Ջուդիթ Բաթլեր

Ջուդիթ Բաթլերը (1956) ամերիկացի փիլիսոփա է, հսկայական ներդրում ունի քննադատական տեսության, գենդերային եւ սեռականության ուսումնասիրությունների մեջ: Հետեւելով փիլիսոփայության մայրցամաքային ավանդույթին՝ Բաթլերի միտքը միաժամանակ հատում է տարբեր գիտակարգեր եւ ձեւավորում մտորելու միջբնագավառային հարթակ: Առավել աղմուկ եւ հռչակ բերած աշխատությունը 1990 թ. հրապարակված Գենդերի տագնապը. Ֆեմինիզմը եւ ինքնության այլաշրջումը գործն է: Ոչ պակաս կարեւոր են նրա Իշխանության հոգեկան կյանքը. Ենթակայման տեսություններ(1997), Հետանելով գենդերը (2004), Գրառումներ հավաքի կատարողական տեսության համար (2015) աշխատությունները: Բաթլերը հայտնի է նաեւ իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ` ընդդեմ պատերազմի եւ մարդու իրավունքների ոտնահարման:

Բնագրեր

սիրո բներեւույթն իր սեփական տրամաբանությունից ինչ-որ բան ունի, որն արձակվում է կամ զարգանում ժամանակի մեջ եւ որը, ինչպես կտեսնենք, երբեք իրականում չի փթթում վերջնական ձեւում, այլ մնում է սահմանված...