Քաղաքագիտության ու գրականության միջև ընտրություն կատարելիս ինձ հայտնաբերեցի տեսախցիկի կողքին՝ նոթատետրով ու զարմացողի հայացքով։ Լավ հնարք էր, համարյա հաջողվեց կյանքին խաբել։ Այդպես մտա 21-րդ դար, 21 տարեկան էի։ Մի այդքան էլ ապրեցի ու գլխի ընկա, որ ընտրությունը միշտ ու միայն մի բանի մեջ է՝ հավատարի՞մ ես ինքդ քեզ, թե՞ ոչ։
Իսկ գիտե՞ք՝ ինչ ժառանգություն էինք ստացել հներից… Մի դժբախտ ու դժգույն կինոհրապարակ: Դա մի խայտառակ տաղավար էր, որը վերածվել էր խաղատների ու պարահրապարակների: Այդտեղ կեղծ մրցանակներ ստացած ու...