Գևորգ Կաաս

Գևորգ Կաաս (Գևորգ Ղուկասյան) — ծնվել է Գյումրիում, երկու տարի սովորել է ԵԹԿՊԻ-ում, խաղարկային ֆիլմի ռեժիսուրա մասնագիտությամբ, ապա 2018 թվականից` ՀՀ ամենամեծ մարզային համալսարանում՝ Շիրակի պետական համալսարանում սովորել է հոգեբանություն մասնագիտությամբ։ Նույն համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահն է 2020 թվականից և Հոգաբարձուների խորհրդի անդամ, ինչպես նաև իր հիմնադրած «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի գործադիր տնօրենը։ 2022 թ. ընտրվել է ՀՀ Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի քատուղար։ 2020 թվականին լույս է տեսել նրա արձակ բանաստեղծությունների ժողովածուն «Շունչ Արտաշունչ» անվանումով։ 2016 թվականից սկսած Գևորգ Կաասի գրվածքները լույս են տեսել Հայաստանի մի շարք գրական հանդեսներում («Գրանիշ», «Անդին», «Գրեթերթ», Ինքնագիր և այլն)։

Բնագրեր

և դու՛ մեծ աշխարհ պետք չէ ինձ ներել ես չեմ մեղանչում … տղամարդկանց ամբողջ կյանքում ասում են, թե ով պետք է նրանք լինեն և նրանք այդպես էլ չեն գիտակցում...

Վենդետտա

չորս կողմը թուլամորթներ ու ողբ
և ես՝ մի ատրճանակ
իմ լեզվից դուրս թռչող կրակոցներով
որոնք մտնում են մարդուկների մեջ
ու խառնում ամեն ինչ
և դուրս պրծնում նրանցից հարկադիր՝ սպերմայի...