Երևանում եմ:

Մաշտոցի պողոտան է:

Նա քայլում է – կարմիր շրթներկը հուշազուրկ շուրթերին:

Աղջիկը Աուշվիցից է: Թիթեղաթերթ է:

Հելունագործ պայուսակ է ճոճվում այն տեղում, ուր ժամանակին ուսն է եղել: Գոյություն չունեցող ոտքերին դպրոցական կոշիկներ կան: Աչքերը, որոնք բացակա են՝ շփոթված լողում են իմացական, հավատավոր: Եվ փողոցով լողում են այնպես, ասես աղջիկը տարիներ առաջ սպասասրահում զգեստը չի հանել, գազախցիկում չի խեղդվել, դիակիզարանի ծխնելույզով երկնքում չի տարածվել: Ասես զինվորը աղջկա դեռ տրոփող մոխիրը դույլի մեջ չի լցրել ու աղջկա մոխրով լի դույլը կողքի դնելու ու մոռանալու համար կարգապահական տույժ չի ստացել:

Մարդիկ մոտենում են Աուշվիցի աղջկան, սելֆի են խնդրում: Աղջիկը ոչ մի տեղից շփոթված՝ նրանց է նայում: Ինչ-որ մեկը հեռվից բացականչում է՝ «Խնդրում եմ մի րոպե, ինձ էլ սպասեք»: Նա վազելով մոտենում է – նրա ձեռքին աղջկա մոխրով լի դույլն է: Եվ դույլը գրկած, երջանիկ ժպիտով, կանգնում է նրա կողքին: Հեռվից ինչ-որ մեկը բացականչում է՝ «Սպասեք, ես նրան բերում եմ»: Երիտասարդներ են մոտենում: Նրանցից մեկը՝ աղջկա մոխրով լի դույլը կողքի դնելու ու մոռանալու համար կարգապահական տույժ ստացած զինվորն է: Զինվորին կանգնեցնում են աղջկա կողքին – դույլը նրան են փոխանցում: Լուռ ճայթում են սելֆիները:

Մյունխեն 2019



ճակատի նկարը Andrew North֊ի  codastory.com֊ից
Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *