Դեպի լյառն մասիս
հիշեց: –երբ էր արդյոք:-ինքը` երիտասարդ`

լցված երազներով ու հույզերով,

երևանից մինչև եզերքը հասած`

բռնկվեց անկարելի մի սիրով
ե. չարենց
արարատ բարձրանալուս ամեն քայլափոխին

քո մերը քո մերը քո մերը

ամեն քայլիս ավելի եմ խրվում

արյանս անոթները տեղափոխում են քեզ

համառորեն գրում քո մասին

էլ չեմ սիրում

դյուկ էլինգտոնի գործիքավորումները

ծռված պատերով սենյակիդ մեջ

ուր ամեն ինչ ձեռաց սեքսի հոտ ունի

չորացող լվացքդ

հողաթափերդ

անգամ սուրճը

իսկ ես տրտմած

տխուր ու թափանցիկ

ու մեղմ այնքան ու կանացի

փութացող ձեռքերս տեսա

չորս տարեկան էրեխու պես

ով ինձ վատ բան ասի ինքն ա

մատներդ հետևումդ խաչուպաչ արած որ ստերդ փչվեն

ընդամենը ինձ էիր պատրաստում քեզ համար

կսպանեմ քեզ

կսկսեմ առնանդամիցդ

որ կույսերից զզվում է

որ հազարափորձ է ու հազարատենչ

ինտելեկտուալ

բանող ու վաստակած

միշտ կանգուն

սերմնացան

միշտ պատրաստ կենաց մահու կռվի

միշտ հանուն հայրենիքի

առաաաաջ
սիրեցիր

հիհիհիհի

հերթական համար զրո ակումբում

երաժշտասեր հասարակության թոհուբոհում

ուր ամեն մեկի մասին ամեն ինչ գիտեն

իբր մի կերպ մտաբերեցիր անունս

գոլ

արարատ լեռան վրա էլ

սիրեցի

կոլոտ

քրտնած մարմինդ

կարճ մատներդ

շաշ աչքերդ

ինչպես սիրեցի

արարատ լեռան ամեն մետրին

բազմաթիվ կտրտած առնանդամներ

քեզ չեմ սիրում

ծվծվոցդ հանդարտ մարում է

մի քայլ էլ առաաաաջ

դեպի գագաթը լուսապսակ
արարատ բարձրանալուս ամեն քայլափոխին բարկ արևն է

ուղարկած էսէմէսդ

որ քամակիս համեմատ շատ նիհար եմ

որ փորիկս չի արտահայտվում

որ դեմքս պայծառ է

ու ճակատս արտահայտիչ

որ ծիծիկներս փոքր են ու սիրուն

որ դրանց շուրթեր ու բերան չեն կպել

ու իմ փախստական ու վտարանդի

իմ մոլորված ու անտեր

իմ միայնակ ու անսերմնացան

իմ լեռնագնացին ուզում ես

որ վիկինգների թանգարանում ինձ կարոտում ես

ինձ չի ջղայնացնում

գագաթը դեռ չի երևում

ամպել է

չեմ գժվի

չորս հազար երկու հարյուր մետր բարձրություն

խմում եմ

արարատի հալեցրած ձյունով պատրաստած թեյը

կենացդ

քամակս յոթերորդ պլանում է

ու առանձնապես չի մտահոգում

որովհետև պետք է զուգարանի կարիք հոգալ

իսկ առավոտ կանուխ

ճամփա ընկնել

առաաաաջ
դեպի գագաթը լուսապսակ

արարատ լեռան ձյուների միջով

քայլը հերթական

ամեն հերթականը

նախորդից քիչ ավելի բարձր հաջորդն է

ցուրտը անտանելի է

արյանս անոթները զվարթ տեղափոխում են էսէմէսներիս հարուստ պաշարը

սիմենս ա հիսուներկու մոդելի հին հեռախոսիցս փախցրած

անահիտ

գրի

կգժվեմ

արարատ լեռան ձյուների միջով

դանդաղ տեղաշարժ

էսպես չի կարող շարունակվել

ջուման շտապեցնում է

և թեթև եմ օդ թռչելու աստիճան

և ծանրությունս գնալով զգալի է դառնում

շնչելը  բարդանում է

իսկ ես տրտմած

տխուր ու թափանցիկ

ու մեղմ այնքան ու կանացի

վերջապես տեսա գագաթը

հազարափորձ ու հազարատենչ

ինտելեկտուալ

բանող ու վաստակած

միշտ կանգուն

սերմնացան

միշտ պատրաստ կենաց մահու կռվի

միշտ հանուն հայրենիքի

առաաաաաաջ

իմ կարծիքը ձեր ջազի մասին ձեր կարծիքը
ձեր ջազի մասին որ չդարձա քեզ համար
հերթական մի պոռնիկ կույս
ընդամենը մի օր

ընդամենը մի անգամ

անցկացրի նրա հետ

կտրականապես սպառնաց չճանաչել

անգամ բերանս չբացվեց

հալումաշ եղա

հիմա չեմ հասկանում

չեմ հասկանում բան չեմ հասկանում

կարոտից սիրտս խառնում է

կարոտից ձայնս կուլ  եմ տվել

ինձ եմ կուլ տվել

միայն գնալ նրա տուն

սուրճ

սեքս

հետո բացել դուռն

ու

սիրված համբուրված դուրս գալ դուրս գալ ասել հաջող

իջնել աստիճաններով իջնել աստիճաններով իջնել աստիճաններով իջնել աստիճաններով իջնել աստիճաններով

էլ երբ հաջորդ անգամ

խնդրում եմ գերվում եմ

հենց մի հատ զանգ

ու վազքով ու վազքով ու վազքով ու վազքով

բարձրանալ աստիճաններով բարձրանալ աստիճաններով բարձրանալ աստիճաններով

որովհետև պապանձվում ես

գաս հասնես փողոցներից տուն ու հասկանաս գլխացավից մեռնելուդ պատճառը

իսկ ծիտ քաղաքս ծտի պակաս ունի

մի օրեկան թիթեռնիկ դեռ չծնված սատկեցի

մազերիս վրա հոտդ տուն տարա

տարա օդանավակայան

տարա լոգարան

բա պոեզիա՞ն բա իմ պոեմնե՞րը բա իմ ապրած չապրածները բա ես բա ես

արկած են դեմ տալիս քթիդ

սիրում քիթդ ձոներ քթի գեղեցկության մասին

կենաց քթի

կոնյակի բաժակով զրընգ քթին

պաչիկ քթին

քիթը իբրև բոլոր սեռական ակտերի սկիզբ

չէ մատները

չէ ծիծիկները

չէ

ուղղակի սովորության համաձայն հաց ուտելու պես մի բան

կուտ իբր թե փորձված հնարանքներ

պոռնիկ կանանց համար սիրելի ու պարզ

նրանց պես մերկ ու համարձակ

նրանց պես մերկ ու միայնակ նրանց պես խղճալի

սեքսի մեքենա ստրկուհի իշխանուհի

տեսա նայեցի գտա

արշինի հին առածը

կուսությանս մասին զզվել եմ պատմել

բա էս էլ ախր իմ ջազն ա

բա ես էլ իմ ջազն ունեմ

ամեն ինչ ուրիշ է քան ուղեղիս մեջ

միայն մարմինս պաչպչել

այն պինդ գրկել ու չտալ ոչ ոքի

գլխիս պատիժ է դարձել

ինքս ինձնից զզվում եմ

զուռնա ինձ, զուռնա ինձ, զուռնա ինձ

քաղաքի բազում գաղտնիքները

գնա թե չէ կբռնաբարեմ

իջնել աստիճաններով իջնել աստիճաններով իջնել աստիճաններով

ծիտիկ ծիտիկ մոտ արի

պաչեմ մարմինդ բարի

դուռը բացեմ դուրս թռչես

հենց որ ուզեմ ներս կանչվես

ծիտիկ ծիտիկ իմ բարի

հանգչեմ մարմնիդ

բարի գիշեր
Ինչ սեքս կամ չստացված dogging

Ուրեմն ինձ մի ճանաչիր էլի

ու նաս նիչեվօ օբշեվօ

նե պիշի մենյա

առանց ճանաչելու սեքսը կայֆ ա

ուրեմն դու էլիտա ես

հերդ ուրեմն արվեստի մարդ

մերդ նախարարություններում տժժացնում է

քո մասին ինչ պատմեմ

սեքս շատ ես սիրում

դառը սուրճ

դե երևանցի էլի

էն որ կան էլի

դրանցից

օքեյ

նե պիշու տեբյա

ձեռքդ տենց էլ տնկված մնաց

երևի էն էլ հետը

Show Comments Hide Comments

5 thoughts on Դեպի լյառն մասիս

  1. Yurhak says:

    Եթե դու չբավարարված կույս ես., դա չի նշանակում, որ քո երազած առնանդամի մասին կարող ես գոռալ. լուչշե հայտարարություն տուր. հաստատ զանգերի պակաս չես ունենա

  2. Anna says:

    Vahagn Hayreptyani het ko sexi masin a? vor inch ?

  3. Անահիտ says:

    երբ բանաստեղծության մեջ սկսում են փնտրել ում մասին ա ինչի մասին ա բավարարված եմ թե չբավարարված էլ արդեն իմաստ չունի գնալ պատասխանների
    իսկ էս հոգնեցուցիչ հա որ ինչ հայտարարություն տամ թե չտամ կենցաղայինից ցածր լրիվ փակ ուղեղի փոքր մտքի անազատ անշունչ կյանքի հետ անգամ շոշափման կետեր ունենալն անիմաստ ա
    հարց տալուց առաջ պետք ա մտածել ինչ պատասխան ես ակնկալում որ ինչ հարցը ինքն իր մեջ արդեն որ ինչ պատասխան ունի

  4. Emil Galstyan says:

    Ախտորոշումը -սուր շիզոֆրենիա ..

  5. Minas says:

    Aaaaaaaaaaaaa esi verdjner. Emili diagnose tochnia!

    …….pors hele xndaluts tsavuma.

Leave a Reply

Your email address will not be published.