Այսօր Հայաստանում մենք
հռչակում ենք արվեստի մանիֆեստ:
Ցանկանալով շփման եզրեր գտնել արվեստի, նոր տեխնոլոգիաների և արտապառլամենտական ժողովրդավարության դիրքերում
կանգնած քաղաքական ուժերի միջև`
մենք հռչակում ենք,
որ արվեստը պայքարի համար օգտակար գիտելիքի արտադրությունն է,
քաղքենիների հոգեխանգարվածությունը արվեստի առկայության նշանն է,
որ արվեստը վտանգավոր կուտակումն է,
արվեստը ինտերնետային ցանցում կորչելն է,
արվեստը փողոցում սեքս անելն է,
որ արվեստը արվեստ սարքելուց սրտխառնոց ունենալն է,
որ արվեստը չես կարող հասկանալ` արվեստագետին հարցնելով, թեինչ է արվեստը,
որ արվեստը կայքէջերի չբացվող font-երն են,
որ արվեստը սեռական խտրականության դեմ պայքարն է,
որ արվեստի նպատակը հայրենիք կամ մայրենիք կառուցելը չէ,
որ արվեստ կարելի է անել 1.3 megapixel-անոց բջջային հեռախոսով,
որ արվեստը ֆեմինիզմն իբրև բոյֆրենդին կորցնելու վտանգ մեկնաբանելն է,
արվեստը հեծանիվ պատկերող տրաֆարետն է,
որ արվեստը Նազարեթ Կարոյանի ասած արվեստին նման մի բան է,
որ արվեստը չարտոնված հանրահավաքն է,
արվեստը youtube.com-ի top 10-ն է,
պատահական հեռախոսահամարով կարելի է զանգել և իմանալ, թե ինչ է արվեստը,
որ արվեստը copyleft-ն է,
որ պոռնոգրաֆիան արվեստ է,
գրականությունը, կինոն և թատրոնը արվեստ չեն,
որ արվեստը – երբ ընկերուհուդ զանգում ես, իսկ ինքը մեդիտացիա է անում,
արվեստը այն է, որն ըստ Վարդան Ազատյանի` դեռ պատմություն չունի,
որ արվեստը ձեռի գործ չէ,
արվեստը աղեստամոքսային տրակտի անխափան աշխատանքն է,
որ արվեստը միշտ արդարացնում է արվեստը,
որ մաստուրբացիան արվեստ է,
արվեստը հեռուստացույցի հեռակառավարման վահանակով zapping անելն է,
արվեստն այն է, որը Անդրեասյան Կարենը գիտի, բայց ոչ մեկին չի ասում,
որ արվեստը Հյուսիսային պողոտայում պարան թռնելն է,
որ արվեստը բջջային հեռախոսով ընկերներիդ Ինտերնացիոնալը լսացնելն է,
արվեստը այն է, որ ուզում ես արվեստից խոսես, բայց խոսում ես քաղաքականությունից,
արվեստը մեր տարածաշրջանում այդպես էլ չստեղծված ռոք-երաժշտությունն է,
արվեստը լատինատառ SMS հաղորդագրություններն են,
արվեստը այլընտրանքային սեռական կողմնորոշումն է,
որ արվեստը մի բան է, որի մասին Էլ-Սթայլ ամսագիրը չի կարող գրել,
որ արվեստն այն է, ինչ Վարդան Ջալոյանը ուզում է, որ Կետիկնոցում հավաքված
արվեստագետները անեն,
որ արվեստը ուրիշի արվեստը նորից արվեստ դարձնելն է,
արվեստը multitude-ի կերպարը ստեղծելն է,
որ արվեստը հեռախոսի համար երաժշտությունը mp3-ից wav կոնվերտացնելն է և Հրաչ Բայադյանի ուսումնասիրության առարկան է,
արվեստը աշխատանքային միգրացիայից առաջացող մշակութային մուտացիաներն են,
որ արվեստը այն է, ինչը կարելի է վանկարկել,
որ արվեստը առաջացնում է այն զգացումը, որն ունեցել է Արման Գրիգորյանը հանրահավաքների ժամանակ, որի մասին գրել է Տարեգիր թերթը, որը վերատպել է Ակտուալ արվեստ ամսագիրը,
արվեստը համակարգիչը ֆորմատ անելն է,
արվեստը Անդրկովկասը Հարավային Կովկաս դարձնելն է,
ամենապարզ ձևը արվեստ անելու շալվարդ իջացնելն ու հետույքդ ցույց տալն է:
Տիգրան Խաչատրյան
Յուրի Մանվելյան
Արման Գրիգորյան