Մշտապես զարմացած հայացքով, տարօրինակ բառերով ու անհասկանալի արտահայտություններով խոսող մեկը, ով հավերժական փնտրտուքների մեջ է անխտիր ամեն ինչում: Շատ հաճախ ինքս էլ չեմ հասկանում՝ ինչ եմ խոսում, ինչու եմ ասում: Նպատակ չկա: Առհասարակ չկա:

Յոթերորդ երկինք

թարգմանիչ. Լիլլի Ղազարյան

Սատանան մաչո է:
Եվան էլ երևի ոտքերը չռել էր: Մաչո Սատանան արանքով սողաց: Եվան էլ
ոտքերն ավելի չռեց: մաչոն Եվայի ազդրերին էր քսմսվում,
ու էդ ընթացքում իմաստության ծառն էլ կզրկվեր պտուղներից իր:
ու հաճույքների պարտեզում Եվան տնքում էր ու ցնցվում:
փոշմանե՞ց Եվան: փոշմանած աղջիկ հեչ տեսե՞լ եք:
Լա՞վ էր Եվայի հետ: Աստված գիտի:

Շնչելու տեսակներ

թարգմանիչ. Լիլլի Ղազարյան

սովորեցրու ինձ մի քանի անգամ շնչել,
կրկնակի անգամ շնչել, հրվելիս շնչել
ու դուրս գալուց շնչել,
սովորեցրու ինձ շնչել,
երբ դու թեթևակի հարվածում ես ուսերիս: