Ինքնագիրը ներկայացնում է Մարինե Պետրոսյանի բանաստեղծությունների ընթերցման և քննարկման ֆիլմը, որի հեղինակն է Վահրամ Աղասյանը( նկարահանումը կազմակերպել և խմբագրել է)։
Քննարկումը կազմակերպել էր Ինքնագիր գրական ակումբը Ուտոպիանա կազմակերպության Բաղրամյան փողոցի վրա գտնվող գրասենյակում 2011 թվին:
Մարինե Պետրոսյանի այս բանատեղծությունների հիմնական մասը հրապարակվել են Ինքնագրում 2011֊ին՝ այստեղ ։
Մի քանի մեջբերում քննարկումից.
Վիոլետ Գրիգորյան. Մարինեի բանաստեղծությունը էն բացառիկ վիճակն ա որ ես ինձ մարդ եմ զգում։
Միսաք Խոստիկյան. ես կուզեի որ դու դառնայիր նապաստակ, բայց մենք ծանր հայ ժողովուրդ ենք։
Արմեն Շեկոյան. զգում ես որ հայերն էլ են մարդ ինչ որ մի տեղ։ երկու բան կար բացասկան, որ ականջս մի քիչ քերեց, դաժե փոշմանում ես, ասում ես գնամ տնից մի դաստա էլ ես բերեմ կարդամ։
Արամ Պաչյան. փոքր էրեխեն որ ամպ ա տեսնում կամ ծառ ա տեսնում ու նկարում ա իր առաջին տպավորություններով։
Գարուն Աղաջանյան. ինչի՞ ոչ մի սեքսուալ ակնարկ չկա։
Մարինե Պետրոսյան, նախ կա, դու չես տեսնում, վերջին բանաստեղծության մեջ։
Վահան իշխանյան. կա, օրինակ՝ շենքերը ոնց որ ճոճվելուց լինեն բայց հեչ վախենալու չեն։
Մհեր Ազատյան. այս տեսակի պոեզիան չի սիրում շատ մարդանց, չի սիրում որ ամեն մարդ կարդա, չի սիրում քննադտներին, մի քանի հոգու համար ա, երկու հոգու համար ա, կամ կարդաս տանը մենակ, ինքը չի սիրում որ ամեն մարդ վերցնի կարդա էս պոեզիան։
Հասմիկ Սիմոնյան. ընդհակառակը սա գրված ա որ բոլորը կարդան։
Միսաք Խոստիկյան. ոչ մի կասկած չի առաջացնում որ բանաստեղծություն ա, միակ կասկածելի բանը հենց էդ ա որ կասկած չի առաջացնում։