Երեկ Իրանի դեսպանատան առաջ հայ ակտիվիստները ցույց էին կազմակերպել ի պաշտպանություն իրանցի ազատազրկված իրավապաշտպան Նարսին Սոթուդեհի(Nasrin Sotoudeh)։

Մարտի 11֊ին նրա ամուսինը հայտարարել էր, որ Իրանի հեղափոխական դատարանը պետական անվտանգութունը խախտելու մեղադրանքներով Սոթուդեհին դատապարտել է 38 տարի ազատազրկման և 148  մտրակի հարվածի։ Իրանի դատարանը հերքում է այս լուրը, և ասում որ դատապարտել են 7 տարվա ազատազրկման, այլ աղբյուրներ ասում են 10 տարվա ազատազրկման մասին։

Նարսին Սոթուդեհի իրավապաշտպան գործունեությունը հայտնի է դեռ 2009 թվականից, երբ պաշտպանում էր Իրանում նախագահական ընտրություններին հաջորդած հակակառվարական ցույցերի ժամանակ ճնշումների ենթարկված անձանց։

2010֊ին ձերբակալվում է ապա մի տարի անց դատապարտվում 11 տարվա ազատազրկման, ապա վերաքննիչ դատարանը նրա դատավճիռը փոխում է 6 տարվա ազատազրկման։

2018֊ի հունիսին նրան կրկին կալանավորում են։

Մի քանի օր է հայ ակտիվիիսնտերը ֆեյսբուքյան իրենց պրոֆիլները փոխարնել են Սոթուդեհի նկարով։

ՖԲ պրոֆիլ Նարսին Սոթուդեհի դիմանկարով

Հայ ցուցարարները դեսպանատան դիմաց բարձրացրել էին անգլերեն պաստառներ՝ «Դու մենակ չես», «Մենք Նասրինի կողքին ենք», «Ազա՛տ արձակել Նասրին Սոթուդեին»։

Եթե դատվաճիռը իրոք այն է ինչ ասել է ամուսինը, ապա, այո, դաժան է։ Բայց ինչո՞ւ հայ ակտիվիստներին, որոնք երբեք ցույց չէին արել աշխարհի որևէ անկյունում դատապարտված իրավապշտպանի համար, հանկարծ  անհանգստացան Իրանում իրավապաշտպան կնոջ ճակտագրով։

Amnesty International միջազգային իրավպաշտպան կազմակերպության տվյալներով 2018 թվականին 110 իրավապաշտպաններ են ազատազրկման մեջ հատնվել։

Այո, բազմաթիվ երկրների բանտերում հարյուրավոր, քաղբանտարկալներ կան՝ իրավապաշտպաններ, բնապահպաններ, ազգային ազատգրական պայքարի մարտիկներ և այլն։

Միայն վերջերս իրավապաշտպանների դեմ իրականացված ճնշումների մի քանի օրինակ.

Մարտի 13֊ին Սաուդյան Արաբիայում սկսվեց դատական լսումները իրավապաշտպաններ, կանանց իրավահավասարության համար պայքարող Լուջան Ալ֊Հաթլուլի, Ազիզա Ալ֊Յուսաֆի, Էման Ալ֊Նաֆջանի, Հաթուն Ալ֊Ֆասսի, Նուֆ Աբդուլազիզի դեմ(Loujain al-Hathloul, Aziza al-Yousef, Eman al-Nafjan, Hatoon Al-Fassi, Nouf Abdulaziz, Mayya Alzahrani, Amal Alharbi, Eman Alnafjan )։  Լսումներին թույլ չեն տվել լինել ոչ փաստաբանի, ոչ էլի լրագրողի։

Լուջան Ալ֊Հաթլուլ

30-ամյա Լուջան Ալ֊Հաթլուլին առաջին անգամ կալանվորեցին 2014֊ին մեքենա վարելու համար, Սաուդյան Արաբիաում կանայք մեքենա վարելու իրավունք չունեն: 2018 թվի մայիսից նա կրկին բանտում է։ Լուրեր կան որ բանտում նրանց նկատմամբ սեռական բռնություններ են լինում։

Հունվարի 29֊ին Չինաստանում հինգ տարվա ազատազրկման դատապարտվեց իրավապաշտպան Լյու Ֆեյուեն Liu Feiyue, և ընդհանարպես, Չնաստանում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան։

Փետրվարի 19-ին անհայտ կորել է հնդիկ բնապաշտպան֊իրավապաշտպան ՌՍ Մուգիլան (RS Mugilan)։ Վերջին անգամ նրան տեսել են մամուլի ասուլիսի ժամանկ որը նվիրված էր անցած մայիսին ցույցի ժամանակ սպանված 13 ցուցարաների գործին։

ՌՍ Մուգիլան

Թուրքիայում բազմաթիվ քաղբանտրկյլաներ կան ՝ լրագրողներ, իրավապաշտպաններ, քրդական դիմադրության անդամներ և այլն։

Իրանում էլ, բացի Նարսինից, այլ քաղբանտարկյալներ էլ կան։

Հայ ակտիվիստների ուշադրությունը գրավեց(կամ գրավել տվեցին) իրանցի իրավապաշտպանը՝ ԱՄՆ Իրան հարաբերությունների լարման թեժ պահին։

ԱՄՆ֊ի նախագահ Թրամփը անցյալ տարի մայիսի 8֊ին հայտարարեց որ դուրս է գալիս 2015֊ին կնքված Իրանի հետ միջուկային պայմանագրից, և նոր պատժամիջոցներ է ընդունել Իրանի դեմ։

Սա նշանակում է որ Իրանը կարող է վերսկսել միջուկային ռումբի մշակման աշխատանքները, տարածաշրջանում լարվածության աճ, իսկ թե ինչով են ավարտվում այդ լարվածությունները, աչքներիս առաջ է՝ Սիրիա, Իրաք, Լիբիա։ Ուղղակի, այս դեպքում, աղետը անմիջականորեն Հայաստանին էլ կառնչվի։

Արդեն ամերիկյան պատժամիջոցները սկսում են առնչվել նաև Հայաստանին, 168.am֊ը հայտնում է, որ «Հայաստանն Իրանի հետ փոքր ծավալի առևտրատնտեսական հարաբերություններ ծավալելու պատճառով անարդարացիորեն հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ»: Իսկ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը 168.am-ին հատնել է, որ Միացյալ Նահանգներն Իրանի պատժամիջոցների հարցում ընտրովի մոտեցում չի ցուցաբերում։

ԱՄՆ֊ն ինչպես յուրաքանչյուր արտաքին քաղաքականության մեջ ագրեսիայի ժամանակ, այժմ էլ իր հակաիրանյան նոր ալիքի համար ստեղծում է լրատվական և հասարակական աջակցութուն ամբողջ աշխարհում։ Հետևաբար արևմտյան բոլոր առաջատար մեդիաների ուշադրության կենտրոնում հայտնվեց Նարսինիի դատավճիռը, Նյու Յորք թայմսը խմբագրական նվիրեց, որտեղ ասում է՝ «Դիկտատորաները շատ լավ գիտեն թե ինչն են սխալ անում, երբ բանտարկում են դիսիդենտներին»։

Հայ ակտիվիստների ակցիաներն ու ցույցն էլ այս ալիքի մասն են կազմում։

Իհարկե, չի կարելի կասկածել կին իրավապաշտպանի ճակատագրով հայ ակտիվիստների անհանգստության անկեղծությանը, սակայն պետք է նկատել, որ  ոչ թե իրենք են որոշում թե ում համար անհանգստանան, այլ Արևմտյան քաղաքական և լրատվական շրջանակները։ Այլապես անարդարությունը չհանդուրժող զգոն գործիչները բաց չէին թողնի որևէ իրավապաշտպանի նկատմամբ ճնշում և տարիներ շարունակ ցույցեր կանեին Սաուդյան Արաբիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի դեպանատների դիմաց։ Պատճառաբանությունը, թե Թուրքիան և Սաուդյան Արաբիան դեսպանատներ չունեն Երևանում, չի աշխատի. Երևանում չունեն, Թիֆլիսում ունեն, ուր հասնելը անհանգիստ հոգիների համար բարդություն չի, մանավանդ հայ ակտիվիստները հաճախ են  Թիֆլիս այցելում մասնակցելու տարտեսակ միջազգային կոնֆերանսների։

Մարտի 19֊ի ցույցը Իրանի դեսպանատան առաջ։ Լուս. hetq.am

Սա հայ ակտիվիստների երկրորդ ցույցն է Իրանի դեսպանատան դիմաց։

Մեկ էլ 9 տարի առաջ, երբ Իրանի և Արևմուտի հարաբերությունները կրկին լարվել էին Իրանի միջուկային ծրագրի պատճառով, Արևմտուքից անհանգստության ալիք բարձրացվեց ամուսնու սպանութան մեջ մեղադրվող Սաքինե Աշտիանի մահապատժի վճռի կապակցությամբ, հայ ակտիվիսնտերն էլ ցույց արեցին Իրանի դեսպանատան դիմաց լոզունգներով Free Sakineh Mohammadi-Ashtiani !!!

Այն ժամանակ ոստիկանները մի քիչ խանգարեցին ցուցարարներին (տեսագրությունը ստորև)։ Այսօր, արդեն հետհեղափոխական Հայաստանը մի քիչ ավելի ժողովրդավարական է, ակտիվիստները մի քիչ ավելի շատ ցույց արեցին։

Այսպես, դրսում՝ արտասահմանյան երկրներում հալածանքների նկատմամբ հայ ակտիվիսնտերի ուշադրությունը շատ ընտրողաբար է արտահայտվում, այնքան ընտրողաբար, որ 10 տարվա մեջ կարծես երկու ցույց են արել, երկուսն էլ ի պաշտպանություն Իրանում դատապարտվածների, այինքն մի երկրի դեմ, որը մշտապես ԱՄՆ֊ի թիրախում է։

Վիոլետ Գրիգորյանը 6 մասից բաղկացած հոդվածաշար գրեց tert.am-ում՝ «Saqine» անունով տեղեկատվական պատերազմը» վերնագրով, ուր ցույց տվեց թե ինչպես է արևմտան մեդիան սարքել Սաքինեի խնդիրը, և որ հայ ակտիվիստները երկակի ստանդարտներով են շարժվում, քանի որ միևնույն ժամանակ ԱՄՆ֊ում նույն՝ ամուսնուն սպանելու մեղադրանքով մահապատժի դատապարտված Թերեզա Լուիսի կյանքի համար ինչպես միջազգային հանրությունը, անպես էլ հայ ակտիվիտները չեն պայքարում։

Ի վերջո Լուիսին մահապատժի ենթարկեցին, իսկ Սաքինեին 2014֊ին ազատվեց։

2010  թ., նոյեմբերի 4, Սաքինեի ազատության համար ցույց Երևանիում Իրանի դեսպանատան դիմաց.

Քանի որ Tert.am-ը ջնջեց իր սյունակագիրների, որոնց մեջ նաև Վիոլետ Գրգորյանի գրությունները, այժմ այն վերահրատարակում եմ Ինքնագրում Նարսին Սոթուդեհի պաշտպանության առիթով։

Իհարկե, երկու իրանցի կանայք տարբեր պատճառներով են բանտում հայտնվել, բայց հայ ակտիվիսնտերի անհանգստությունը կարծես նույն աղբյուրից է ներշնչվում։  

Ինչ կտա՞ Իրանի դեսպանատան առաջ ցույցը, արդյո՞ք այն դեր կխաղա որ ազատեն կամ մեղմեն Սոթուդեհի պատիժը։ Բարդ է ասել։

Իսկ ի՞նչ կտա ԱՄՆի հակաիրանյան քաղաքականության նոր ալիքը, հնարավո՞ր է արդյոք Իրանում իշխանության գան առավել կոշտ ուժեր, վերսկսեն միջուկային ծրագիրը ու տարածաշրջանում լարվածությունը սաստկանա։ Չի բացառվում։

Մտահոգությունն այն է որ հայ ակտիվիսնտերը գործիք չդառնան շատ ավելի հակամարդկային, ավելին՝ մահաբեր ծրագրերի ձեռքին։

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *