Սարեր կանաչ խաղաղ

սարեր կանաչ խաղաղ
մեկի վրա մի քիչ ձյուն
սեմինար
աղվերան
լրագրողներ
շուն
ուզում եմ բանաստեղծություն գրեմ
բայց աչքերս փակվում են
սարեր կանաչ խաղաղ
լրագրողները չկան
մենակ շուն
վազում ա արդեն հասել ա
վերջին ոլորանին
ու չի լինի շուտով
կմնան սարերը կանաչ խաղաղ
մեկի վրա դեռ մի քիչ ձյուն

Երկու SMS


անտառ
արև
ծաղկաձոր
լռություն
թեթև քամի
արմանը sms ա ուղարկել
ասում ա սերժը հրաժարական տվեց
հեռախոսը ձեռքիս ա բայց չեմ զանգում
վախենում եմ կատակ լինի
հենվել եմ ծառին
սևեռուն նայում եմ դիմացի ծառի բնին
սև, չաղ, զզվելի ագռավը
օրորվելով էկավ
լուռ կանգնել ա կողքիս
աչքերով քար եմ ման գալիս որ խփեմ
բայց շուրջս քարի կտոր չկա
արմանը նորից sms ուղարկեց
ասում ա սերժը հրաժարական ա տվել չես գալի՞ս
sms-ի սուր ձայնից ագռավը վախեցավ թռավ գնաց
անտառ
արև
ծաղկաձոր
թեթև քամի

Դաշտեր գյուղեր կովեր


գնացքի պատուհանից երևում են դաշտեր
գյուղեր հեռու տներ կովեր ու ոչ մի մարդ
բայց մարդիկ կան իհարկե
մարդիկ միշտ կան
եթե անգամ գնացքը ծայրից ծայր դատարկ ա
բայց ինչ օգուտ երբ որ ժամանակ չկա
երբեք ժամանակ չկա ամեն ինչ նորից սկսելու
եթե անգամ ժամանակ լիներ
գնացքը չի կանգնի
ուզում ես գոռա գնացքը չի կանգնի կանգառից դուրս
իսկ կանգառը հենց էն տեղն ա
ուր կան դաշտեր գյուղեր հեռու տներ կովեր
ու չկան
արդեն իսկականից չկան մարդիկ

Առանց զանգ


էս տարի
նոր տարվա գիշերը
ձյուն չեկավ
որովհետև ես
տխուր էի
և ձյունը
չուզեցավ ինձ խաբի
անջատեցի
հեռուստացույցը
հանգցրի
լույսերը
և դուռը բաց թողեցի
որ նոր տարին ներս գա
առանց դուռ ծեծելու
առանց զանգ
առանց զանգուլակ
բայց նոր տարին
ներս չեկավ
մի տաս րոպեի չափ
կանգնեց միջանցքի
սև մթության մեջ
հետո շուռ եկավ
ու գնաց

Շատ մեծ նավ


նավ
մեծ
շատ մեծ նավ
բարձրացել քայլում էի տախտակամածի վրայով
ու երջանիկ էի
բայց հետո
երբ որ նավը բարձրացրեց խարիսխն ու պետք ա շարժվեր
ինձ հարցրին
տոմս ունե՞ս
որտե՞ղ են ծախում ձեր տոմսերը սպասեք մի րոպե ասեցի
բայց ինձ չպատասխանեցին
ու նավը շարժվեց
առանց ինձ
ես գիտեմ էդ նավը էլ երբեք հետ չի գա
ու լաց լինելը իմաստ չունի
բայց ես հիմա հաճախ եմ լաց լինում
որովհետև արցունքներիս համը
հիշացնում ա ինձ հոտը որ գալիս էր ծովից
էն օրը երբ որ
բարձրացել քայլում էի
տախտակամածի վրայով
ու երջանիկ էի

Սիլվան չի հավատում


էս իմ ոտքերն են
կոշիկներս` կարմիր եզրագծերով
պայասուկս էլ ա կարմիր
մեջը վաշինգտոնի քարտեզներն են
էս սիլվան ա նկարել
դրա համար էլ իրա ոտքերը
նկարում չկան
ես ու սիլվան
նման ենք բնավորությամբ
բայց հաճախ ա լինում
որ իրար չենք հասկանում
հետո երկար խոսում խոսում ենք
որ հասկանանք
սրա պատճառը մենակ էն չի
որ ինքը ամերիկայում ա ծնվել
իսկ ես հայաստանում
ամենակարևոր տարբերությունը էն ա
որ սիլվային եթե մի բան դուր չի գալիս
կամ չի հերիքում
ինքը նստում ա իրա վոլվոն
ու տեղափոխվում ա ուրիշ նահանգ
իսկ հայաստանում նահանգներ չկան
հայաստանը պուճուր ա
ու միակտոր
դրա համար էլ իմ կռիվը
ցրվելու տեղ չունի
իմ կռիվը պերմանենտ ա
սիլվա
արի ամերիկան միացնենք հայաստանին
ասում եմ ես
բայց սիլվան չի հավատում
սիլվան ծիծաղում ա

Քաղաք


նրանց համար
ովքեր
տուն չունեն
նրանց համար
ովքեր
տուն ունեն
բայց հոգնել են արդեն
դրանից
և ուզում են
տուն չունենալ
նրանց համար
ովքեր
կորցնելու
ոչինչ չունեն
արդեն
կամ էլ չեն ունեցել
երբևէ
նաև նրանց համար
ովքեր
էնքան շատ բան ունեն
կորցնելու
որ հոգնել են արդեն
վախենալուց
ես ուզում էի կառուցել
քաղաք
բոլորովին նոր
ու տարբեր
գոյություն ունեցած բոլոր
քաղաքներից
բայց չեմ հասցնի
երևի
դրա համար էլ
էսօր
նոր տարվա
նախօրեի
էս առավոտը
նստեցի ու գրեցի
էս
բանաստեղծությունը

Կարապի լիճ


կարապի լճում լողում էին երեք կարմիր կարապ
ես էլ գիտեմ որ կարապները կարմիր չեն լինում
բայց դրանք կարմիր էին
վառ կարմիր
իսկ ջրից տիղմի սուր հոտ էր գալիս

կողքիս ֆրանսիացի ծանոթս էր
առաջին օրն էր հայաստանում
ուրախացավ կարմիր կարապների վրա
նկարվեցինք դրանց հետ
բայց նկարի մեջ

կարապները սպիտակ դուրս եկան
էս պատմությունն իրականում պատահել ա
բայց եթե դուք ինձ չեք հավատում
կարող եք գնալ ու ստուգել
հենց էս գիշեր կարապի լճում
լողալու են երեք վառ կարմիր կարապ

Վերնագիրը վերջում


ապակե պատեր
սրճարան
ծովային կենդանիներով սալաթ
նարինջ
կարմիր նարինջ
կլոր կտրտել շարել են ափսեի եզրով
սիրուն ա
գարեջուր կիլիկիա մեծ
կրակոց
շատ մոտից էր
ու ոնց որ իսկական էր ոչ թե կինո
ով որ խոսում էր լռեց
հիմա լուռ ա
նորից կրակոց
կողքիս ապակին փշրվեց լցվեց սալաթիս մեջ
ծովային կենդանիներ
կարմիր նարինջ
սպիտակ ապակի
սիրուն ա
բայց պետք ա զգուշացնեին որ չի ուտվի
թե չէ մենյուն պարզապես ասում էր
ՍԱԼԱԹ ԿՐԱԿՈՑՆԵՐՈՎ


Առարկա


մեծ
շատ մեծ չափերի
դանակի նման
առարկա
բայց դանակ չի
երեկ տեսա
տուն գալիս
փողոցում
առաջ չկար
ոնց որ թե
հիմա կա
դրված ա փողոցում
մեծ
շատ մեծ չափերի
դանակի նման
առարկա
բայց դանակ չի
ինչ որ մեկը
հատուկ դրել ա
փողոցում
դրել ա
որ ես տեսնեմ
տեսա
հիմա ի՞նչ եմ անելու

Նախագահն ու ոստիկանը


արդեն մութ էր շատ
դրա համար էլ երևի
ոչ ոք չնկատեց
հայաստանի հանրապետության
նախագահին
որ կանգնած էր մենակ
ազատության հրապարակում
անձրևի տակ
մենակ մի ոստիկան տեսավ
հազիվ հավատաց աչքերին
ուզում էր զեկուցել ղեկավարությանը
բայց հետո փոշմանեց ու
չզեկուցեց
եթե զեկուցեր
գուցե ուրիշ ձևով ավարտվեր
հայաստանի երրորդ հանրապետության
պատմությունը

Կապույտ աչքերով կինը


պուճուր էրեխեքը
վազվզում էին ազատության հրապարակում
ընկնում վեր կենում
ու լաց էին լինում
իսկ ես նստել էի
կողքի սրճարանում
գարեջուր էի խմում
ու մտածում էի`
տեսնես ի՞նչ եղավ
էն կապույտ աչքերով կինը
որ թալինից էր կարծեմ
որ միշտ գալիս էր հանրահավաքներին
անունն էլ չհարցրի
անունն էլ չեմ հիշում
մենակ հիշում եմ որ ասում էր`
մարինե սիրտս անհանգիստ ա
մարինե ի՞նչ ա լինելու

SAM BECKETT COME HOME


ու հիմա գրում եմ էս մի քանի տողը
որ հասկանամ թե ինչու
էսքան միանգամից ու էսքան շատ
սիրեցի քաղաքը որ կոչել են նյու յորք
էնքան շատ սիրեցի որ հիմա ինչ էլ գրեմ
կլինի նամակ նույն հասցեով
դու երբեք չես կարող
հանդիպել բոլոր էն մարդկանց
որոնք կարող էին լինել քո ընկերը
բայց իրանք թողնում են նշաններ
որ դու հասկանաս որ մենակ չես
որ դու համոզվես` քո ընկերները կան
չնայած դու իրանց երևի արդեն չես հանդիպի
որովհետև մեծ ա տարածությունը
և քիչ ա ժամանակը
սեմ բեքեթ
արի տուն
գրած էր շենքի վրա
թարթող լույսերով
ու քանի որ բեքեթը
էլ չի կարող գալ
ուրեմն էդ բառերը
իմ համար էին գրած
ես էլ կանգնել նայում էի
բայց ո՞ւր ա տունը
տուն չկա
կան անտուններ
ու կա նյու յորքը
սեմ բեքեթ
արի տուն
արի տուն
արի
հետո երբ որ տուն էկա
երևան
ինտերնետով search արեցի
էդ բառերը
ու իմացա որ
էդ նախադասությունը
չինացի մի արտիստ էր սարքել
հա էլի
չայնաթաունում էր էդ շենքը
նյու յորքի չինաստանում
ես էլ առանց իմանալու
հայաստանից հասել
կանգնել էի էդ շենքի առաջ
որ պատահաբար
կարդամ վրան գրածը.
սեմ բեքեթ
արի տուն
արի տուն
արի
մարդը սարքում ա տուն
որ անձրև չգա վրան
որ քամին չքշի իրան տանի
որ շները չուտեն իրան գիշերով
բայց անձրևը մեկ ա գալիս ա
քամին մեզ տանում ա էս ու էն կողմ
ու շները որ կերան սեմ բեքեթին
չնայած շան կերպարանք չունեին
բայց շուն էին` մեկ ա


էս իմ ներողությունն ա
վիոլետ գրիգորյանից,
ու ոչ միայն իրանից


Նա սիրում էր մեռնող քաղաքների տենդը
Եվ պատկերներ զարհուր և հռնդուն երգեր: –
Նա պայքարող մարտի՞կ: – Դա լեգենդ է,
Որ իր մռայլ մահով նա հավիտյան հերքեց:

էսօր գիշեր
կիսաարթնացած
հանկարծ զգացի որ թաց ա դեմքս
հետո չեմ հիշում որտեղից
միտս ընկան վերևի չորս տողը
որ չարենցն ա գրել
մայակովսկու մասին
իրա ինքնասպանության օրը
վաղուց շատ վաղուց էի կարդացել
ու հիշում եմ որ վատ էի զգացել
ահավոր վատ

գիշերով գրապահարանս խառնեցի
թերթեցի թերթեցի
գտա էդ բանաստեղծությունը.

————————

էէէէէէէ եղիշ եղիշ
ինքը քո եղբայրն էր
քո հարազատ եղբայրը
բայց դու շրջեցիր դեմքդ
դու գերադասեցիր լինել
պայքարող մարտիկ

ես գիտեմ դու չես իրան սպանել
ես գիտեմ դու չես իրան սպանել
բայց էս դեռ 30 թիվն ա
դեռ ինչեր ինչեր են լինելու
ախր դու էիր բոլորի վերջին հույսը
եթե չգրեիր էս հիմար տողերը
եթե գրեիր ուրիշ տողեր
ամեն ինչ հիմա ուրիշ էր լինելու


Ներքին բանգլադեշ

մահը մարդու
որին չէիր ճանաչում
մի տեսակ ուրիշ
տխրություն ա բերում

մի տեսակ անբառ
տխրություն

ու դու հանկարծ հասկանում ես
որ տխրությունն էս
միշտ ա եղել
դու ընդամենը դրա վրա
սիրուն
ծածկոցներ էիր փռել

ու հիմա մարմինը մարդու
որն արդեն չկա
քո մեջ հերթով պատռում ա
էդ սիրուն
ծածկոցները

Show Comments Hide Comments

23 thoughts on Բանաստեղծություններ

  1. Վանեցի says:

    Բռի բանաստեղծս
    Բարբարոսաբար բռնի բանտարկել եմ
    Բարի բառերին
    Բանդագուշանքիս բանտերում…

    1. Ն says:

      հարգելիս մի վիրավորիր մեր ինքնագիտակցուտյունը նման անհեթեթությամբ:Հատկապես եթե այն մատուցում եք բարբառով

  2. Nelli says:

    Sireli Marine Petrosyan indz shat hetaqrqir e,ayn banastexcutyunner@ (ete kareli e banastexcutyunner hamarel)voronq grum eq,heto kardum eq?

  3. Anush says:

    Es kin@ iran kochuma banastexc, inch mtkin ekela arag arag grela, ba vor im banstexcutyunner@ grem erevi im mot aveli lav kstacvi, vorhevetev mek mek aynpisi hogevichakum em haytnvum vor grum em heto kardum em zarmanum em, u ink@ der iravunk uni inchvor karcik haitnelu, aistex en asel, vaaaaay mamayis arev!

  4. Xachik says:

    Apushtyun.karcum em duq inchvor xndirner uneq hargeli Marine …u duq eq poet u asenq Paruyr Sevak@..amot eee.gone hayeren greqq

  5. ANNA says:

    XACHIK JAN AMOTA NUYNISK ES TESAK CNDABANUTYUN@ HAMEMATEL PARUYR SEVAKI GRACNERIN….ES ZARMANUM EM MARD INCHQAN INQNAHAVAN PETQA LINI VOR ES TESAK HIMARUTYNNER GRI HETN EL HAYTARARI VOR INQ@ BANASTEXCA….CHNAYAC HASKANUM EM EREVI HUYS UNI VOR IRAN GNAHATELU EN MAHIC HETO…CHE VOR INQ@ MEC BANASTEXCA…DER HAMARCAKVUMA HERUSTATESUTYAMBEL IR QNNADATUTYUNNER@ HNCHECNI…AMOTA ISKAPES SHAT AMOTA…

  6. APUSHUTYUN,AYDPES BOLORN EL KAROX EN GREL,CHIKARELI DA HAMAREL BANASTEXCUTYUN,IRARIC HERU BARER(BARIS BUN EV POXABERAKAN IMASTNEROV).

  7. KARO says:

    UXAKI HIMARUTYUN,INCHA IRANIC DURS GREL,INQ@ GRUM INQ@ KARDUM U URAXANUM,AYDPES TATSEL KAROXA GRI,HAMEL BANASTEXCUHIN Ա-EROV CHI GRIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIII

  8. QO_INCH_GORC says:

    ES CHGITEI VOR KARAPNER@ ARMIR EN LINUM U HETO IRENC GUYN@ POXUM(HIMARUTYUN)

  9. Heravor Arevelq says:

    ay te ur en taqnvac hamashxarhayin grakanutyan goharnery….. Es gorcery vor Shekspiry kardar, ira gracnery miangamic kneter krakneri eraxy…..Es ahavor hpart em, vor im erexanery ays groxi jamanakashrjanum en aprelu,,,,,, menak indz mi bana hetaqrqrum, Marine jan, du urish ban u gorc chunes?

  10. Karen Hayastan says:

    Ays ”banastexcutyunner@” kardaluc heto @ndamen@ karox em asel <>

  11. Mariam says:

    Հետո էլ բողոքում եք, թե այսօրվա երիտասարդությունը ժամանակակից հայ գրողներին չի կարդում: Ախր ես քո գրածից(ձեռքս էլ չի գնում “Ձեր գրածից” գրեմ) ինչ պիտի սովորեմ, որ ժամանակ էլ կորցնեմ ու կարդամ: Դուք ինքներդ պիտի անհարմար զգաք և նման աղավաղված հայերենով ուղեղի զարգացմանը սպառնալիք հանդիսացող բարբաջանք չհրատարակեք…

  12. Lilit says:

    erbeve chei kardacel espisi antaghand steghtsagortsutyun.

  13. Soma says:

    “Navy” shat lavn er.

  14. Sona says:

    էս կնկա ծալը պակաս ա…..

  15. Հայկ says:

    Xachik ջան, Մարինե Պետրոսյանը Պարույր Սևակի հակապատկերն է, ով պայքարում է հենց Պարույր Սևակի և մեր մյուս հանճարների, և նրանց ստեղծած արժեքների դեմ: Պարույր Սևակը մի խոսք ուներ, ասում էր. Հայոց լեզուն որբի գլուխ չէ, որ ամեն մեկը իր ուզած ձևով հետը վարվի: Պարույր Սևակը պաշտում էր մեր մայրենի լեզուն, իսկ Մարինե Պետրոսյանն ու իր նմանները զբաղված են միայն հայոց լեզվի բռնաբարմամբ: Շնորհակալություն կարծիք հայտնողներին, ովքեր իրենց արժանի հարվածն են տվել Մարինեին:

  16. vardan says:

    ete du banastexc es, uremn qo @nkeruhin Alvardn marmnamarzuhi e….

  17. George says:

    àõ½áõÙ ¿Ç Ù»Ïݳµ³ÝáõÃÛáõÝ ·ñ»É,ÙÇ ù³ÝÇ ï³ëÝÛ³Ï ³Ý·³Ù ÷áñÓ»óÇ,ë³Ï³ÛÝ ÷áÕáó³ÛÇÝ Ñ³ÛÑáÛ³ÝùÝ»ñ ëï³óí»ó سñÇÝ»Ç Ñ³ëó»ÇÝ,¹ñ³ ѳٳñ ¿É áã ÙÇ Ù»Ïݳµ³ÝáõÃÛáõÝ ã»Ý ·ñáõÙ: NO COMMENT

  18. Arman says:

    ETE DU MARINE HAMARVUMES GROX UREMN ES PROFESOR EM
    UZUMEK ESEL KAROXEM ETPES GREL
    BAYC ES INDZ HASTAT XAYTARAK CHEM ANI

  19. Մարիամ says:

    Ինչպես կարելի է սրանք բանաստեղծություններ անվանել, տգետ հեղինակին էլ` բանաստեղծ: Անամոթ, հերիք է, մեր լեզուն բռնաբարես, թուրք:

  20. Zaven says:

    Հարգելիներս չի կարելի վիրավորել այս բանաստեղծությունները արարողին: Մարդը ցանկանում է յուրօրինակ երևալ, բայց տեսնում եք ինչ է ստացվում: Մարինե ջան ախր Դուք կարող եք լավ գործեր գրել, թողեք խնդրում եմ այս իմաստազերծ բառակույտերի մատուցումը: Եթե ձեզ թվում է այսպիսի բանաստեղծությունների համար նոբելյան մրցանակ կստանաք, ավա՜ղ չարեչար սխալվում եք…Հետո այս արդարացի դատափետումները սրտիդ շատ մոտիկ մի ընդունիր: Լրիվ վերանայիր հայացքներդ չափածո խոսքի նկատմամբ:

  21. Taron says:

    vonc em es zzvum Marine Petrosyanic

  22. […] Մարինե Պետրոսյանի այս բանատեղծությունների հիմնական մասը հրապարակվել են Ինքնագրում 2011֊ին՝ այստեղ ։ […]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *