Մի օր
Աստված ներողություն կխնդրի մեզանից,
երբ արդեն
անտանելի կդառնան
բոլոր էն խաղերը, որ խաղում է մեր գլխին կյանքը,
ամենօրյա գույժն ու փորձանքը
վիրավորանքը
փոփոխությունները
հանցանքը
աղի արտասուքը
սուտ պատրանքը
պայքարը` չխորտակվելու
առանց քծնելու, վրեժխնդիր լինելու
միասին ապրելու ցանկությունը-
և այն, որ դա անհնարին է
և անօգնական տեղ է ընկնում միայնակ մարմինը
Աստված ներողություն կխնդրի մեզանից
– Ներիր, աղջիկս, – կասի, – ներիր,
որ չկարողացա քեզ ավելին տալ,
կյանքդ անցնում է վշտի մեջ,
ներիր, աղջիկս, –
կասի ու կլացի աղիողորմ,
ես նրան կհասկանամ,
կփարվեմ նրան
և երեք անգամ
թեթև կթփթփացնեմ մեջքին.
– Ոչինչ,- կասեմ,-
բան չկա,
նա կշոյի մազերս
ու կասի հուզված.
– նույնիսկ սրանք չդարձրեցի ավելի բաց,
նույնիսկ այստեղ քեզ չօգնեցի,
– Բան չկա, ինձ էսպես էլ են սիրել,
սևահեր լինելն էլ այնքան վատ չէ.
– Ի~նչ ափսոս,
որ չխնայեցի քո սիրած փիսոներին,
երեքին էլ մի գիշերվա մեջ մեռցրեցի:
– Վերջ տուր, դարդ մի արա,
ուրիշների մոտ էլ են մեռնում փիսոներ
և ոչ միայն,
նաև երեխաներ,
արցունքը կխեղդի կոկոկրդը,
կհեկեկա էլ ավելի բարձր,
ու հեկեկալով կկրկնի.
– Անզոր եմ, ներիր:
ես էլ կլացեմ.
– Դե վերջ տուր, քեզ սազական չէ,-
կփորձեմ սփոփել,-
ավելի վատ էլ կարող էր լինել,
մի հուզվիր, ամեն ինչ կարգին է,-
կշշնջամ կամացուկ, իսկ հետո
կսրբեմ արցունքները նրա
և կներեմ
ԲՈՂՈՔ

Դասից փախած դպրոցականները առաջին սիգարեթն իրար մեջ կիսող
ուսանողուհին առաջին համբույրը համտեսած,
հայհոյանքները դասասեղաններին
իրար գումարված սերերը պատերին
կծած-թողած կարկանդակները պատուհանագոգերին
չեն ենթարկվում Կրթության նախարարությանը
Ռուսերենից թարգմանիչ
Սոնա Բաբաջանյան

Show Comments Hide Comments

One thought on Ներել Աստծուն

  1. Vahagn Petrossyan says:

    Как же трудно было заставить себя зарегистрироваться только,чтобы выразиться.Благодарю.

Leave a Reply

Your email address will not be published.