Սլավի֊Ավիկ Հարությունյան
Բանաստեղծ, տեսաբան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր։ Ծնվել է 1965թ. Լեռնային Ղարաբաղում, առաջին անգամ տպագրվել է 15 տարեկանում «Պիոներ կանչ» թերթում, 1983-85թթ. ծառայել է Խորհրդային Բանակում՝ Սիբիրում:1988թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը,1997թ.-ին Համառուսաստանյան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի կինոդրամատուրգիայի բաժինը, 2000թ.-ին Մոսկվայի արվեստների եւ մշակույթի համալսարանի ասպիրանտուրան, այնուհետեւ դոկտորանտուրան։ 2005-2015թթ. եղել է «Ռուսֆիլմ» կինոընկերության գլխավոր պրոդյուսերը: Նրա բանաստեղծությունները հայերենից բացի, հայտնի են ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն լեզուներով:
Ինչպես նաեւ հեղինակ է մի շարք հոդվածների,մենագրությունների ռուսերեն եւ հայերեն լեզուներով:
Ապրում է Մոսկվայում եւ Բարսելոնայում։