տո թքած:

– Շնորհավոր, տղա՛ ջան: Հաջողություն:

– Պատի՛վ ունեմ:

Դե տու բիլետս արա՛, ես հելնում եմ ստից:

5

– Տղե՛ք ջան, հաջողություն, ցավներդ տանեմ: Լավ մնացեք: Հըլը կհանդիպենք: Չնայած ձեզ մի քանի օրից եմ մեր յանը սպասում:

– Հարց չկա, Ա՛մ ջան, գիտես, գալիս ենք ու կայֆերով:

Ֆսյո հելա: Ավտոն Կապեպե-ի մոտ ինձ ա սպասում: Էս Կապեպեի դուռը խի՞ են փակ պահե, յանմ չգիտեն, որ ուվալնյատ եմ ըլնում, յանմ չգիտեն, որ իմ ուվալնյատի օրով սաղ դռները պտի բաց ըլնեն:Լավ էթամ բացեմ: Արա զամոկով ա փակ: Բա, ո՞նց էթամ: Արա՛, խի՞ չեմ կարում հելնեմ: Էս ի՞նչ էլավ: Արա՛, մի լոմկեք: Թողեք ուվալնյատ ըլնեմ: Արա՛, ախր տնեցիք ինձ են սպասում, սենց ո՞նց կլնի: Իսկ մյուս ուվալնյատ էղածները լավ էլ կարում են հելնեն, արա էս ինչ մի ֆանտաստիկ ա, սենց բան կյանքում չի լինում: Իրանց համար բաց ա, ինձ համար` փա՞կ: Հըլը հելնեմ պալկայի մոտ:

– Պարո՛ն գնդապետ: Ես չեմ կարողանում գնամ:

– Ձեռ ես առնում տղա՛ ջան: Նայի նենց չանեմ իսկականից չեթաս:

– Ոչ մի կերպ պարո՛ն գնդապետ: Ես ինձ թույլ չէի տա:

– Լա՛վ, ոչինչ տղա՛ ջան: Չես կարում, չես կարում, հիմա ի՞նչ անենք: Պատահում ա: Տենց էլ ա պատահում:

– Լսում եմ պարո՛ն գնդապետ:

Սրա վեջը չի: Այսինքն ի՞նչ վեջ, ինքը թքած ունի ես կկարենամ գնամ, թե չէ: Բա ի՞նչ անեմ, ո՞նց անեմ ստեղից դուրս գամ: Հըլը զանգեմ տուն, տեսնեմ` ինչ կասեն:

– Ալո՛, մա՛մ:

– Հա՛ ջան, դուրս ես էկե՞լ արդեն:

– Մա՛մ, չէ: Չեմ կարողանում դուրս գամ: Չեմ հասկանում` ինչ ա կատարվում:

– Հա՛, ոչինչ ազիզ ջան: Եթե չես կարողանում, մի՛ արի:

– Էղավ մա՛մ:

Է՜, ոնց թե էղավ: Էս ի՞նչ եմ խոսում: Ո՞նց կարա էղավ լինի, եթե չեմ կարում գնամ ստեղից: Հըլը տենամ պապան ինչ կասի:

– Պա՛պ, բարև:

– Հա՛, ա՛նդ, ի՞նչ կա: Ճամփի՞ն ես:

– Չէ՛, պա՛, չեմ կարում գամ:

– Դե, եթե տենց լուրջ պրոբլեմ ա, մի՛ արի: Դե ես չեմ կարա ծանոթ-մանոթ խառնեմ:

– Էղավ պա:

Ի՞նչն ա լուրջ պրոբլեմ: Արա՛, ես սկի չգիտեմ, որն ա էդ պրոբլեմը, որ չեմ կարում գնամ, որ իմանամ կլուծեմ կեթամ: Լուրջ պրոբլեմը էն ա, որ չեմ կարում էթամ, բայց թե խի էդի հայտնի չի:Ո՜ֆ լրիվ խառնվել եմ իրար: Չեմ ջոգում, թե ինչ եմ խոսում արդեն: Հըլը զանգեմ Աննային, ինքը կարող ա մի խելքը գլխին խորհուրդ տա:

– Ա՛ն, բարև:

– Բարև, ջա՛ն: Կարոտել եմ: Շո՛ւտ արի:

– Ա՛ն չեմ կարում գամ:

– Չե՞ս կարում: Է՛, չես կարում, մի՛ արի: Մտածում ես քեզ երկար պիտի սպասե՞նք:

– Լա՛վ, չեմ գա: Դե դու գիտես:

– Ի՞նչ գիտեմ:

– Որ քեզ սիրում եմ:

– Հա՛, գիտեմ, բայց դու մի՛ իմացի: Հաջող:

Ի՛, արա՛ էս լրիվ ցնդել են, ի՞նչ ա կատարվում: Էս ի՞նչ ա էղել մարդկանց հետ: Ասում եմ չեմ կարում գամ, բացի նրանից, որ հեչ վեջները չի, հըլը մի հատ էլ սենց են պատասխանում: Ի՞նչ անեմ:

– Ալո՛, Մուշի՞կ:

– Հա՛, ազիզ: Տղեքով նստած քեզ ենք սպասում: Ոնց ասել էիր, պիվեն 50 շիշ, արաղը` շամպայն, հե՛, հե՛: Թափով արի՛:

– Մո՛ւշ, չեմ կարում գամ:

– Է՛ վրեն գաս: Մեզ էդի շատ չի հետաքրքրում: Մենք առանց քեզ էլ կխմենք:

– Էղավ մու…

Ատբոյ: Թո՛ւ, ես սենց բանի, թո՛ւ ես սենց ընգերների: Էս ի՞նչ մի հրաշք ա, է՞ս ինչ կախարդանք ա: Չլինի՞` աֆիցեռներով հավքվել վհուկի մոտ են հելե, որ ինձ ուվալնյատ չանի: Մտար բանակ չես կարում հելնես, դաժե էն վախտ, երբ հելնելուդ վախտն ա:

– Արա՛, Ամերիկանե՞ց: Էս հըլը ստե՞ղ ես:

Վա՛յ քու արա, լավ էլի:

– Ոչ մի կերպ, պարո՛ն կապիտան: Ոչ մի կերպ չեմ կարում հելնեմ:

– Ոչինչ, կյանք ա, պատահում ա: Էսօր ծառայեցիր, հա էլ կծառայես: Շախմատի օրենքն ա, չգիտես, մի անգամ արիր, հա պտի անես: Մի անգամ ծառայի՛ր, հա պտի ծառայես:

– Լսում եմ պարոն կապիտան:

Հելնեմ տղեքին տենամ, իրանք կարող ա մի բան իմանան:

– Արա՛, Մո՛ս, Մո՛շ: Լավ ա ստե եք:

– Էս դու հըլը խի՞ չես հելել:

– Արա՛, ազի՛զ, չեմ կարում հելնեմ:

– Ո՞նց թե չես կարում, ա՛յ տղա: Հըլը արի՛ ստե ասենք քեզ: Տղե՛ք, էկե՛ք:

– Էս հարիֆը ասում ա, որ չի կարում հելնի:

Արա՛, սրանք վատ են, ախր սրանք իմ ընգերներն են, բանակի ընգերներն են: Արա՛, ուզում են ինձ սպանե՞ն: Ա՛խ, ա՛խ, վա՛խ աչքս: Ո՜ւ, ուղիղ սոլնիչնիիս: Արա՛, մի՛ խփեք: Ախր, էս ես եմ, ձեր ընգերը, Ամը: Չե՞ք հիշում: Արա դուք ախր ինձ Ամերիկանեց կնքեցիք, որտև ամերիկական սիգարետ էի բաժնում: Մի՛ խփեք արա: Էսօր տուն պտի էթամ: Հետո՞ ինչ, որ հըլը չեմ կարում, պիտի նենց անեք, որ վաբշե չկարենա՞մ: Դուզ քթիս, վա՜խ:

– Արա՛, Վլո՛ ի՞նչ ես անում, կսպանես:

– Դե մեռի՛, չես կարո՞ւմ էթաս, հա՞, ուրեմն մեռի:

Ոստիկաններն են գալիս, աչքիս պրծա մեռնելուց: Դե փախեք գոնե տղեք: Արա՛, ոստիկանները, հեսա կգան կբռնեն, ի՞նչ եք հըլը խփում:

– Էս ի՞նչ ա ստեղ կատարվում:

– Պարո-ն, ենթա-սպա, մեռի ես քու… Պարոն ենթասպա, էսի ուվալնյատ ա էղել, ասում ա` չեմ կարում էթամ:

– Ո՞նց թե: Խփեք հըլը սրան: Չէ՛, սպասե՛ք, մի՛ խփեք: Հեռու կայնեք ասեմ: Հե՛լ կայնի հըլը ոտի, արա՛:

Պահո՜, պիստալետն ա հանել: Գգմփ: Ֆսյո, մեռա: Ֆսյո, սպանեց: Սենց էլ բան կլնի:
Ամենաերջանիկ օրս ամենավերջինը սարքին:

– Ֆսյո մեռել ա: Հելանք ստից:

Show Comments Hide Comments

7 thoughts on Ուվալնյատի օրը

  1. artak says:

    chem haskanum es verjabanum eraz eir tesnum te yerevakayutyan ardyunq er

  2. Seda Ghlchyan says:

    Bravo!!!
    Միաժամանակ մի կերպարի մեջ զետեղված են բազում զինվորականների մտքերն ու ապրումները, վարքն ու վախերը, անցյալն ու սպասելիքները… իսկ վերջին հատվածը կարծում եմ հիանալի կերպով ներկայացնում է միաժամանակ 2 կարևորագույն պրոբլեմ՝
    1. էն որ զորացրվելուց հետո դեռ երկար ժամանակ բանակային տրամադրվածութոյւնը (աուրան) շարունակում է ուղեկցել մարդուն, բանակը մնում է նրա մեջ, կամ նա է մնում բանակի մեջ
    2. և երկրորդ՝ ամենասարսափելին, որ ցավալիորեն անթույլատրելի թվով շատ զինվորներ են զոհ գնում բանակային կյանքի ընթացքում, ու միգոցե նրանց հոգիները շարունակում են ապրել ու օրեր հաշվել, բայց նրանց բաղձալի “ուվալնյատի օրը” արդեն ոչ ոքի համար կարևոր չի լինում ողբերգական տարելիցների օրերի կոնտեքստում…

  3. 111111 says:

    Էսպիսի մակերեսային, ներքին զգայականության այսպիսի ապաշնորհ մատուցման դեռևս առիթ չէի ունեցել հանդիպելու, անողոք գռեհկություն, որ անընդհատ վրադ է թափվում ամեն կարդացած բառի ու տողի հետ: Միայն թե չասեք, թե սա կյանքն է, իրականությունն է, որ սա իրականության դաժան դեմքն է, որ սա մեր բոլորի մերկապարանոց իրականությունն է, որ մարդու խոհականությունը պետք է փոխանցվի այսպես` անմիջականորեն, զուգորդված արտաքնոցային բառուբանով, չասեք, թե այսպիսով փորձ է արվել ազդեցություն գործել մարդկանց վրա, բացել նրանց աչքերը:

    1. Մուշ says:

      Ահագին լավ ես ներկայացրել բանակային կյանքը: 1111111-ին ասեմ, որ հա, հենց էս ա բանակում իրավիճակը, կարդալիս ես ինձ էի տեսնում Ամերիկանեցի տեղում: Ու դեռ մի բան էլ պակաս ու մեղմ ա գրած… 🙂

      1. SSL says:

        111111-ի նմանները ոչ ծառայել են ՀԲ-ում, ոչ ել պատկերացում ունեն,իրանք բանակի մասին դատում եմ արամեների ու կարենբաբաջանյանների նման

  4. Garnik says:

    mer banak shat lavna vati mech, Hovon sht kic bana nerkayacrel, banakayin irakanutyun@ aveli sarsapelie…

  5. Heravor Arevelq says:

    Es hazar angam tqac unem, te incha katarvum banakum, vonc en irar het xosum ayntex, inchpisina verabermunqy mimyanc nkatmam,,, inch lava vor minchev dzez voch mek banak cher gnacel u et kyanqy cher tesel. .. Sa xaytarakutyuna, sa gir chi, aravel evs-grakanutyun…. Menqel enq shat ban tesnum mer aroryayum, bayc da der chi nshanakum, vor piti tesacners xzbzenq txti vra, heto girq tpenq u nerkayacnenq mardkanc datin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *