1996-ի օգոստոսի 23-ին լույս աշխարհ եկա հետխորհրդային ցնդած, մռայլ, քարուքանդ Գյումրիում: Պատմելու շատ բան կա, սակայն դեռ ժամանակը չի երևի: Չեմ սիրում դպրոցը, վերջին երկու տարիներին գրեթե չեմ գնացել դասի, սակայն ինձ, այնուամենայնիվ, տվեցին ավարտական ատեստատ: Երկրորդ կուրսից ԹՈՂԵԼ ԵՄ հիվանդ թատերական ինստիտուտը (կինոարվեստի բաժինը): Ապրում եմ մի քանի քաղաքներում…  Ամբողջ գիտակցական կյանքս պայքար է ատելության և ֆաշիզմի դեմ: …Չեմ փոշմանում ոչ մի բանի համար: Գրվածքներս լույս են տեսել Հայաստանի մի շարք գրական հանդեսներում (“Գրանիշ”, “Անդին” և այլն)։

Վենդետտա

չորս կողմը թուլամորթներ ու ողբ
և ես՝ մի ատրճանակ
իմ լեզվից դուրս թռչող կրակոցներով
որոնք մտնում են մարդուկների մեջ
ու խառնում ամեն ինչ
և դուրս պրծնում նրանցից հարկադիր՝ սպերմայի պես…